Այգեշատ (Արմավիրի շրջան)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեշատ

Այգեշատ (նախկին անվանումը՝ Ղուզիգիդան), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արմավիրից մոտ 7 կմ հարավ, ծովի մակերևույթից 855 մ բարձրության վրա[3]։ Վերանվանվել է Այգեշատ 1950 թ. ապրիլի 19-ին[4]։

Գյուղ
Այգեշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
Համայնք Մեծամոր համայնք[1]
Մակերես7.03 կմ²
ԲԾՄ855 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1547 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայգեշատցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս0912
Այգեշատ (Արմավիրի շրջան) (Հայաստան)##
Այգեշատ (Արմավիրի շրջան) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեշատի մշտական բնակչությունը կազմել է 1547, առկա բնակչությունը՝ 1498 մարդ[5]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են[6], որոնց նախնիները տարբեր ժամանակներում այստեղ են եկել Մուշից, Սուրմալուից, Ալաշկերտից, Պարսկաստանից, Սիրիայից և Լիբանանից[4]։

Այգեշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնաբուծությամբ։

Ավանդազրույց խմբագրել

Այգեշատ գյուղը տարածաշրջանում հայտնի է նաև Ղուզիգիդան անունով։ Ըստ ավանդության այս գյուղի նախահայրերը` Ալաշկերտցիներ և մշեցիներ, գալիս են Սարդար խանի մոտ և բնակության համար տարածք են խնդրում։ Սարդար խանը իր ցանկությամբ տարածք է հատկացնում Եղվարդում։ Գյուղի նախահայրերը հրաժարվում են նշված տարածքից, պնդելով իրենց տարածք հատկացնել Ղուզիգիդանում, չնայած որ այն արոտավայր էր և ամայի տարածք։ Խանը զարմանում է նրանց ընտրության վրա և անվանում է նրանց «քոռեր»։

Այդ ժամանակից ի վեր գյուղի բնակիչներին անվանում են «քոռ» Ղուզիգիդանցիներ, այն առումով, որ իրենց լավն ու վատը չեն հասկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 18» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 25-ին.
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 228
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 552.

Արտաքին հղումներ խմբագրել