Փշատերև անտառներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փշատերև անտառ, անտառ, որը բաղկացած է մեկ կամ մի քանի տեսակի փշատերև ծառերից՝ սոճիներից, եղևնիներից, խեժափիչներից։
Տարածություն
խմբագրելՓշատերև անտառների բնակատեղին տայգայի ցուրտ բնակալիմայական զոնան է, որը տարածվում է Եվրասիայի հյուսիսում և Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսից սահմանակից է տունդրային, երբեմն մտնելով անդրբևեռային շրջան, հարավում տարածվում է մինչև խառը անտառներ, անտառատափաստաններ և տափաստաններ։ Հարավային սահամանը հասնում է մինչև 42 զուգահեռականին՝ ճապոնական Հոնսյու կղզուն։ Համեմատաբար տաք վայրերում փշատերև անտառները համատարած չեն, ձևավորելով անտառային զանգվածներ և էկոշրջաններ։ Շատ փշատերև անտառներ կան հարավում՝ չափավոր գոտում, հարավ-արևելքում՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Արևադարձային գոտիներում, օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, ավելի քիչ են տարածված, հիմնականում լեռներում։
Անտառային ծառատեսակներ
խմբագրելՏայգայում' անատառը ձևավորող հիմնական ծառատեսակներն են սոճիներ , եղևնիներ, խեժափիչներից։
Եվրոպայի հյուսիսում առավելապես տարածված է եվրոպական եղևնին:Ավելի հարավ եղևնա-սոճային և սոչիների անտառներում լայն տարածված է սովորական սոճին։