Հարի Սինիս
Հարի Ալան Սինիս (մարտի 17, 1955[1][2][3], Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և բարերար[4]։ Արժանացել է Էմմի, Ոսկե գլոբուս մրցանակների, ինչպես նաև աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[5]։
Հարի Սինիս անգլ.՝ Gary Sinise | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1955[1][2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Moira Harris? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | garysinise.com |
![]() |
Սինիսի աստղային կարիերան սկսվեց Ջոն Ստայնբեքի Մկների և մարդկանց մասին ֆիլմով։ Սա մի առաջընթաց էր նրա դերասանական կարիերայում, որին պետք է հետևեին մի շարք հաջողված դերեր, ինչպես օրինակ լեյտենանտ Դան Թեյլորը՝ Ֆորեսթ Գամփում (1994)։ Այս դերի համար նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի, Թրուման (1995) ֆիլմում ԱՄՆ 33-րդ նախագահ՝ Հարի Ս. Թրումանի դերակատարման համար արժանացել է Ոսկե Գլոբուսի։
Վաղ կյանք խմբագրել
Սինիսը ծնվել է Իլինոյսում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Սինիսը (1928), ֆիլմերի խմբագիր էր [6][7][8]։ Նրա հայրական պապը իտալացի էր, ով գաղթել էր Իտալիայի Բազիլիկատա մարզի Ռիպականդիդայից[9][10]։ Սինիսը սովորել է Հայլենդ Պարկ ավագ դպրոցում[11]։ 1974 թվականին, Սինիսն իր երկու ընկերների հետ միասին հիմնադրեցին Սթեփենվուլֆ թատերական ընկերությունը[12]։ Ընկերությունն այնպիսի տաղանդներ է բացահայտել, ինչպիսիք են՝ Ջոան Ալենը, Քեյվին Անդերսոնը, Գարի Քոուլը, Իթան Հոուքը, Ջոն Մալկովիչը և այլք։ Ընկերությունը մեծ հնարավորություն տվեց Սինիսին հղկելու իր դերասանական և պրոդյուսերական հմտությունները։ Շատ չանցած նա Չիկագոյից տեղափոխվում է Նյու Յորք, ապա՝ Լոնդոնի Վեստ Էնդ։
Անձնական կյանք խմբագրել
1981 թվականին, Սինիսն ամուսնացել է դերասանուհի Մոյրա Հրիսի հետ[13]։ Նրանք ունեցել են երեք երեխա[13]։ 2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից արժանացել է շքանշանի[14]։ Նա Չիկագոյի Չիկագո Բերս ֆուտբոլային ակումբի և Կանզասի՝ Kansas ռոք խմբի երկրպագուներից է[15]։ Սինիսը և նրա կինը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են[16]։
Քաղաքականություն խմբագրել
2006 թվականի օգոստոսի 17-ին Սինիսը հանդես եկավ Լոս Անջելեսի Թայմս ամսագրում, որպես Համաս և Հեզբոլլահ խմբավորների դատապարտող և 2006 թվականի՝ Իսրայել- Լիբանան հակամարտության մեջ Իսրայելի շահերի պաշտպան[17]։ 2008 թվականի հունիսին Արիզոնայի Հանրապետական կուսակցության սենատոր Ջոն Մաքքեյնի նախընտրական շտաբին նվիրաբերել է 2,300 դոլար[18]։ Չնայած տևական աջակցությանը, Սինիսը չքվեարկեց Հանրապետականների 2016 թվականի նախագահական թկնածու Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ վերջինս հարցականի տակ էր դնում Մաքքեյնի կարգավիճակը որպես հերոսի[19]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1978 | Հարսանիք | գլխավոր դեր | |
1988 | Տնից մղոններ հեռու | ռեժիսոր | |
1992 | Մկների և մարդկանց մասին | Ջորջ Միլթոն | ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարզ կեսգիշեր | |||
Վկան | շարքային զինվոր | Կարճամետրաժ ֆիլմ | |
1993 | Արջ Ջեքը | Նորման Սթրիք | |
Դիմադրություն | Ստյու Ռեդման | ||
1994 | Ֆորեսթ Գամփ | Լեյտենանտ Դան Թեյլոր | |
1995 | Ապոլլո 13 | Կեն Մաթինգլի | |
Արագ և մահացած | Մարշալ | ||
1996 | Ռանսոմ | Խուզարկու Ջիմի Շեյքեր | |
Ալբինո Ալիգատոր | Միլո | ||
1998 | Օձի աչքեր | Հրամանատար Քևին Դուն | |
1999 | Կանաչ մղոն | Բարթ Համերսմիթ | |
Դա զայրույթ է | Մորգան | ||
2000 | Բրունո | Դինո Բաթագլիա | |
Առաքելություն դեպի Մարս | Ջիմ Մաքքոնել | ||
Ազարտ խաղեր | Գաբրիել Մերքեր | ||
2002 | Խաբեբա | Օլհամ Սփենսեր | ռեժիսոր |
Ջենթլմենների խաղ | Ֆոսթեր Փիրս | ||
Պատրաստված | Դունկան Թիվի | ||
2003 | Վարկաբեկված հեղինակություն | Նաթան Ցուկերման | |
Առաքելությունը տիեզերք | Կապկոմ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2004 | Մոռացվածը | դոկտոր Ջակ Մյունս | |
Մեծ ցատկ | Ռեյ Րիչի | ||
2005 | Քայլելով լուսնի վրա | Գեն Քերնան | Ձայնային դերակատարում |
2006 | Որսաշրջան | Շոու | |
2011 | Պատվո թռիչքի պատմությունը | Պատմողը | Փաստագրական |
Լան Դան Բենդը. Հանուն ընդհանուր բարիքի | Անվանական դեր | ||
2014 | Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը | Սմիթսոնյան պատմիչ | Ձայնային դերակատարում |
2016 | Փառքից հեռու | Ռազմական ձայն | |
2020 | Օրինակելի Ջո բելը | Հետարտադրություն | |
Ես դեռ հավատում եմ | Թոմ Քամփ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 https://www.acmi.net.au/creators/78787
- ↑ «Gary Sinise»։ Biography։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին։ Վերցված է 2019-10-13
- ↑ Eller, Claudia; King, Susan. "The 67th Academy Award Nominations: Bubba Gump Oscar Co." Los Angeles Times, February 15, 1995
- ↑ John O'Mahony (հուլիսի 15, 2000)։ «The guts and the glory»։ The Guardian։ Վերցված է նոյեմբերի 7, 2010
- ↑ «Gary Sinise Biography (1955–)»։ Filmreference.com։ Վերցված է դեկտեմբերի 17, 2009
- ↑ The Film daily year book of motion pictures, Volume 47։ J. W. Alicoate։ 1965։ էջ 324
- ↑ Byrne, Bridget (փետրվարի 7, 2007)։ «SouthCoastToday.com – Living – This 'CSI' has a New York state of mind – February 7, 2007»։ Archive.southcoasttoday.com։ Արխիվացված է օրիգինալից November 13, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2010
- ↑ Petrelli, Gianni (դեկտեմբերի 22, 2005)։ «Un attore ripacandidese» [An actor from Ripacandida]։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 25, 2015
- ↑ 2014 Alumni Directory
- ↑ «Gary Sinise: Ensemble Member Bio»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 15, 2007-ին։ Վերցված է հունվարի 3, 2008
- ↑ 13,0 13,1 critic Richard Christiansen, Chief։ «STEPPENWOLF'S ODD COUPLE»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2019-09-27
- ↑ Gavin Patrick։ «Sinise on D.C.'s 'beautiful people'»։ POLITICO (անգլերեն)։ Վերցված է 2019-09-27
- ↑ «Gary Sinise In His Mission as The Messenger»։ Amici Journal։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-15-ին։ Վերցված է ապրիլի 12, 2011
- ↑ «Actor Gary Sinise describes his road to the Catholic Church»։ Catholic News Service։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին։ Վերցված է փետրվարի 14, 2019
- ↑ "Nicole Kidman and 84 Others Stand United Against Terrorism Archived September 7, 2014, at the Wayback Machine." Hollywood Grind. August 18, 2006
- ↑ «Gary Sinise's Federal Campaign Contribution Report»։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 16, 2008-ին
- ↑ «Gary Sinise - Mr Trump, with all due respect, I fail to...»։ Facebook։ հուլիսի 20, 2015։ Վերցված է հոկտեմբերի 12, 2018
Արտաքին հղումներ խմբագրել
Հարի Սինիս Վիքիպահեստում |
- Հարի Սինիս Internet Movie Database կայքում
- Gary Sinise Foundation
- Lt. Dan Band homepage
- Steppenwolf Theatre Company
- Operation Iraqi Children
- Gary Sinise interview on PMAKid.com
- "Sinise: A Man for All Services" by Andrew Breitbart (The Washington Times December 15, 2008)
- "Lt. Dan rocks out" by Sarah Feldberg (Las Vegas Weekly 9/4/09)
- Gary Sinise interview on the Ben Shapiro Sunday Special