Հայաստանի պարի պետական անսամբլ

Հայաստանի պարի պետական անսամբլ, Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

Հայաստանի պարի պետական անսամբլ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կայքfolkmusicdance.am

Պատմություն

խմբագրել

Սկզբնական շրջանում հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 16 տղա, 14 աղջիկ և 8 երաժիշտ։ Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան) և Վարդգես Ռաշիդյանը։

Ինքնատիպ մեկնաբանությամբ են բեմադրվել «Սասունի պարերը», «Բերդը», «Սրերով պարը», «Շորորը», «Զանգեզուրը», «Կովկասյան պարը», «Մաշիկներով պարը» և այլ պարեր՝ պահպանելով հայկական ժողովրդական պարերի ավանդույթները։

Ստեղծումից մեկ տարի հետո՝ 1959 թվականից անսամբլը սկսեց հյուրախաղերը սկզբում խորհրդային երկրներում, հետո` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և այլուր։

1968 թվականին Էդվարդ Մանուկյանին փոխարինել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վանուշ Խանամիրյանը՝ որպես անսամբլի գեղարվեստական ղեկավար, ում ղեկավարման տարիներին անսամբլում բեմադրվել են շուրջ 120 պարային համարներ, որոնք երկար տարիներ մնացել են անսամբլի պարացանկում. դրանցից են՝ «Կինտոների պար», «Հոտաղների պար», «Սարդարապատ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելի», Արամ Խաչատրյանի «Սուսերով պար», «Ուզունդարա», «Լեզգինկա», Խաչատուր Ավետիսյանի «Քարավան», «Կակաչներ», Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Սասուն» ազգագրական պարերի շարք և այլն։ Նրա ղեկավարությամբ անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին։ 1971թ. նշանակալից են եղել անսամբլի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ Այնուհետև հյուրախաղերով հանդես են եկել Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում` Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և այլուր։

1974թ. անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների մի շարք քաղաքներում։

Անսամբլում պարել են այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Ռաշիդ Կարապետյանը, Զեմֆիրա Երիցյանը, Մինաս Խաչատրյանը, Աիդա Հարությունյանը, Հարություն Կարապետյանը, Լևոն Գասոյանը, Ալբերտ Կիզիրյանը, Ժասմենա Ավետիսյանը, Կարինե Ղազարյանը, Սոֆի Դևոյանը, Սերժ Պոտոյանը, Սուրեն Չանչուրյանը, Նորայր Մեհրաբյանը, Գագիկ Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Վյաչեսլավ Անգուրովը, Սոնա Ղազարյանը, Պետրոս Ղարիբյանը և այլք[1]։

1993 - 2005 թվականներին Պարի պետական անսամբլը ղեկավարել է առաջատար պարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը։ 1995 - 1998 թվականներին անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Գագիկ Կարապետյանը, իսկ 2005 - 2007 թթ` գեղարվեստական ղեկավարը։ Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել են «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարերի շարան», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլ պարային համարներ։

2007 - 2023 թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Կարապետյանը։

1976 թվականին անսամբլը դարձել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1978թ. արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման։

2022 թվականին անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։

2023 - 2024 թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Քալաշյանը։

Անսամբլի երաժշտական մասը [[1999 թվականից ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը։ 2024 թվականին անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը[1]։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, 1976
  • Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ կոչում, 1978
  • Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Zarkfoundation - Հայաստանի պարի պետական անսամբլ». zarkfoundation.com.

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Կամո Մկրտչյան, Օ. Մարկոսյան, Ա. Առաքելյան, Ա. Հովսեփյան, «Պարարվեստ. Հայաստանի պարի պետական անսամբլ», Երևան։ Սովետական գրող, 1981
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 149