Բացել գլխավոր ցանկը

Ռոնալդ Ռոս (անգլ.՝ Ronald Ross, մայիսի 13, 1857(1857-05-13)[1][2][3][4][5], Almora, North-Western Provinces, Բրիտանական Հնդկաստան - սեպտեմբերի 16, 1932(1932-09-16)[1][2][3][4][5], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ բժիշկ և շոտլանդական ծագումնաբանության պարազիտոլոգ, 1902 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ռոնալդ Ռոս
անգլ.՝ Ronald Ross
Ronald Ross.jpg
Ծնվել էմայիսի 13, 1857(1857-05-13)[1][2][3][4][5]
Ալմորա, Հնդկաստան Հնդկաստան
Մահացել էսեպտեմբերի 16, 1932(1932-09-16)[1][2][3][4][5] (75 տարեկանում)
Լոնդոն, Անգլիա Անգլիա
ԳերեզմանPutney Vale Cemetery
Բնակության վայր(եր)Անգլիա Անգլիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունՊարազիտոլոգիա
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական քոլեջ
Գործունեության ոլորտՊարատիզոլոգիա և Համաճարակաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
Ալմա մատերBarts and The London School of Medicine and Dentistry?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ինչով է հայտնիպիոներ, որը գտավ մալարիայի դեմ պայքարի զարգացման մեթոդները
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[6][7] Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Ջեյմս Թայթ Բլեքի անվան գրական մրցանակ Թագավորական մեդալ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր Manson Medal? և Bisset Hawkins Medal?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Nobel prize medal.svg Բժշկության Նոբելյան մրցանակակիր (1902)
Թագավորական մեդալ (1909)
Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստ) (1923)
Ronald Ross Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ռոնալդ Ռոսը ծնվել է 1857 թվականի մայիսի 13-ին Ալմարում։ Երբ տղան դարձավ 8 տարեկան, նա գնում է Անգլիայում սովորելու։ Չնայած նրան, որ Ռոսն արվեստագետ երեխա էր, նա երազում էր դառնալ բանաստեղծ, արտիստ կամ երաժշտագետ, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ է հրապարակել։ Իսկ հայրը պնդում էր, որ երեխան զբաղվի բժշկությամբ[8]:

1874 թվականին Ռոսը ընդունվում է բժշկական քոլեջ[9]: Ուսումն ավարտելուց հետո Ռոնալդը սկսում է աշխատել բրիտանական «Բժշկական օգնություն Հնդկաստանում» կազմակերպությունում։

Աշխատանքի առաջիկա մի քանի տարին նա մեծ ժամանակ էր զբաղեցնում մաթեմատիկայի ուսումնասիրությանը և համաշխարհային գրականությանը: Ավելի ուշ մալարիայի տարածումը Հնդկաստանում Ռոսին դրդում են զբաղվել այս հիվանդության պատճառի ուսումնասիրությամբ։1888 թվականին նա մեկնում է Անգլիա, որտեղ անցնում է բակտերիալոգիայի կուրս[9]: Վերադառնալով զբաղվում է մալարիա հիվանդություն ունեցողների արյան ուսումնասիրությամբ։

Ռոսը կասկածում էր այդ ժամանակներում առաջադրված վարկածի վրա, որ մալարիայով վարակվելը կարող է լինել օդակաթիլային ճանապարհով։ Նա մի քանի հոդված է գրել, որոնցում ցանկանում էր ապացուցել, որ մալարիան առաջանում է արյան մեջ աղիքային թույների կուտակման պատճառով։

1894 թվականին Ռոսը կրկին մեկնում է Անգլիա[9]: Այնտեղ ճակատագիրը նրան հանդիպացնում է Պատրիկ Մենսոնի հետ[8]: Մենսոնը հայտնում է Ռոսին իր առաջարկն այն մասին, որ մալարիան կարող է առաջանալ միջատների խայթոցի պատճառով, սակայն նա չէր կարողանում դա ապացուցել։ Վարկածն անմիջապես հետաքրքրեց Ռոսին։ Նա որոշում է ուսումնասիրել այն։

1902 թվականին Ռոսը ստացել է Նոբելյան մրցանակ «մալարիայի աշխատանքի համար, որում նա ցույց է տվել, թե ինչպես է վարակն անցնում օրգանիզմ և միաժամանակ հիմք է դրել հետագա հաջող ուսումնասիրությունների համար այդ բնագավառում»:

1909 թվականին նա ստացել է Թագավորական մեդալ[10]:

Ռոնալդ Ռոսը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում[8][9]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ազգային բժշկական ակադեմիա — 1820.
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1902/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. 8,0 8,1 8,2 «Sir Ronald Ross (1857–1932)»։ Dr. B.S. Kakkilaya's Malaria Web Site։ Վերցված է հունվարի 31, 2014 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ross and the Discovery that Mosquitoes Transmit Malaria Parasites»։ Centers for Disease Control and Prevention։ փետրվարի 8, 2010։ Վերցված է հունվարի 31, 2014 
  10. Royal Medal (անգլ.).

Արտաքին հղումներԽմբագրել