Հայաստանի ջրհան կայաններ

(Վերահղված է Մեծամորի ջրհան կայանից)

Հայաստանի ջրհան կայաններ, գյուղատնտեսության համար նախատեսված կառույցներ՝ Հայաստանի գետերի, լճերի ու ջրամբարների տարածքում։ Կառուցվել են 20-21-րդ դարերում՝ Խորհրդային Հայաստանի և անկախության շրջանում։

Հայաստանի և Արցախի ջրագրություն

Հայտնի են Արարատյան դաշտի ջրհան կայանները, որոնց ջրերով ոռոգվում են Արարատի ու Արմավիրի մարզերի գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով։

 
Կառնուտի ջրամբար

Արթիկի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում։ Շահագործման է հանձնվել 1974 թվականին՝ Կառնուտի ջրամբարի ջրերով Շիրակի մարզի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ջրի ելքը 2 մ³/վ է։

Երնջատափ

խմբագրել

Երնջատափի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին՝ Ապարանի ջրամբարի ջրերով Ապարանի մերձակա հողատարածքները ոռոգելու համար։ Բաղկացած է 3 ջրհան պոմպերից, մղման բարձրությունը 10 մ է, ջրի ելքը՝ 1, 7 մ³/վ։

Զեյթուն-Հաղթանակ

խմբագրել
 
Ապարանի ջրամբար

Զեյթուն-Հաղթանակի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Ունի երկու աստիճան։ Առաջինը շահագործման է հանձնվել 1970 թվականին. գտնվում է Դեբեդի մոտ՝ Հաղթանակ գյուղի տարածքում։ Ջուրը Դեբեդից ջրհան կայան է տեղափոխվում 2 կմ երկարությամբ ջրանցքով, ջրի ելքը՝ 4.4 մ³/վ։ Երկրորդը շահագործման է հանձնվել 1973 թվականին, վերակառուցվել 1987 թվականին, ջրի ելքը՝ 2,7 մ³/վ է։ Ոռոգում է Բագրատաշեն, Արճիս, Պտղավան, Հաղթանակ գյուղերի հողատարածքները։

Հախում

խմբագրել

Հախումի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում։ Շահագործման է հանձնվել 1984 թվականին՝ Հախումի ջրամբարի ջրերով Տավուշի մարզի հողատարածքների ոռոգման նպատակով։

Ունի երեք աստիճան. առաջինը գտնըվում է Հախումի ջրամբարի մոտ, ջրի ելքը 2,3 մ³/վ է, երկրորդը՝ Պառավաքար գյուղում, ջրի ելքը՝ 1 մ³/վ, երրորդը՝ Վարագավան գյուղում, ջրի ելքը՝ 0,8 մ³/վ։

Մարմաշեն

խմբագրել

Մարմարաշենի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում։ Շահագործման է հանձնվել 1988 թվականին։ Կառուցվել է 5 արտեզյան հորերի ջրերը Արտաշատի ջրանցք տեղափոխելու միջոցով Սևանա լճից վերցվող ջրի քանակը նվազեցնելու նպատակով։ Ունի երկու աստիճան, առաջինը Մարմարաշեն գյուղի մոտ (ջրի ելքը՝ 2, 95 մ³/վ), երկրորդը՝ Նոր Խարբերդ գյուղի մոտ (ջրի ելքը՝ 1, 79 մ³/վ)։

Մխչյան

խմբագրել

Մխչյանի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտ։ Շահագործման Է հանձնվել 1968 թվականի օգոստոսի 13-ին՝Մեծամոր և Հրազդան գետերի ազատ հոսքը Արտաշատի ջրանցք տեղափոխելու և Արտաշատի ու Արարատի տարածաշրջանների հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ունի երկու աստիճան, առաջինում ջրի ելքը 16,6 մ³/վ Է, երկրորդում' 9,4 մ³/վ։

Մեծամոր

խմբագրել
 
Ակնա լիճ

Մեծամորի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում։ Շահագործման Է հանձնվել 1959 թվականին։ Մեծամոր գետի ջրերով Ակնալիճ, Մրգաշատ, Արմավիր գյուղերի հողատարածքները ոռոգելու նպատակով ջուրը Մեծամոր գետից ջրհան կայան Է տեղափոխվում 700 մ երկարության մոտեցնող ջրանցքով։ Ջրի ելքը 3 մ³/վ է։

Շիրակամուտ

խմբագրել

Շիրակամուտի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Շիրակամուտ գյուղի մոտ՝ Չիչխան գետի ափին։ Շահագործման է հանձնվել 1989 թվականին՝ Չիչխան գետի ջրերը Շիրակամուտի ջրանցք տեղափոխելու նպատակով։ Ջրի ելքը 1.6 մ³/վ է։

Վերնաշեն

խմբագրել

Վերնաշենի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Վերնաշեն գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1971 թվականին։ Սնվում է Եղեգիս գետից։ Տեղադրված են 7 ջրհան պոմպեր, մղման բարձրությունը 38 մ է, ջրի ելքը՝ 1, 12 մ³/վ։ Ոռոգում է 860 հա հողատարածք։

Քանաքեռ

խմբագրել
 
Քանաքեռի ջրաէլեկտրակայան

Քանաքեռի ջրհան կայանը գտնվում է Երևանում։ Շահագործման է հանձնվել 1949 թվականին՝ Հայաստանի Կոտայքի մարզի անտառտնտեսությանը, Առինջի տնտեսությանը և Երևանի բուսաբանական այգուն ոռոգման ջրով ապահովելու նպատակով։ Սնվում է Քանաքեռի ջրէկի ջրանցքից։ Տեղադրված են 3 ջրհան պոմպեր, մղման բարձրությունը՝ 100 մ է, ջրի ելքը՝ 1.15 մ³/վ։

Քասաղ-Էջմիածին

խմբագրել

Քասաղ-Էջմիածնի ջրհան կայանը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Քասաղի ձախ ափին՝ Օշական գյուղի մոտ։ Շահագործման Է հանձնվել 1967 թվականին՝ Օշական, Նորակերտ և Բաղրամյան գյուղերի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Տեղադրված են 4 ջրհան պոմպեր, մղման բարձրությունը 20 մ է, ջրի ելքը՝ 4,7 մ³/վ։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։