Վանուշ Խանամիրյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանամիրյան (այլ կիրառումներ)
Վանուշ Խանամիրյան (նոյեմբերի 5, 1927[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 5, 2011, Երևան, Հայաստան), պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Վանուշ Խանամիրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1927[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2011 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1941)[1] |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետմայստեր |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի պարի պետական անսամբլ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Հորը գնդակահարել են ստալինիզմի տարիներին[3]։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը[4]։
Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից։
Կինը՝ Վիկտորիա Խանամիրյան (Ռոդնյանսկայա), դուստրը՝ Գայանե։
Մրցանակներ
խմբագրել- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1963
- Մովսես Խորենացու մեդալ, 1998
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 490.
- ↑ 100 մոնոլոգ. «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
- ↑ «Խանամիրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Գրականություն
խմբագրել- Վանումիրյան։ [Կյանքն ու գործունեությունը] / Կ.Մ. Մկրտչյան; Խմբ.՝ Ռ. Դավթյան; Երևան, 1981
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանուշ Խանամիրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |