Ալբիցիա լենքորանյան

բույսերի տեսակ
Ալբիցիա լենքորանյան
Ալբիցիա լենքորանյան
Ալբիցիա լենքորանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Միմոզայիններ (Mimosoideae)
Տրիբա Ingeae
Ցեղ Ալբիցիա (Albizia)
Տեսակ Ալբիցիա լենքորանյան (A. julibrissin)
Միջազգային անվանում
Albizia julibrissin

Ալբիցիա լենքորանյան (լատ.՝ Albizia julibrissin), լոբազգիների[1] ընտանիքի բույս։

Բուսաբանական նկարագիրԽմբագրել

Լենքորանյան ալբիցիան միջին աճողականությամբ տերևաթափ ծառ է՝ մինչև 10-15 մ բարձրությամբ, որպես կանոն, հովանոցաձև սաղարթով։ Տերևադասավորությունը հերթադիր է, տերևները՝ կենտ փետրաձև։

Ծաղկում է հունիսից-օգոստոս, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծառերը աճում են արագ, ապրում 50-100 տարի։

Տարածում և էկոլոգիաԽմբագրել

Հանդիպում են Թալիշում, Հյուսիսային Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Մեր հանրապետություն ներմուծվել է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում է պտղաբերում է։

Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։

Բուսաբանական այգում 1200 մ բարձրության վրա ցրտահարվում են։

ԿիրառությունԽմբագրել

Չափազանց բարձր գեղազարդություն ունի, հեռանկարային է հանրապետության ցածրադիր վայրերի կանաչապատման համար։ Մեղրատու է։ Լենքորանյան ալբիցիան տարածված է մշակության մեջ։ Լուսասեր է ջերմասեր, պահանջկոտ չեն հողի բերիության նկատմամաբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Альбиция ленкоранская: информация на сайте GRIN

ԳրականությունԽմբագրել

  • Деревья и кустарники СССР / П.И. Лапин. — М.: «Мысль», 1966. — С. 423. — 637 с.

Արտաքին հղումներԽմբագրել