Հայկական ատոմային էլեկտրակայան

ատոմակայան Հայաստանում
(Վերահղված է Հայկական ատոմակայանից)

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

Հայկական ատոմային էլեկտրակայան
Տեսակատոմային էլեկտրակայան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՄեծամոր
Կազմված էVVER-440?
Հիմնադրված է1969
Սկսել է աշխատել1976[1]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Հայկական ատոմային էլեկտրակայանը թռչնի բարձրությունից

Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ 1993 թվականին Հայաստանի կառավարության կողմից կայանի վերաբացման որոշում կայացնել։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։

Կայանը հիմնված է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորների վրա, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։

2003 թվականին ատոմակայանը շահագործում էր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։

Պատմություն

խմբագրել

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ էներգաբլոկները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ էլեկտրական հզորություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն[2]։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում կայացվեց որոշում վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

Հիմնական օղակ

խմբագրել

Մեծամորի ատոմակայանի հիմնական տեխնիկական հատկանիշներ

խմբագրել
  • Բաղադրիչների քանակը. 2
  • Էլեկտրական հոսանք. 440 Մվտ
  • Ջերմային հզորություն. 1375 ՄՎտ

Ռեակտոր

խմբագրել
  • Մոդել։ V-270
  • ՋՋԵՌ– 440 ռեակտորները գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում
  • Ռեակտորի տեսակը։ ՋՋԵՌ-440
  • Կարգավորիչ և սառեցուցիչ։ ջուր
  • Վառելիք։ UO2 հարստացված U235-ով
  • Տուրբինային գեներատորների քանակը մեկ բաղադրիչում։ 2
  • Տուրբինային գեներատորի կարողություն։ 220ՄՎտ
  • Գլխավոր շրջանառու հանգույցների քանակը։ 6

Հիմնական տեխնիկական և տնտեսական ցուցանիշներ

խմբագրել
2003 2004 2005 2006 2007
Հոսանքի արտադրանք (միլիարդ ԿՎտ/ժ) 1,997 2,402 2,716 2,640 2,553
Արտադրողականության գործակից (%) 60,80 72,94 82,69 80,37 77,73
Հասանելիության գործակից(%) 83,09 76,87 84,24 84,60 80,97

Ռեակտորներ

խմբագրել
Բաղադրիչ Տեսակ Ընդհանուր արտադրանք (ՄՎտ) Համախառն արտադրանք (ՄՎտ) Ծրագրի սկիզբ Կրիտիկականություն Կասեցում
1 ՋՋԷՌ-440 մոդել Վ270 376 ՄՎտ 408 ՄՎտ 01.07.1969 22.12.1976 25.02.1989
2 ՋՋԷՌ-440 մոդել Վ270 376 ՄՎտ 408 ՄՎտ 01.07.1975 05.01.1980

Հայաստանի գործող և պլանավորված ատոմային Էներգիա

խմբագրել
Ռեակտոր Տեսակ Ընդհանուր արտադրանք Կարգավիճակ Գործարկման սկիզբ Գործարկման դադարում
2 ՋՋԵՌ-440 376 ՄՎտ Գործող 1980 2026
3 ՋՋԵՌ-1000 1060 ՄՎտ Պլանավորված Սպասված 2026
Ընդհանուր (1) 376 ՄՎտ

Ատոմակայան և միջավայր

խմբագրել

Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։ Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։

Արդիականացում

խմբագրել

Հայկական ԱԷԿ-ում իրականցվում է №2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիր, որի հիմնական նպատակն է՝ վերականգնել ռեսուրսը և երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 10 տարի։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքը մինչև 2026 թվականը երկարացնելու նպատակով, 2014 թ-ին դեկտեմբերի 20-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զաքարյանը և «Ռոսատոմ» -ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ՀԱԷԿ-ի արդիականացման մասին համաձայնագիր[3] ստորագրեցին։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ։

2017 թ-ի վերջին 236 ՄՎտ անվանական հզորությամբ ռուսական արտադրության առաջին տուրբոգեներատորն առաքվեց ատոմակայանում տեղադրվածին փոխարինելու համար։ Երկրորդը առաքվել է 2018-ի դեկտեմբերին կայանին է առաքվել նաև ռուսական արտադրության նոր շոգեխաշիչ։

