Գագիկ Կարապետյան (պարուսույց)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
Գագիկ Արտաշեսի Կարապետյան (հունիսի 13, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարող, պարուսույց։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։
Գագիկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1951 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պարող և պարուսույց |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Հայաստանի Պարի պետական անսամբլ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Գայանե պարախումբ |
Ծնողներ | հայր՝ Արտյուշա Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ |
Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին, և պարուհի (նաև դերասանուհի) Աիդա Կարապետյանի պապիկը։
ԿենսագրությունԽմբագրել
Գագիկ Կարապետյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Մովսես Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1970 թվականներին աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972 թվականից` Հայաստանի Պարի պետական անսամբլի պարող։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից։ 1978 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, ղեկավարել մի շարք սիրողական խմբեր։ 1992 թվականին հրավիրվել է Հայաստանի Պարի պետական անսամբլ, եղել է գլխավոր բալետմայստեր։ 1999-2003 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2011 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում, դասավանդել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 1987 թվականից համագործակցում է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է 6 համերգային ծրագիր։ 2002 թվականինի հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային «Սարդարապատ» պարախմբի հետ, 2014 թվականին հրավիրվել է Բուենոս Այրեսի «Գայանե» պարախումբ։ 1995-1998 թվականներին եղել է Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստրը, իսկ 2005-2007 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավարը[1][2]։
ԲեմադրություններԽմբագրել
- «Զարթոնք»
- «Մայրություն»
- «Արցախի»
- «Իշխանապար»
- «Նինո»
- «Հովիվներ»
- «Ազգագրական պարեր»
- «Լեզգինկա»
- «Քոչարի»
- «Ուրմեցիներ»
- «Մարտապար»
- «Վահագնի ծնունդը»
Հայաստանի պետական թատրոնների հետ իրականացրել է ավելի քան 40 ներկայացումներ, պարերի բեմադրություններ
- «Հավատք»
- «Էդմոնդ Քիմ»
- «Մեծ անտառի զավակները»
- «Արքայազնը և աղքատը»
- «Սեր ծփիների տակ»
- «Վերադարձ Սորենտո»
- «Կինը անձրևից հետո»
- «Պատվի համար»
- «Եղեգնուհի»
- «Ծեր կնոջ այցը»
- «Լիսիստրատե»
- «Ատամնաբույժն արևելյան»
- «Պարտիզպանի շունը»
- «Սեր մինչև մահ»
- «Եզոպոս»
- «Պաղդասար աղբար»
- «Անտիգոնե»
- «Համլետ»
- «Օֆելյա»
- «Վերջին ծաղրածուն»
ՊարգևներԽմբագրել
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2011 թ.
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2013 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Գագիկ Կարապետյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-20
- ↑ «Ժուրի - PARAHANDES - ARMENIA»։ parahandes.shanttv.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-24-ին։ Վերցված է 2016-12-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Մեր մեջ ասած. Գագիկ Կարապետյան(չաշխատող հղում)