ԿինոՊոիսկ, վեբ կայք, ռուսալեզու համացանցային մեծ նախագիծ կինեմատոգրաֆիայի մասին։ Կայքն ինֆորմացիա է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանց է։ Ներկայումս ամենահանրաճանաչ կինոպորտալներից մեկն է «Ռունետ»-ում[1][2][3][4]։

ԿինոՊոիսկ
Изображение логотипа
kinopoisk.ru(ռուս.)
Տեսակկայք, ֆիլմերի տվյալների բազա, վիդեոսթրիմինգի ծառայություն և հեռարձակող
Երկիր Ռուսաստան
Շտաբ կայանՄոսկվա, Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՍեփականատերՅանդեքս
Մայրական ընկերությունՅանդեքս
Բացվածնոյեմբերի 7, 2003
 KinoPoisk Վիքիպահեստում

Ընկերության սեփականատերը «ԿինոՊոիսկ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է ակցիաների 60 %-ը, իսկ մնացած 40 %-ի սեփականատերն է AlloCiné(ֆր.) ՍՊԸ-ն, որը «ԿինոՊոիսկ»-ի համատերն է[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին Յանդեքսը ձեռք բերեց ԿինոՊոիսկ հարթակը[6]։

Կայքի պատմություն խմբագրել

Կայքը ստեղծվել է 2003 թվականի, նոյեմբերի 7-ին Վիտալի Սերգեվիչ Տացի և Դմիտրի Սուխանովի կողմից[7][8]։

Վարկանիշ խմբագրել

2012 մարտ ԿինոՊոիսկ կայքի այցելությունը օրական 1.3 միլիոն մարդ[9]։ Ըստ Ալեքսա վիճակագրական կայքի 2015 թ հունվարի 7-ին, ԿինոՊոիսկ կայքը աշխարհում 495 տեղն է զբաղեցնում ամենայցելված կայքերի ցանկում, իսկ Ռուսաստանում 20-րդ տեղը[10]։

Կայքի նկարագրություն խմբագրել

Կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, հեռուստասերիալների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, որոնք անմիջականորեն կապ ունեն ֆիլմի ստեղծման հետ՝ դերասանների, ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների և այլոց մասին։ Ինչպես նաև կայքում տեղադրվում են ֆիլմի շապիկների պատկերներ, ֆիլմերի թրեյլերներ, ընդ որում որոշ թրեյլերներ «ԿինոՊոիսկ»-ն անձամբ է թարգմանում ռուսերեն։ Կայքում կա տվյալների բազա, որը պարունակում է աստղերի նկարներ, ֆիլմերի կադրեր և շապիկների նկարենր, սաունդթրեքներ, թրեյլերներ և նկարներ համակարգչի աշխատանքային սեղանի համար[4]։ Բացի այդ կայքում կարելի է գտնել որոշ գրախոսություններ կինոգետ Սերգեյ Կուդրյավցևի «3500 կինոգրախոսություններ» գրքից։

Բաժիններ խմբագրել

Կայքն ունի հետևյալ բաժինները[4]։

  • էջ ֆիլմերի մասին
  • կինոգործիչների (դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, պրոդյուսերներ և այլք) անձնական էջեր
  • կինոնորություններ
  • հարցազրույց «աստղերի» հետ
  • ֆոտոռեպորտաժներ
  • կինոսեանսների ցուցակ
  • գալիք կինոպրեմիերաների, Blu-ray и DVD-ռելիզների գրաֆիկը
  • ТВ ծրագրեր
  • խաղեր և մրցույթներ կինոսեր հասարակության համար
  • սոցիալական հարցումներ
  • ֆիլմերի ռեյտինգներ
  • կինովարձույթի հավաքույթներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում
  • DVD և Blu-ray-կատալոգներ
  • Պրեմերիաների և պարգևների արխիվ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Аудитория российских Интернет-сайтов. Данные Web Index за апрель 2009». TNS. 21 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 7 июля 2009-ին.
  2. «Рамблер ТОП100 / Кино». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. Рейтинг@Mail.ru: Культура/Искусство > Киноискусство
  4. 4,0 4,1 4,2 «Все новости мира кино на kinopoisk.ru». UdoNet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 13 июля 2009-ին.
  5. «KinoPoisk» թարգմանվել է ֆրանսերեն: Միավորների քան 211 (4266)։ Կոմերսանտ (12 նոյեմբերի 2009 թ.): Ստուգվում է 11 ապրիլի 2010 թ. Արխիվացված օրիգինալից աղբյուրի 26 Փետրվար 2012։
  6. Յանդեքսը ձեռք է բերել կինոյի մասին խոշորագույն ռուսական ծառայությունը
  7. Ալեքսեյ Կամենսկի։ «KinoPoisk» դարձել է խոշոր ռուսական ինտերնետ ֆիլմերի բազա (Rus). Forbes.ru (16 Մայիս 2013)։ 16 մայիս, 2013 թ։ Արխիվացված օրիգինալից 21, 2013 թ.
  8. «Ռուսական առաջատար կայքը»: Վերցված 7 Հունվարի 2015։
  9. «Презентация TNS Россия на РИФ и КИБ 2012 (Rus)»: արխիվացված օրիգինալից 18 Հոկտեմբեր 2012։ Վերցված 7 Հունվար 2015։
  10. «ԿինոՊոիսկ»: Արխիվացված 2016-01-06 archive.today Ալեքսա։ Վերցված՝ 7 Հունվար 2015։

Արտաքին հղումներ խմբագրել