Ուզունդարա կամ Հարսի պար, հայկական ավանդական, ծիսական պարերից է։

Ուզունդարա պարի ծագումնաբանությունը խմբագրել

Ուզունդարան հիմնականում պարվել է հարսանեկան արարողությունների ժամանակ։ Տարածված է հատկապես Արցախում։ Որպես ծեսի մաս կատարել են հարսնացուները և հարսները՝ նորահարսին պարի մեջ քաշելու արարողության ժամանակ։ Հետագայում կատարվել է նաև խնջույքների և տոնախմբությունների ժամանակ։ Պարաձևը կազմված է ոտ փոխելու, օձաձև և երկուս գնալ - երկուս դառնալու, թեթև թռիչքներով քայլերից, որոնք միացվում են կատարողի ընտրությամբ։ Շարժումները դանդաղ են, հանդիսավոր, ձեռքերի շրջանաձև, պտույտներով և խիստ կանացի, որոնք ընդգծում են կատարողի մարմնի ու շարժուձևի գեղեցկությունը։ Ուզունդարա բառը ադրբեջաներենում կազմվում է Ուզուն՝Uzun/նեղ/ և Դարա՝ Dərə/ձոր/ բառերից, սակայն հայկական աղբյուրներում պարի բացատրությունն այլ է։ Ըստ հայկական աղբյուրների՝ Ուզուն և Դարա բառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ Ուզուն բառն առաջացել է՝

  1. Ուզել բառից
  2. Ուզ՝ /հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ/ բառից

Դարա բառն առաջացել է՝

  1. Դար բառից
  2. Դարան՝ թաքստոց, թաքուն բառից

Այսինքն՝ Ուզունդարա նշանակում է գաղտնի պսակ դնել[1]։

Ուզունդարան հայկական դիցաբանության մեջ խմբագրել

Հայոց դիցաբանության` տոտեմապաշտության մեջ օձն ունեցել է իր ուրույն դերը։ Ըստ Շումերական առասպելի հայերին ստեղծել է Հայա (Շումերների հովանավոր աստվածը) աստվածը օձից և ըստ այդմ հեթանոս հայերը հավատում էին, որ գոյություն ունի 4 գլխանի օձ, որի մի ոչ թունավոր գլուխը խորհրդանշում էր հայ ժողովուրդը, մյուսը հայ ժողովրդին բարեկամ ժողովուրդների խորհրդանիշն էր, իսկ մյուս երկու թունավոր գլուխները հայերի թշնամիների խորհրդանիշն էին։ Թե ինչ կապ ունի Ուզունդարան այս առասպելի հետ տրվում է պարի բացատրության մեջ` այս պարում արտացոլվում է հայ կնոջ պայքարող ոգին, որ նա ամեն րոպե պատրաստ է տղամարդու նման կռվել, թեկուզև ոչ առանց զենք ու զրահի։ Պարի շարժումներն այնպիսին են, որ պարուհիները ձեռքերով և մարմնով կատարում են օձի գալարվելուն նման շարժումներ, այդ ձևով շեղելով օձին, այսինքն պարում նրանք կռվում են թշնամի օձի դեմ շեղելով իրենց հմայքով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել