Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն[Ն 1], ԿԺԴՀ (կոր.՝ 조선 민주주의 인민 공화국, 朝鮮民主主義人民共和國, հանգըլ՝ 조선민주주의인민공화국, հանջա՝ 鮮民主主義人民共和國), Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանակցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է Կորեայի ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն
կորեերեն՝ 조선민주주의인민공화국
Հյուսիսային Կորեայի դրոշ
Դրոշ
Հյուսիսային Կորեայի զինանշանը
Զինանշան
Հյուսիսային Կորեայի դիրքը
ՄայրաքաղաքՓհենյան
39°2′N, 125°45′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Կորեերեն
Կառավարում տոտալիտար դիկտատուրա
 -  Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոնգ Նամ
 -  Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ գլխավոր քարտուղար Կիմ Ջոնգ Ուն
 -  Կառավարության նախագահ Չո Ռեն Հե
Հաստատում (բաժանում Կորեայի)
 -  Անկախության հայտարարություն մարտի 1 1919 
 -  Անկախություն օգոստոսի 15 1945 
 -  Պաշտոնական հայտարարություն սեպտեմբերի 9 1948 
 -  Ջրային (%) 4.87
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 23,301,725  (48-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $22.85 միլիարդ (85-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,007 (149-րդ)
Արժույթ Հյուսիսային Կորեայի ուոն (₩) (KPW)
Ժամային գոտի (ՀԿԺ+8:30)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+8:30)
Ազգային դոմեն .kp
Հեռախոսային կոդ +850

1910 թվականին Կայսերական Ճապոնիան Կորեական թերակղզին բռնակցում է իր կայսրությանը։ 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից և Ճապոնիայի կապիտուլացիայի ստորագրումից հետո, երկիրը, 38-րդ հյուսիսային զուգահեռականի կտրվածքով բաժանվում է երկու ազդեցության գոտիների. հյուսիսային հատվածն անցնում է ԽՍՀՄ-ի, իսկ հարավը՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ։ 1948 թվականի վերամիավորման փորձերի ձախողումից հետո, հյուսիսում և հարավում ձևավորվում են երկու առանձին պետություններ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը։ 1950 թվականին, Հյուսիսային Կորեայի նախահարձակմամբ բռնկվում է Կորեական պատերազմը։ 1953 թվականին կնքվում է զինադադար (առանց պաշտոնական հաշտության պայմանագրի)։ 1991 թվականին երկու պետություններն էլ դառնում են ՄԱԿ-ի անդամ[1]։

ԿԺԴՀ-ը ներկայանում է որպես ինքնապավեն սոցիալիստական պետություն, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այնուամենայնիվ, քննադատների շրջանում այն համարվում է ամբողջատիրական բռնապետություն[2]։ Բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներ Հյուսիսային Կորեան ներկայացնում են որպես ստալինիստական պետություն, երկրի անդրանիկ գերագույն առաջնորդ Կիմ Իլ Սոնգի (Կիմ Իր Սեն) և նրան հաջորդած ժառանգորդների հանդեպ երկրում ձևավորված անձի պաշտամունքի պատճառով[3][4]։ Միջազգային կազմակերպությունների շրջանում բազմաթիվ առիթներով քննադատությունների է արժանացել նաև մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումները Հյուսիսային Կորեայում[5]։ Իշխանությունը պատկանում է Կորեայի բանվորական կուսակցությանը, որը ղեկավարվում է գերագույն առաջնորդի կողմից, և բոլոր քաղծառայողները պարտավոր են դրա անդամը լինել[6]։

Ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեան հետզհետե զատվել է համաշխարհային կոմունիստական շարժումից և 1970-ականներից առաջնորդվում է այսպես կոչված «չուչխե»[7] գաղափարախոսությամբ, որով հանդես է գալիս որպես ինքնաբավ, մարքսիստ-լենինիստական երկիր։ Արտադրության բոլոր միջոցները, պետական ձեռնարկություններով և կոլտնտեսություններով հանդերձ, պատկանում են պետությանը։ Սոցիալական ծառայությունները, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բնակարանային ապահովությունը, պարենի արտադրությունը և այլն, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում են պետության կողմից։ 1990-ականների ավարտին Հյուսիսային Կորեայում տիրող սովի հետևանքով հազարավոր քաղաքացիներ սովամահ են եղել։ Առ այսօր երկիրը խնդիրներ ունի սննդի արտադրության և սննդապահովման հետ[8]։

Երկրում առաջնահերթ նշանակություն է տրվում բանակին։ 1,2 միլիոն ակտիվ անձնակազմով երկիրը զբաղեցնում է չորրորդ տեղն աշխարհում՝ զիջելով միայն Չինաստանին, ԱՄՆ-ին և Հնդկաստանին[9]։ Հագեցած է նաև ատոմային ռումբով։

ՍտուգաբանությունԽմբագրել

Կորեա անվանումը առաջացել է Գորյո (Կորյո) երկրի անվանումից։ Կորեա անվան ժամանակակից ուղղագրությունը առաջին անգամ հայտնվել է 17-րդ դարի վերջին։Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև երկրի բաժանումից հետո, երկու կողմերը օգտագործում են Կորեայի տարբեր անվանումներ` Չոսուն կամ Ջոսուն (조선) Հյուսիսային Կորեայում և Հանգուկ (한국) Հարավային Կորեայում։ 1948 թվականին Հյուսիսային Կորեան ընդունեց այն, որպես երկրի նոր օրինական անվանում։ Ամբողջ աշխարհում, քանի որ կառավարությունը կենտրոնացված է Կորեական թերակղզու հյուսիսային մասում, այն սովորաբար անվանում են Հյուսիսային Կորեա` տարբերակելով Հարավային Կորեայից, որի պաշտոնական անվանումը Կորեայի Հանրապետություն է։ Երկու կառավարություններն էլ հայտարարել են իրենց օրինական կառավարություն ամբողջ Կորեայում։ Այս պատճառով, տեղաբնիկները չեն կոչում իրենց «հյուսիսկորեացիներ», այլ կոչում են կորեացիներ։

ՆշումներԽմբագրել

  1. Նաև՝ Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն, Կորեական Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Sanger David E. (1991-05-29)։ «North Korea Reluctantly Seeks U.N. Seat»։ The New York Times (անգլ.)
  2. «Democracy Index 2006» (PDF)։ Economist Intelligence Unit։ 2007 
  3. Parry R. L. (2007-09-05)։ «North Korea's Nuclear Deal Leaves Japan Feeling Nervous»։ The Times (Լոնդոն) (անգլ.)
  4. Walsh Lynn (2003-02-08)։ «The Korean Crisis»։ CWI online: Socialism Today։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-03-ին (անգլ.)
  5. «World Report 2014: North Korea»։ Human Rights Watch։ Վերցված է 2014-11-01 (անգլ.)
  6. «The Parliamentary System of the Democratic People's Republic of Korea» (PDF)։ Constitutional and Parliamentary Information։ էջ 5։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2010-10-01 (անգլ.)
  7. Martin Bradley K. (2004)։ Under the Loving Care of the Fatherly Leader: North Korea and the Kim Dynasty։ New York: Thomas Dunne Books։ էջ 111։ ISBN 0-312-32322-0 
  8. «UN: North Korea's Policies Cause the Nation's Food Shortages»։ Pajamas Media։ 2009-10-23 (անգլ.)
  9. «Information: North Korea»։ USDS։ ապրիլ, 2007 (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել