Խաչատուր Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Մեխակի Ավետիսյան (ապրիլի 18, 1926[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1996[2][3][4], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1985)[5]։
Խաչատուր Ավետիսյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 18, 1926[1] Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | 1996[2][3][4] Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | քանոնահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | քանոն |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի պարի պետական անսամբլ[1] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1] |
Պարգևներ |
Դիրիժոր Միքայել Ավետիսյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1949 թվականին բնակություն է հաստատել Երևանում ավելի լավ կրթություն ստանալու համար։ Մասնագիտական կրթությունը ստացել է սկզբում Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Սովորել է Գրիգոր Եղիազարյանի ղեկավարած դասարանում։ 1960 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։ Այստեղ նա եղել է Էդուարդ Միրզոյանի ղեկավարության տակ։ 1950 թվականից աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որպես քանոնի դասարանի ղեկավար և հենց այս տարիներին ստեղծել է իր հանրահայտ քանոնի համար ստեղծագործությունները։
1951 թվականին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957 թվականին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958 թվականից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։
Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները։
Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես՝ «Խաթաբալա»-ում[6]։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա ամենահայտնի ստեղծագործություններն են ՝
«Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ»[7], «Բալենի», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ», «Եղեգ», «Շիրակի», «Հայոց հովիկ», «Պարմանի», «Կարապների պար», «Հանինա», «Տոնական Հայաստան», «Իրիկնային», «Ճերմակ աղավնի», «Տավիղ», «Հուշեր», Կոնցերտ հմր. 2 քանոնի համար, Կոնցերտ շվիի համար և այլն։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1985
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1965
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
- Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Մոսկվա, 1957
- Երաժշտական համաշխարհային փառատոն, առաջին մրցանակ, Բեռլին, 1951
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ «Խաչատուր Ավետիսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 131.
- ↑ «Makhmur Aghjik - Մախմուր Աղջիկ by Khachatur Avetisyan». khachaturavetisyan.com. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Խաչատուր Ավետիսյան Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Ավետիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 612)։ |