Հոկտեմբերյանի շրջան

Հոկտեմբերյանի շրջան (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի շրջան) Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արմավիրի մարզի կենտրոնում։ Գտնվում էր ՀԽՍՀ արևմուտքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Սահմանակից էր Թուրքիային։ Տարածությունը 423 քառ. կմ էր, բնակչությունը՝ 109 900 (1987), խտությունը՝ 259,8 մարդ։

Picto infobox map.png
Հոկտեմբերյանի շրջան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՀոկտեմբերյան
Խոշորագույն քաղաքՀոկտեմբերյան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1989)109 900
Խտություն259,8
Ազգային կազմՀայեր
Տարածք423
(1,4 %)
Hoktemberyan region (Arm.SSR).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

ԲնակավայրերԽմբագրել

Հոկտեմբերյանի շրջանի վարչական կենտրոնը Արմավիր (այժմ՝ Արմավիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Հոկտեմբերյան), 1 քտա (Մեծամոր), 1 քաղաքային, 1 ավանային, 16 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

ՊատմությունԽմբագրել

Հոկտեմբերյանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Հոկտեմբերյանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Հոկտեմբերյանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին կազմել է Էջմիածնի գավառի Ղուրդուղուլի գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են ուրարտական քաղաք Արգիշտիխինիլին, Մեծամոր հնադարյան մետաղաձուլարանը։ Շրջանի տարածքում են Սարդարապատի հերոսամարտի հուշարձանը, Հայաստանի ազգագրության պետական թանգարանը։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 153 սկզբնական կուսակցական, 182 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Կոմունիզմի համար» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմաԽմբագրել

Հոկտեմբերյանի շրջանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևմտյան մասում, Արաքսի ձախ ափին։ Մակերևույթը հարթ է՝ արևմուտքից արևելք ընդհանուր թեքությամբ և 800-1200 մ բարձրությամբ։ Կան ավազի, բազալտի, կավի հանքավայրեր։ Գերակշռում է կիսաանապատային լանդշաֆտը։

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C-ից մինչև -6 °C, հուլիսինը՝ 20- 26 °C, տարեկան տեղումները՝ 200- 250 մմ, վեգետացիայի շրջանը՝ 210 օր։ Սահմանով հոսում է Արաքսը։ Կան արհեստական լճակներ։ Գործում են Հոկտեմբերյանի ջրանցքը (44 կմ), Սև ջրի և Սովետականի ջրհան կայանները։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղերն են էներգետիկական, սննդի, թեթև, շինանյութերի արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, այգեպտղաբուծությունն ու բուսաբուծությունը։ Գործում էր 21 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Հայկական ատոմակայանը, պահածոների, կոնյակի, հաստոցաշին., գազապարատուրաների, ապակե- տարաների գործարանները, կահույքի ֆաբրիկան, եթերայուղերի, տնաշինական կոմբինատները։ Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, բանջարաբուծությունն ու բոստանային կուլտուրաների մշակումը, խորդենագործությունը։ Կար 23 կոլեկտիվ, 11 խորհրդային տնտեսություն, 1 միջտնտեսային ինկուբատոր կայան, 11 ծածանալճակային տնտեսություն։ Ավտոճանապարհների երկարությունը 265 կմ է, երկաթուղին՝ 35 կմ։ Գործում է կապի հանգույց՝ 37 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 49 միջնակարգ, 7 ութամյա, 3 երաժշտական, 3 մարզական դպրոց, 2 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 50 գրադարան, 25 մշակույթի տուն, 8 ակումբ, 1 ժողովրդական թատրոն, 7 հիվանդանոց, 20 ամբուլատորիա, 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա, հակատուբերկուլոզային դիսպանսեր։

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։