Միջուկային ուժեր, ատոմային միջուկը կազմող մասնիկների՝ պրոտոնների, նեյտրոնների միջև գործող ուժեր։ Պատկանում են ուժեղ փոխազդեցությունների դասին և մի քանի կարգով գերազանցում բնության մեջ հայտնի մյուս ուժերը (էլեկտրամագնիսական, թույլ, գրավիտացիոն)։ Միջուկային ուժերը կարճ ազդող ուժեր են․ դրանց ծագումը պայմանավորված է ուժեղ փոխազդող մասնիկների, օրինակ Jt-մեզոնների, փոխանակմամբ։ Փոխազդող մասնիկների միջև հեռավորությունը մեծանալիս, միջուկային ուժերը շատ արագ նվազում են՝ V(r) = —— ехр(—г/го) (Ցուկավայի պոտենցիալ, որտեղ Го^Ю~13 սմ և կոչվում է միջուկային ուժի գործողության շառավիղ)։ Միջուկային ուժերն ունեն հագենալու հատկություն, այսինքն՝ միջուկում նուկլոնները փոխազդում են միայն իրենց մոտ գտնվող նուկլոնների հետ։ Դրա հետևանքով է, որ միջուկի խտությունը մոտավորապես հաստատուն է․ հաստատուն է նաև մեկ նուկլոնին բաժին ընկնող միջին կապի էներգիան։ Միջուկային ուժերն օժտված են լիցքային անկախությամբ(իզոտոպ ինվարիանտություն), այսինքն՝ նուկլոնների փոխազդեցության ուժը կախված չէ դրանց լիցքի մեծությունից։ Միջուկային ուժերը կախված են փոխազդող մասնիկների սպինների ուղղությունից, ինչպես նաև այդ մասնիկները միացնող գծի նկատմամբ գումարային սպինի ուղղությունից (միջուկային ուժի թենզորային բնույթ)։ Միջուկային ուժերի մասին տեղեկություններ ստացվում են հիմնականում 4 միջուկներից հադրոնների, լեպտոնների և ֆոտոնների ցրման փորձերից, ինչպես և մեզոատոմների ուսումնասիրությունից։ Միջուկային ուժերի վերաբերյալ ավարտուն տեսություն գոյություն չունի։ Կան միջուկային ուժերի բնույթը այս կամ այն տեսակետից բացատրող մի քանի տասնյակ պոտենցիալներ։ Միջուկային ուժերի տեսության հիմնական խնդիրն է՝ գտնել այնպիսի պոտենցիալ, որի օգնությամբ կարելի կլինի միասնականորեն նկարագրել փորձնական տվյալների համախմբությունը։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 605