Բացել գլխավոր ցանկը



Գորյո, պետություն Կորեական թերակղզում, հիմնադրված Սիլլա պետության անկումից հետո 935 թվականին և գոյատևել է մինչև Չոսոնի կայսրության ժամանակաշրջանը` 1392 թվական։ «Գորյո» անվանումը կրճատված է Կոգուրյո անվանումից, Կորեական երեք կայսրություններից մեկը` վերամիավորված Սիլլայի կողմից 668 թվականին։ Ժամանակակից «Կորեա» անվանումը ծագել է «Գորյոյից»։

Գորյո
918 - 1392 Չոսոն 
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կեգյոն (919-1232)
Կանխվա (1232-1270)
Կեգյոն (1270-1392)
Լեզու Կորեերեն
Կրոն Բուդդայականություն ,Շամանություն ,Կոնֆուցիոսիզմ, Դաոսականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Կառավարիչ Թխեջո (918—943)
Կվանջոն (949–975)
Սոնջոն (981–997)
Մունջոն (1046–1083)
Կոնմին (1351—1374)

Ավելի նշանակալի հաջողություններն են`Գորյոյի բրուտագործական արվեստը և Գորեանի Տրիպիտական՝ բուդդայական օրենք (Տրիպիտակա), փորագրված տասնյակ հազարավոր փայտե տախտակների վրա: Գորյոյում 1234 թվականին ստեղծվել է առաջին մետաղական տպագիր մատրիցան (տես՝ Չիկչի).


Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

ՀիմնադրումԽմբագրել

IX դարի վերջում Միավորված Սիլլան, քայքայված լինելով ներքին պատերազմից, թուլացել է և կորցրել է իշխանությունը փոխարքաների դեմ: Երկիրը ընկղմվում է քաղաքացիական պատերազմի և ապստամբության քաոսի մեջ, որից հետո Կորեական թերակղզում կրկին, այժմ երկարաժամկետ, առաջացել են երեք պետություններ:

Վան Գոնը (կորեերեն՝ 왕건), Սոնգակի փոխարքան (ժամանակակից Կեսոն), հիմնադրել է Գորյոն 918 թվականին: Երեք պետությունների ժամանակաշրջանը ավարտվում է այն բանից հետո, երբ Գորյոն գրավում է Սիլլան և Խուպեկչեն 936 թվականին:

Քաղաքական կառուցվածքԽմբագրել

Պաշտոնական փաստաթղթերում Գորյոն իրեն կոչել է կայսրություն: Մայրաքաղաք Կեսոնը անվանվել է «կայսրության մայրաքաղաք (կորեերեն՝ 皇都)», թագավորական պալատը՝ «կայսրական պալատ(կորեերեն՝ 皇城)»: Այլ տերմիներ, ինչպիսիք են՝ Ձերդ Բարձրություն (կորեերեն՝ 陛下), Արքայազն (կորեերեն՝ 太子), Կայսրուհի (կորեերեն՝ 太后), ինչպես նաև ենթադրում են կայսրական պետականությունը: Մոնղոլական արշավանքներից հետո «империя» տերմինը Գորյոյում այլևս չեն օգտագործել՝ մոնղոլների կողմից երկրի օկուպացիայի պատճառով:

Իշխանությունը ուժեղացնելու նպատակով դինաստիայի չորրորդ կայսրը՝ Կվանջոնը, մի քանի հրամանագրեր է ներկայացրել, այն թվում՝ 958 թվականի ծառաների ազատման մասին և հրաման, ըստ որի քաղաքացիական ծառայողները պետք է պարտադիր քննության մասնակցեն: Կվանջոնը նաև իրեն կոչել է կայսր, անկախ այլ երկրներից:

Կայսրության հինգերորդ արքան՝ Կյոնջոնը (կորեերեն՝ 경종, 景宗) անցկացրել է հողային բարեփոխումներ Չոնսիգվա (կորեերեն՝ 전시과, 田柴科) անվանումով, իսկ վեցերորդ թագավորը՝ Սոնջոնը (կորեերեն՝ 성종, 成宗) նշանակել է նոր փոխարքաների յուրաքանչյուր վարչաշրջանում:

