Ճապոնական ծով
Ճապոնական ծով (ճապոներեն` 日本海, կորեերեն՝ 동해), Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Եվրասիա մայրցամաքի և Ճապոնական կղզիների ու Սախալին կղզու միջև։
ԱշխարհագրությունԽմբագրել
Ողողում է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ափերը։ Թաթարական, Նևելսկու և Լապերուզի նեղուցներով միանում է Օխոտի ծովին, Ցուգարու նեղուցով` Խաղաղ օվկիանոսին, Կորեական նեղուցով` Արևելաչինական և Դեղին ծովերին։ Մակերեսը 1062 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 3720 մետր։
Խոշոր ծոցերը` Արևելակորեական և Պետրոս Մեծի։ Գլխավոր նավահանգիստները՝ Վլադիվոստոկ, Նախոդկա, Վոստոչնի (Ռուսաստան), Նիիգատա, Ցուրուգա, Մայձուրու (Ճապոնիա), Վոնսան, Հիննամ, Չհոնջին (Հյուսիսային Կորեա)[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Sea of Japan | sea, Pacific Ocean — Encyclopædia Britannica Online, 1994.
- ↑ Японское море (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1979.
- ↑ Columbia University Sea of Japan (East Sea) — Columbia University Press, 2013.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 50
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճապոնական ծով կատեգորիայում։ |