2018 թ.-ի ապրիլի 14-ին կանգնեցվել  է №4 տուրբոագրեգատը (տուրբին, գեներատոր, հիմնական տրանսֆորմատոր) մասնակի արդիականացման համար (կոնդենսատորների, տարանջատիչների փոխարինում)[4]։ Աշխատանքներն իրականացնում էր ռուսական «Атомэнергоремонт» ընկերությունը։

2018 թ-ի հունիսի 1-ին ռեակտորը (տարեկան ստանդարտ կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակներում) և № 3 տուրբինային բլոկը (մասնակի արդիականացման համար) երկու ամսով կանգնեցին։ Իրականացվեց № 3 տուրբինի բարձր և ցածր ճնշման բալոնների ամբողջական արդիականացում, № 3 գեներատորի, ընթացիկ գծերի, № 3 հիմնական տրանսֆորմատորի և օժանդակ համակարգերի սարքավորումների փոխարինում։

1.08.2018-ին գործարկվեց մասամբ արդիականացված № 4 տուրբոագրեգատորով էներգաբլոկը[5]։

1.12.2018 - շահագործման հանձնվեց № 3 տուրբոագրեգատը։

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին։

Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ։ Իրականացվել են՝  ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափումը, նրա լվացումը և նախապատրաստումը վերահսկման անցկացմանը, ռեակտորի իրանի գործիքային հետազոտում և արդյունքների նախնական վերլուծություն, անվտանգության 1-ին և 2-րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավարտը նախնական եզրակացությամբ, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում), վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում, միջուկային վառելիքի ջերմային էներգիան դեպի տուրբիններն ուղղվող «սուր շոգուե էներգիայի կերպափոխող առաջին կոնտուրի խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսիչների փոխարինման ավարտը, անվտանգության 2-րդ և 3-րդ դասի համակարգերի առանձին պոմպերի, արմատուրի, խողովակաշարերի տարրերի փոխարինում, հուսալի սնուցման համակարգի ուժային կուտակիչների բլոկների փոխարինում։ Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի (ՊՆՎ-2018)։ Բաց այդ, շարունակվոել են աշխատանքները տուրբին-գեներատոր-տրանսֆորմատոր երկրորդ լրակազմի սարքավորումների վրա։ Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին[6]։

Հուլիսի 1-ին 2020 թ-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով։  Կատարվել է ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն։

Կայանը պատրաստ է նաև ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանը և ռեակտորի վերականգնղական թրծաթողմանը։

ՀԱԷԿ է հասցվեց ռեակտորի թռծաթողման համար կայանքը և ավարտվեց դրա հավաքումը։ Ռեակտորի թրծաթողումը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը։

Արդիականացումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի վերջին[7]։

Մայիսի 15-ին 2021 թ-ին Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով, որոնց շրջանակներում կանցկացվի ռեակտորի վերականգնղական թրծաթողումը։ Ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները վերականգնելուց հետո այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։ Էներգաբլոկի գործարկումը նածատեսվում 2021թ․ հոկտեմբերի 2-ին[8]։

Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ։ Այս մասին տեղեկացնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը։ «Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի,  «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ։

Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվեցին Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները,  մասնավորապես Կոլայի ԱԷԿ-ի № 1, 2 էներգաբլոկներում, Նովովորոնեժյան ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկում[9]։

2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին[10]։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումն (ՊՆՎՎ 2021) ավարտվել է։ Այս տարին Հայկական ատոմակայանի համար հարուստ է կարևոր իրադարձություններով և հոբելյաններով՝ 55 տարի առաջ կայացվեց կայանը կառուցելու որոշումը[11], իսկ 10 տարի անց ատոմակայանը միացավ Հայաստանի էներգահամակարգին։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://armeniannpp.am/en/about-us/history.html
  2. Հայկական սովետական հանրագիտարան. Vol. 6. Երևան. 1980. էջ 169.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «РФ и Армения подписали соглашение о сотрудничестве по продлению работы II блока Армянской АЭС». arka.am. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  4. «Армянская АЭС уже в строю: электростанция подключена к энергосистеме страны».
  5. «ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  6. «ՊՆՎ-ից հետո ՀԱԷԿ-ը միացավ ՀՀ էներգահամակարգին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  7. ««2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի». աշխատանքը կդադարեցվի 141 օրով | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  8. «Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց 141 օրով».
  9. «Հայաստանում անցկացվել է Հայկական ԱԵԿ-ի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. LLC, Helix Consulting. «Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական ատոմային էլեկտրակայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 169