11-րդ թագավորի՝ Մունջոնի (կորեերեն՝ 문종, 文宗) կառավարման տարիների սկզբին կենտրոնական ուժերը լրջորեն ամրապնդվեց՝ վերցնելով գրեթե բոլոր ինքնիշխանությունը մարզպետներից: Մունջոնը և նրան հաջորդող թագավորները շեշտ են դրել ոչ ռազմական, երկրի քաղաքացիական կառավարման վրա::

 
Ամատաբխան և ութ հսկա Բոդհիսատվան, XIV դար, Գորյո

Պայքար գահի համարԽմբագրել

Լի տոհմը Ինջուից (կորեերեն՝ 인주이씨) իր աղջիկներին տվել է թագավորներին որպես կին, սկսած Մունջոնից մինչև 17-րդ թագավորը՝ Ինջոնը: Ժամանակի ընթացքում այդ տոհմը մեծ իշխանություն ձեռք բերեց, քան հենց թագավորը, որը բերեց Լի Չագյոմի քաղաքացիական հեղաշրջմանը 1126 թվականին: Հեղաշրջումը ձախողվեց, միայն թե միապետի ուժը կործանվեց և Գորյոյում սկսվեցին վեճեր ազնվականությունում՝ երկիրը ղեկավարելու համար:

1135 թվականին Մյո Չխոնը առաջարկեց տեղափոխել մայրաքաղաքը Սոգյոն (ներկայիս Փհենյան): Առաջարկը երկրի ընտրախավին բաժանեց երկու ճամբարների: Մի խմբակցությունը, Մյո Չխոնի գլխավորությամբ, կողմ էր մայրաքաղաքը տեղափոխելու առաջարկին, իսկ մյուս խմբակցությունը ընդդեմ Մանջուրիայի: Մյուսը, Կիմ Բուսիկի գլխավորությամբ (հեղինակ Սամգուկ Սագի), ցանկացել է պահպանել կվո կարգավիճակը: Մյո Չխոնին չհաջողվեց համոզել թագավորին և նա ապստամբություն կազմակերպեց, որը, այնուամենայնիվ, ավարտվեց ձախողմանբ:

1170 թվականին հրամանատարների խումը՝ Չոն Չունբի (կորեերեն՝ 정중부) և Լի Ընբանի (կորեերեն՝ 이의방) գլխավորությամբ ապստամբություն սկսեցին և հաղթեցին: Ինջոնը աքսորվեց, իսկ թագավոր դարձավ Մյոնջոնը (կորեերեն՝ 명종): Գորյոյի պատմությունում սկսվել է ռազմական կառավարման ժամանակաշրջան: 1177 թվականին գահ բարձրացավ երիտասարդ մարզպետ Կյոն Թխեսունը: Նա սկսեց միապետին ողջ ուժերը վերադարձնելու փորձեր կատարել, միայն թե 1184 թվականին նա մահացավ և նրան հաջորդող դարձավ նրա հասարակ որդին՝ Լի Ընմինը: Նրա կառավարումը դաժան էր, ինչը բերեց այլ գեներալի՝ Չխվե Չխունխոնի ապստամբությանը, ով սպանեց Լի Ընմինին և գահ բարձրացավ 1197 թվականին: Հաջորդ 61 տարիների ընթացքում Չխո տոհմը կառավարել է երկիրը՝ հաստատելով ռազմական դիկտատուրա: Թագավորի պահակետը եղել է, ըստ երևույթի, դեկորատիվ: Չխվե Չխունխոնին հաջորդողները դարձան նրա որդին՝ Չխվե Ուն, թոռտ՝ Չխվե Խանը և ծոռը՝ Չխվե Ընը: Գահ բարձրանալով՝ Չխվե Չխունխոնը գահընկեց արեց Մյոնջոնին, փոխարինելով նրան Սինջոնի հետ, իսկ նրա մահից հետո, գահընկեց անելով ևս երկու թագավորների՝ ի վերջո ընտրեց Կոջոնին:

