Նորայր Մեհրաբյան
Նորայր Մեհրաբյան (հունվարի 4, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի պարող։ ՀՀ ժողովրդական արտիստ (2006):
Նորայր Մեհրաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1941 (84 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | բալետի պարող |
Աշխատատու | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ, Երևանի պարարվեստի պետական քոլեջ և Հայաստանի պարի պետական անսամբլ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՆորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին, Երևանում։ 1946 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող։ 1970 թվականին հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Երեք տարի հետո վերադարձել է Երևան և ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ 1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ[1]։ 1973 -1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ Աշխատել է նաև Հայաստանի Պարի պետական անսամբլում։
Նորայր Մեհրաբյանի կատարումները/ Պարացանկ
խմբագրել- 1959 - 1969 թվականներին Հայաստան, Երևան, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
- Արամ Խաչատրյան - Կարեն՝ «Գայանե» բալետից, 1959
- Պյոտր Չայկովսկի - Ծաղրածու՝ «Կարապի Լիճը» բալետից, 1960
- Ալեքսանդր Սպենդիարյան - Փեսացու՝ «Խանդութ» բալետից, 1960
- Ի. Մորոզև - Վանեչկա՝ «Բժիշկ Այբոլիտ» բալետից, 1961
- Արամ Խաչատրյան - Սպարտակի զինակից՝ «Սպարտակ» բալետից, 1962
- Բ. Ասաֆև - Նուռալի՝ «Բախչիսարայի շատրվանը» բալետից, 1962
- Ա. Ադոլֆ Ադան - Պա-դե-դե՝ «Ժիզել» բալետից, 1963
- Բ. Սակելարի - Ստյոպա՝ «Չոփչոփիկ» բալետից, 1963
- Շառլ Գունո - «Վալպուրգյան գիշեր», 1964
- Պյոտր Չայկովսկի - Պաոլո՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի» բալետից, 1964
- Սերգեյ Պրոկոֆև - Ծաղրածու՝ «Մոխրոտը» բալետից, 1965
- Կոնստանտին Օրբելյան - Սև ուժ՝ «Անմահություն» բալետից, 1965
- Լյուդվիգ Մինկուս - Բազիլ ` «Դոն Քիշոտ» բալետից, 1966
- Գրիգոր Հախինյան - Վրեժ՝ «Ախթամար» բալետից, 1967
- Սերգեյ Պրոկոֆև - Տիբալտ՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետից, 1968
Լենինգրադ, Խորեոգրաֆիկ Մանրապատումներ, 1969 - 1972 թվականներ (Լ. Վ. Յակոբսոնի ղեկավարությամբ)
- Վ. Ա. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - «Պա-դե-դե» 1969
- Յոհան Սեբաստիան Բախ - «Վարիացիաներ» 1969
- Ջոակինո Ռոսսինի - «Պա-դե - տրուա» 1970
- Իգոր Ստրավինսկի «Կոնտրաստներ» 1971
- Բ. Տիշչենկո - «Ձախ քայլերգ» 1972
Երևան, Հայաստանի Պարի պետական անսամբլ, 1974 -1979 թվականներ
- Խաչատուր Ավետիսյան - «Կատակ պար» 1975
- Խաչատուր Ավետիսյան - «Քարավան» 1976
- Համբարձումյան- «Ջուր ծախող տղան» 1975 - 1976
- Արամ Խաչատրյան - «Վալս» 1978 - 1979
- Արամ Խաչատրյան - «Լեռնցիներ»
Բեմադրություններ
խմբագրել- Վ. Ա. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ - «40-րդ սիմֆոնիա». 4-րդ մաս
- Կ. Գլուկ - «Գավոտ»
- Լ. Վ. Բեթհովեն - «Դաշնամուրային վարիացիաներ»
- Ժ. Բիզե - «Պատանեկան սիմֆոնիա»
- Լ. Շուման - «Պա-դե-տրուա»
- Դ. Շոստակովիչ - «Թզուկի երազը»
- Ն. Պագանինի - «Վարիացիաներ»
- Ա. Անտոնիո Վիվալդի - «Կոնչերտո Գրոսսո»
- Բ. Սակելարի - բալետ «Չոփչոփիկ»
- Ջոակինո Ռոսսինի - «Տարանտելա»
- Բ. Ասաֆև - «Թաթարական պար»
- Կ. Օրֆ - «Կարմինա Բուրանա»
- Լ. Վենեցիանո - «Առլեկինադա»
- Է. Վեբեր -հատվածներ «Հիսուս Քրիստոս սուպերաստղ» ռոք օպերայից
- Գ. Սվիրիդով- «Ժամանակ առաջ», «Վալս»
- Երաժշտական միստերիա - «Ավե Մարիա»
- Սայաթ-Նովա - «Աշխարհումս», «Էշխեմեդ»
- Կոմիտաս - «Ծիրանի ծառ», «Կռունկ»
- Կոմիտաս /մշ. Գ. Եղիազարյանի/ - «Վաղարշապատի պար»
- Առնո Բաբաջանյան - «Նոկտյուրն»
- Խաչատուր Ներսիսյան - «Խաղ պար», «Էլեգիա»
- Խաչատուր Ավետիսյան - «Ծաղկած բալենի», «Զարթոնք», «Մշո աղջիկ»
- Հովհաննես Բադալյան - «Սարերի հովին մեռնեմ»
- Գ. Երանյան - «Կիլիկիա»
- Արամ Խաչատրյան - «Սուսերով պար», «Վարդագույն աղջիկներ», «Գարուն -Երևան», «Ուզունդարա», «Լեզգինկա», «Շալախո», «Վալս», «Ռուսական պար», «Լեռնեցիներ»
- Ուկրաինական պար
- Տիգրան Մանսուրյան - «Մեղեդի»
- Էդգար Հովհաննիսյան - «Հեթանոսական պարեր»
- Հատվածներ 3-րդ սիմֆոնիայից
- Ավետ Տերտերյան - «Եռաբլուր»
- «3-րդ սիմֆոնիա -ֆինալ»
- Ռոբերտ Ամիրխանյան - «Հայի աչքեր»
- «Տաղ անձնական»
- Մ. Ահարոնյան - «Արևելյան Մեղեդիներ»
- Ե. Երկանյան - «Վահագնի ծնունդը»
- Վ. Հայրապետյան - «Յոթ Աստվածներ» ռոք-օպերա
- Ա. Սաթյան - «Լիլիթ» փոփ-օպերա
- Ա. Գևորգյան - «Մեր դարը», «Արցախ», Դլե յաման
- Լորիս Ճգնավորյան - «Վերջին Կենտավրոսի մահը»
- Ա. Էլբերտ - «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալ
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2006
- ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1976