Կորեացիներ (ինքնանվանումը՝ չոսոն կորե սարամ ― 한국인 / 韓國人), ազգություն, Կորեայի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև Չինաստանում (մոտ 1, 5միլիոն), Ճապոնիայում (մոտ 550 հազար), Նախկին խորհրդային հանրապետություններում, առավելապես՝ Ղազախստանում և Ուզբեկստանում (մոտ 357 հազար, 1970)։ Պատկանում են մոնղոլոիդ ռասայի արևելա-ասիական ճյուղին։

Կորեացիներ
한국인/조선인
Ընդհանուր քանակ

81 000 000

Բնակեցում
Հարավային Կորեա Հարավային Կորեա 50 062 000 (2009)
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 24 050 000 (2009)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2 500 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1 600 000
Ճապոնիա Ճապոնիա 590 000
Կանադա Կանադա 223 000
Ավստրալիա Ավստրալիա 200 000
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 115 000
Լեզու(ներ)
կորեերեն
Հավատք(ներ)

Լեզուն կորեերենն է։

Կրոն խմբագրել

Կորեացիների մեջ հնում տարածված է եղել ոգեպաշտությունը և շամանականությունը, քիչ տարածված սինտոյականությունը։ 4-6-րդ դարերում Կորեա է ներթափանցել բուդդայականությունը, և մեծ ազդեցություն է ունեցել կոնֆուցիոսականությունը։ Կորեացիների կրոնը տարբեր է, նույնը չէ։

Մշակույթ խմբագրել

Կորեացիների մշակույթում լավ համադրված են ազգային հին ավանդույթների և նորի տարրերը։ Լայնորեն հայտնի են կորեացիների գեղարվեստական խեցեղենը և ծղոտե հյուսվածքները։

Գրականություն խմբագրել

  • 서의식 և 강봉룡. 뿌리 깊은 한국사, 샘이 깊은 이야기: 고조선, 삼국, ISBN 89-8133-536-2
  • Barnes, Gina. The Rise of Civilization in East Asia: the Archaeology of China, Korea and Japan, ISBN 0-500-27974-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 656