Մոնղոլական արշավանքներԽմբագրել

1231 թվականին սկսվել է մոնղոլական արշավանքները դեպի Կորեա՝ Ուգեդեյի գլխավորությամբ: Այս արշավանքը եղել է Չինաստանը գրավելու մեծ ծրագրի մասը: Թագավորական ընտանիքը 1232 թվականին փախչում է Կանխվադո, որը գտնվում էր Կյոնգի ծոցում: Այդ ժամանակների ռազմային ղեկավար Չխվե Չխունխոնը (կորեերեն՝ 최충헌, 崔忠獻) պնդել է, որ դիմադրեն: Մի քանի տասնամյակներ Գորյոն դիմադրել է, սակայն վերջապես 1259 թվականին ստիպված կնքել է խաղաղության պայմանագիր: Մի քանի կառավարիչներ, հրաժարվելով հանձնվել, գլխավորել են Սամբյոլչխո ապստամբությունը և բնակվել են Կորեական թերակղզու հարավային ափի մոտ գտնվող կղզիներում, այդ թվում՝ Չինդոն: Գորյոյի դինաստիան հարկատու էր մոնղոլական Յուան դինաստիային այնքան ժամանակ, քանի դեր Կոնմին-վանը չի օգտվել Չու Յուանջանի ապստամբությունից և չի սկսել ազատումը մոնղոլական լծից:

ԱնկումԽմբագրել

1388 թվականին Ու-վանը կազմակերպել էր կազմակերպություն չինական Լյաոնինը գրավելու համար։ Նա մարտի է ուղարկել գեներալ Լի Սոնգոյին (ավելի ուշ Թխեջո), միայն թե, հասնելով սահմանին, նա կանգ առավ և գլխավորել է ամբստամբությունը։ Չորս տարի անց, 1392 Գորյոն անկում ապրեց, իսկ գեներալ Լին դարձավ նոր դինաստիայի` Չոսոնի։

Գորյոյի թագավորների ցանկԽմբագրել

Առաջին քսաներեք թագավորները ցանկում (մինչև Վոնջոնը) ունեցել են տաճարային անուններ՝ ջոնով ավարտվող: Սկսած Չխուննյոլ-վանից (25-րդ թագավորից), Գորյոյի բոլոր հաջորդող թագավորները կրել են Վան տիտղոսը:

  1. Թխեջո (918—943);
  2. Հեջոն (944—945);
  3. Չոնջոն (945—949);
  4. Կվանջոն (950—975);
  5. Կյոնջոն (975—981);
  6. Սոնջոն (981—997);
  7. Մոկչոն (997—1009);
  8. Հյոնջոն (1009—1031);
  9. Տոկչոն (1031—1034);
  10. Չոնջոն (1034—1046);
  11. Մունջոն (1046—1083);
  12. Սունջոն (1083);
  13. Սոնջոն (1083—1094);
  14. Հոնջոն (1094—1095);
  15. Սուկչոն (1095—1105);
  16. Իենջոն (1105—1122);
  17. Ինջոն (1122—1146);
  18. Ըիջոն (1146—1170);
  19. Մյոնջոն (1170—1197);
  20. Սինջոն (1197—1204);
  21. Հիջոն (1204—1212);
  22. Կանջոն (1212—1213);
  23. Կոջոն (1213—1259);
  24. Վոնջոն (1260—1274);
  25. Չխուննյոլ-վան (1274—1308), դարձել է Գորյոյի առաջին թագավորը, ով կրել է վան տիտղոսը,
  26. Չխունսոն-վան (1298, 1308—1313);
  27. Չխունսուկ-վան (1274—1308);
  28. Չխունխե-վան (1330—1332 и 1339—1344);
  29. Չխունմոկ-վան (1344—1348);
  30. Չխունջոն-վան (1349—1351);
  31. Կոնմին-վան (1352—1374);
  32. Ու-վան (1374—1388);
  33. Չխան-վան (1388—1389);
  34. Կոնյան-վան (1388—1392).

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Rogers, Michael C.. 1959. “Factionalism and Koryŏ Policy Under the Northern Sung”. Journal of the American Oriental Society 79 (1). American Oriental Society: 16–25. doi:10.2307/596304. http://www.jstor.org/stable/596304
  • Rogers, Michael C.. 1961. “Some Kings of Koryo as Registered in Chinese Works”. Journal of the American Oriental Society 81 (4). American Oriental Society: 415–22. doi:10.2307/595688. http://www.jstor.org/stable/595688

Արտաքին հղումներԽմբագրել