Ասատուր Քալաշյան

բեմադրիչ

Ասատուր Քալաշյան (օգոստոսի 2, 1991(1991-08-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, պարուսույց։

Ասատուր Քալաշյան
Ծնվել էօգոստոսի 2, 1991(1991-08-02) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունռեժիսոր և պարուսույց

ԿենսագրությունԽմբագրել

Ասատուր Քալաշյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 2-ին, Երևանում քաղաքում[1]։ Ամուսնացել է պարուհի, պարուսույց Աննա Քալաշյանի հետ [2]։

Միջնակարգ կրթությունը ստացել է 1998-2006 թվականներին՝ Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում։ 2006-2010 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում։ 1995-2005 թվականներին զուգահեռ սովորել է Երևանի Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում։ Որպես պարուսույց 2006-2011 թվականներին դասավանդել է նույն համույթում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայաստանի Պարի պետական անսամբլին կից ստուդիայում, իսկ 2004-2008 թվականներին՝ ավարտել է «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիան[3]։

2010 թվականից ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրա բաժնում։ Որպես պարուսույց 2011-2015 թվականներին աշխատել է Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում, որպես պարող 2007-2008 թվականներին հանդես է եկել «Բարեկամություն» պետական անսամբլում, իսկ 2010-2012 թվականներին՝ «Խորեոգրաֆիայի» պետական թատրոնում՝ որպես բալետմայստեր և «Մաուգլի» մյուզիքլի պարերի բեմադրիչ։

2007 թվականներին Արամ Մանուկյանի և Կարեն Խաչատրյանի հետ հիմնադրել է «Ինտեր Դանս» պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսացել է նա։ 2014 թվականին հիմնել է «Քալաշյան» պարային դպրոցը և եղել դպրոցի գեղարվեստական ղեկավարը[4][5]։ Հեղինակել է մի շարք պարային բեմադրություններ՝ «Սարաբանդա», «Մաուգլի», «Հիվանդասենյակ», «Լա Բոհեմ», «Քո սիրտը», հրեական, իսպանական, հունական, վրացական, մեքսիկական պարային համարներ և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AV Production - Ասատուր Քալաշյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-07-04 
  2. «AV Production - Աննա Քալաշյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-07-04 
  3. LLC Ayb Solutions։ «ԳՆԱՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵԼՈՒ»։ Hay Zinvor (անգլերեն)։ Վերցված է 2021-07-04 
  4. ««Քալաշյան» պարարվեստի դպրոցը «Անտունի» անդրանիկ հոլովակը նվիրել է հայ զինվորներին»։ armenpress.am։ Վերցված է 2021-07-04 
  5. ««ՔԱԼԱՇՅԱՆ» ՊԱՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ»։ spyur.am։ Վերցված է 2021-07-04 

Արտաքին հղումներԽմբագրել