Սուրբ Ղազար եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։

Սուրբ Ղազար եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄեծամոր
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Օծման թվական2005 թվական
Ներկա վիճակկանգուն
ՃարտարապետԽաչիկ Դանիելյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ2002 թվական
Կառուցման ավարտ2005 թվական

Պատմություն

խմբագրել

Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից[1]։

Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է։ Այդ օրը տարբեր վայրերից ուխտավորներ են գալիս Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի ուխտի պատարագին մասնակցելու։

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Տաթև քահանա Կիրակոսյանը, ճարտարապետը՝ Խաչիկ Դանիելյանը, ով նաև Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու ճարտարապետն է[2]։

Ղազարոսի հարությունը

խմբագրել

Ղազարոսի հարության մասին պատմվում է Սուրբ Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11։1-46)։ Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր։ Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով։ Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը։ Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի՝ «Եվ Հիսուս արտասվեց…»։ Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»։ Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Օծվեց Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  2. «Օծվեց Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղի նորակառույց եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  3. «Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.