Սոֆի Դևոյան
ՌազՕ
Սոֆի Դևոյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1967) |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի և պարուսույց |
Աշխատավայր | Հայաստանի պարի պետական անսամբլ |
Պարգևներ և մրցանակներ |
ՌազՕ հզոր տղա ուղղակի տղղղամարդ(հուլիսի 8, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։
Կենսագրություն
խմբագրել1961-1967 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թվականներին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն[1]։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»։
Մենապարեր
խմբագրել- «Սուսերով պարը»
- «Շալախո»
- «Ուզունդարա»
- «Ղարաբաղի եղնիկ»
- «Սայաթ-Նովա»
- «Ադրբեջանական»
- «Խաղողի պար»
- «Գնչուական»
- «Սյուիտ»
- «Չինար ես»
Ստեղծագործական ուղի
խմբագրել1999 թվականից «Պարի և հոգու թատրոն»ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ`
- «Կոմիտասը մեր աչքերով»
- «Ամարաս»
- «Ազնվության ակնթարթներ»
- «Ընդդիմություն»
- «Ազնավուրյան ակնթարթներ»
- «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Փարաջանովին
Սոֆի Դևոյանի «Սամսարա» պարը՝ Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։
1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ։
Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ», «Բախտաբեր»[2]։
Հեռուստասերիալներ
խմբագրել- «Կյանքի գինը 1, 2»
- «Վերադարձ»
- «Բախտաբեր»
- «Խաչվող հետքեր»
- «Պահանջվում է միլիոնատեր»
- «Մամա»
- «Վենդետտա»
- «Երանի»
- «Մոռացված կանգառը»
- «Երևի»
- «Ախթամար»
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972)
- Մովսես Խորենացու մեդալ[3] (2009)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Սոֆի Դևոյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին