Բացել գլխավոր ցանկը


Խրիստո Բոտև (բուլղար․՝ Христо Ботев, իսկական անունը` Խրիստո Բոտյով Պետկով բուլղար․՝ Христо Ботьов Петков, հունվարի 6, 1848(1848-01-06)[1], Kalofer, Օսմանյան կայսրություն[2] - մայիսի 20 (հունիսի 1), 1876, Q12275659?, Օսմանյան կայսրություն), բուլղար գրող, հեղափոխական, ազգային հերոս[3]: Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրական գործի «չորս ռահվիրաներից» մեկն է Գեորգի Ռակովսկու, Լյուբեն Կարավելովի և Վասիլ Լևսկու հետ:

Խրիստո Բոտև
BASA-1271K-1-161-2-Hristo Botev, 1875.JPG
Ծննդյան անունբուլղար․՝ Христо Ботьов Петков
Ծնվել էհունվարի 6, 1848(1848-01-06)[1]
ԾննդավայրKalofer, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էմայիսի 20 (հունիսի 1), 1876 (28 տարեկանում)
Վախճանի վայրQ12275659?, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լրագրող և հեղափոխական
Լեզուբուլղարերեն[1]
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ11825877?
ԱմուսինVeneta Boteva?
Monument to Hristo Botev in Dragoman, Bulgaria, 10.JPG
Hristo Botev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայրը` Բոտյով Պետկովը (1815-1869), եղել է ուսուցիչ, ազգային վերածննդի գործիչ: Սովորել է Օդեսայի` Խերսոնի սեմինարիայում: Մայրը Իվանկա Բոտևան է (1823-1911): Եղբայրը` Կիրիլ Բոտևը, եղել է բուլղար սպա, պետական գործիչ:

Խրիստո Բոտևը մինչև 1863 թվականը սովորել է հայրենի Կալոֆերում: 1863 թվականի աշնանը Բուլղարական համագործակցության կրթաթոշակով և Կոնստանտինոպոլում ռուս փոխդեսպանի օգնությամբ ընդունվել է Օդեսայի գիմնազիա[4]: Օդեսայում ապրում էին արտաքսված շատ լեհեր: Այստեղ նա տարվել է Լեհական թագավորության հեղափոխական-ժողովրդավարական շարժմամբ, սկսել է գրել բանաստեղծություններ: 1865 թվականի սեպտեմբերին հեռացվել է գիմնազիայից, սովորել Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանում, ապա 1866 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձել ուսուցիչ Բեսարաբիայի Զադունաևկա գյուղում: Բոտևը բուլղարացի այն արտագաղթածների թվում էր, ով սերտ առնչություն ուներ ռուս մտավորականության հետ (Իվան Տուրգենևի «Նախօրեին» վեպի Ինսարովի խորհրդանշական կերպարն է): Բանաստեղծը ծանոթ էր Տուրգենևի վեպին, Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» գրքին: Նա կարդացել էր Բելինսկու, Դոբրոլյուբովի, Գերցենի, Պիսարևի հոդվածները, լավ գիտեր Կառլ Մարքսի ստեղծագործությունները և իրեն մարքսիստ էր համարում, չնայած որոշ ուսումնասիրողներ նրա հայացքներն անարխիստական են համարում: Բոտևը ծանոթ է եղել Սերգեյ Նեչաևի հետ, և հնարավոր է, եղել է նրա «Հեղափոխականի կատեխիզիս» աշխատության տարածողներից մեկը:

1867 թվականին վերադարձել է հարազատ Կալոֆեր և այնտեղ Կյուրեղ և Մեթոդիոսին նվիրված տոնակատարության ժամանակ ելույթ ունեցել հակաթուրքական ճառով, որից հետո ստիպված է եղել լքել քաղաքը[5]: Արտագաղթել է Ռումինիա, ժամանակ առ ժամանակ այցելել Բեսարաբիայի ռուսական հատված:

1869 թվականին Խրիստո Բոտևը մասնակցել է Բուխարեստում բուլղարական համայնքի միավորումների աշխատանքներին, ծանոթացել ու բարեկամացել Վասիլ Լևսկու, Միխայիլ Գրեկովի և այլ հեղափոխականների հետ, մտել Բուլղարիայի հեղափոխական կենտրոնական կոմիտեի մեջ (ԲՀԿԿ): Մասնակցել է Բուլղարիայում կոմիտեի ցանցի տարածմանը տեղերում: 1871 թվականից հրատարակել է «Բուլղար արտագաղթածների խոսքը» թերթը (բուլղար․՝ Дума на българските емигранти) և համագործակցել «Ազատություն» թերթի հետ, որը հրատարակում էր Լյուբեն Կարավելովը: Լևսկու մահապատժի առիթով գրել է հայտնի բանաստողծությունները (1873):

Լևսկու մահապատժից հետո ողջ շարժումը վտանգվել էր, ԲՀԿԿ-ն բաժանվել էր թևերի, որոնք գլխավորում էին Ստեֆան Ստամբոլովը և Պանայոտա Խիտովը(նրանք պահանջում էին անհապաղ ապստամբություն) և Լյուբեն Արավելովը, ով կարծում էր, որ ապստամբելու համար լրացուցիչ նախապատրաստություն է պետք: Բոտևն առաջինների կողմից էր: Բալկաններում միջազգային դրության լարվածությունը հանգեցրեց նրան, որ ապստամբության կողմնակիցները ստացան իշխող դիրք շարժման մեջ: 1875 թվականի օգոստոսին Կարավելովը պաշտոնաթող է եղել, և նրան փոխարինել է Խրիստո Բոտևը:

 
Բոտևի տունը Կալոֆերում

Հաջորդ տարի սկսվել է Ապրիլյան ապստամբությունը: Բոտևը, որ չուներ ռազմական փորձ, Նիկոլաևյան ռազմական ակադեմիայի շրջանավարտ Նիկոլայ Վոյնովսկու հետ ղեկավարել է 276 մարդուց բաղկացած ջոկատը, որը «Ռադեցկի» նավով Դանուբով կայանել է երկրի հյուսիս-արևմուտքում` Կոզլոդույ քաղաքի մոտ: Այդ շրջանում համընդհանուր ապստամբություն բարձրացնելու հույսերը չեն արդարացվել. օսմանյան կանոնավոր բանակը և բաշիբոզուկների ջոկատները հեշտությամբ ճնշել են զանգվածային անհնազանդության դրսևորումները: Բոտևի կայանելու պահին ապստամբությունն ամբողջ երկրում գրեթե ճնշվել էր: Սկզբում Վոյնովսկու և Բոտևի ջոկատը հաջողությամբ հետ էր մղում բաշիբոզուկների հարձակումները, սակայն երբ նրանց դեմ պայքարի մեջ է մտնում օսմանյան զինվորների հինգ ջոկատ, դրությունը վատանում է: Ապստամբները ամրանում են Վրացա լեռան վրան և բաժանվում երկու մասի: Համարվում է, որ մայիսի 20-ին Բոտևն այնտեղ վիրավորվել է թուրք դիպուկահարի կողմից, ինչից գրեթե անմիջապես հետո մահացել է:

Մահից հետո ջոկատի մարտական ոգևորությունն ընկել է, և այն սկսել է ցրվել. Վոյնովսկու ու Բոտևի ջոկատի զինվորների մեծ մասը նույնպես մահացել է:

ՊոեզիաԽմբագրել

 
Խրիստո Բոտև

Իր ստեղծագործության համար Խրիստո Բոտևը ուղենիշ է համարել ռուս հեղափոխական դեմոկրատների, հատկապես` Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործությունը: Նրա ոգեշնչման առարկա եղել նաև Փարիզյան կոմունան: Որոշ բանաստեղծություններ ներծծված են սգերգի տրամադրությամբ, որոշ բանաստեղծություններ էլ` հեղափոխական ոգևորությամբ: Նրա «Մայրեր», «Իմ առաջին սիրուն» բանաստեղծությունները հանդիսանում են անձնական քնարերգության առաջին օրինակները բուլղարական գրականության մեջ:

Նրա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Հաջի Դիմիտր» գործն է: Բանաստեղծություններ է գրել նաև նրա համախոհ Ստեֆան Ստամբոլովը (ապագա քաղաքական գործիչ): 1875 թվականին նրանք լույս են ընծայել ընդհանուր ժողովածու` «Երգեր և պոեմներ» վերնագրով: Խրիստո Բոտևի բանաստեղծական ժառանգությունից պահպանվել է ավելի քան 20 բանաստեղծություն, որոնցից շատերն ազգային երգերի են վերածվել ու բանավոր փոխանցվել մի քանի տարբերակներով: Պահպանված բանաստեղծությունների լիակատար առաջին ժողովածուն հրատարակվել է միայն 1907 թվականին: Բոտևի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, ֆրանսերեն: Բոտևի «Հրաժեշտին» բանաստեղծությունը բարձր է գնահատել ռուս բանաստեղծ Մաքսիմ Գորկին ու նրա առաջին տողերն իմացել անգիր: Բոտևը եղել է մակեդոնացի դասական բանաստեղծ Կոչո Ռացինի սիրելի գրողներից մեկը:

ՀիշատակԽմբագրել

ԲուլղարիաԽմբագրել

Բոտևի մահից երկու տարի անց երկիրը ձեռք է բերել անկախություն, և Բոտևը շուտով դարձել է ազգային վերածննդի առասպելական կերպար, ինչպես Վասիլի Լևսկին:

  • 1885 թվականին Բոտևի մահվան օրը` հունիսի 2-ը, հռչակվել է հիշատակի օր (Բոտևի օր): Այդ օրը ժամը 12-ին զանգերի ղողանջերը նվիրվում են նրանց, ովքեր ընկել են Բուլղարիայի անկախության համար:
  • 1890 թվականին Վրացայում բացվել է Բոտևի հուշարձանը: Հուշարձանի բացմանը մասնակցել է բուլղար իշխան Ֆերդինանդ Սաքսեն-Կոբուրգը:

Խրիստո Բոտևի անունով են կոչվում.

  • Բոտև լեռը` Ստարա Պլանինա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը:
  • Հարավային Շետլանդյան կղզիների մի լեռնագագաթ:
  • Բոտևգրադ քաղաքը: Այնտեղ 1966 թվականին բացվել է Բոտևին նվիրված հուշարձան:
  • Բուլղարիայի ու Ռումինիայի բազմաթիվ քաղաքների փողոցներ, ինչպես նաև փողոցներ Սարանսկում, Չեբոկսարում (ՌԴ), Քիշնևում (Մոլդովա):
  • Բուլղարիայի ռազմածովային ուժերի նավ` «Խրիստո Բոտև»":
  • Ռադիոկայան «Խրիստո Բոտև», որը հաղորդումներ է հեռարձակել 1941-1944 թվականներին:
  • Բուլղարական պարտիզանական «Խրիստո Բոտև» ջոկատը, որը հիմնադրվել է 1942 թվականին և գործել Պլովդիվում, Կազանլիկսկում, Կառլովիում[6]:
  • «Խրիստո Բոտև» ազգային թանգարանը Կալոֆեր քաղաքում (բացվել է 1944 թվականի հունիսի 2-ին):
  • Ֆուտբոլային երկու ակումբ.

Խրիստո Բոտևի անվան միջազգային մրցանակներ են սահմանված Բուլղարիայի պետական խորհրդի` 1972 թվականի հունիսի 24-ի որոշմամբ: Դրանք ամեն հինգ տարին մեկ տրվել են նշանավոր բանաստեղծների իրենց բանաստեղծական արվեստի և խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական արդարության համար մղած գործունեության համար: Մրցանակակիրներ են եղել Ալեքսանդր Սոլժենիցինը (տրվել է հետմահու 2008 թվականին), Նադին Գորդիմերը, Միրոսլավ Կռլեժան, Եվգենի Եվտուշենկոն, Ալեքսեյ Սուրկովը, Դմիտրի Պավլիչկոն, Նիլ Գիլևիչը, Ռասուլ Համզաթովը, Նիկոլաս Գիլյենը:

Բուլղարիայում Խրիստո Բոտևի անունն օգտագործել են քաղաքական տարբեր ուժեր` լիբերալներ, սոցիալիստներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանաստեղծի անունը Բուլղարիայում դարձել է հակաֆաշիստական պայքարի խորհրդանիշը: Նրա «Ով ազատության համար է ընկնում, չի մահանում» բանաստեղծության տողերը երգել են բանաստեղծ, կոմունիստ Նիկոլա Վապցարովի և նրա ընկերների գնդակահարությունից առաջ:

ՈւկրաինաԽմբագրել

Զապորոժիեի շրջանում Խրիստո Բոտևի պատվին անվանակոչվել է գյուղ, նաև հուշարձան է տեղադրվել: 2009 թվականի նոյեմբերի 13-ին Օդեսայում Խրիստո Բոտևի 160-ամյակի առթիվ տեղադրվել է բանաստեղծի արձանը: Այն գտնվում է քաղաքի` Պրոխորովսկու այգում: Ուկրաինայում գրողի պատվին հուշարձաններ կան Օդեսայի մարզում (1990), Արցիզ քաղաքում (հունիս 5, 2010), Իզմայիլ քաղաքում և Օլշանկա քաղաքատիպ ավանում (հունիսի 2, 2010)[7]:

ՌուսաստանԽմբագրել

 
Կիևի մայրուղու` Խրիստո Բոտևի բանաստեղծության հղումով հուշարձանը
  • Խրիստո Բոտևին նվիրված հուշարձան կա Սարանսկ քաղաքում: Բոտևի կիսանդրին հեղինակել է բելառուս քանդակագործ Զաիր Ազգուրը:
  • Կիևի մայրուղու 65-րդ կիլոմետրին (М-3 «Ուկրաինա») Մոսկվայից Կալուգա տանող կողմում կա երկու մասից բաղկացած հուշարձան: Առաջին հուշարձանի գրությունը վկայում է «Բուլղար ժողովրդի զավակ, խորհրդային բանակի սերժանտ Օգնյան Նայդով-Ժելեզովին, 1921-1941», իսկ երկրորդին գրված է. «Ով ազատության համար է ընկնում, չի մահանում...Խրիստո Բոտև» 1941-1945:

ՄոլդովաԽմբագրել

Քիշնևում 1977 թվականին Բոտևի անունը կրող փողոցում տեղադրվել է գրողի բարձրաքանդակով մահարձան:

ԳրականությունԽմբագրել

  • Волков Е.З. Христо Ботев. На заре балканского революционного коммунизма. — Петроград: ГИЗ, 1923. — 288 с.
  • Ботев Христо Избранное / Редакция Д. Горбова. — М.: Гослитиздат, 1948. — 255 с.
  • Державин Н. С. Христо Ботев. Поэт - революционер. — Л.: Издательство Академии наук СССР, 1948. — 102 с.
  • Поэзия западных и южных славян / Литературный консультант переводов В. Рождественский. — Л.: Детгиз, 1955. — 504 с.
  • Голубов С.Н. Птицы летят из гнёзд. О детстве и юности великого болгарина Христо Ботева / Гравюры И. Калины. — М.: Детгиз, 1958. — 446 с.
  • Христо Ботев Избранное. — М.: Государственное издательство художественной литературы, 1963. — 215 с.
  • Голубов С.Н. Птицы летят из гнёзд. О детстве и юности великого болгарина Христо Ботева / Гравюры И. Калиты. — М.: Детская литература, 1970. — 448 с.
  • Гено Генов (Ватагин) Скажи им, мама, пусть помнят… / Перевод с болгарского. — М.: Воениздат, 1974. — 206 с.
  • Ботев Христо Стихотворения, публицистика, письма. — София: Свят, 1983. — 388 с.
  • Ботев Христо Стихотворения / Перевод с болгарского А. Руденко. — М.: Союз-Дизайн, 2008. — 96 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/09669580408667235
  3. J. D. B. (1910)։ «Bulgaria (Literature)»։ The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information։ IV (BISHARIN to CALGARY) (11th ed.)։ Cambridge, England: At the University Press։ էջ 786։ Վերցված է 18 July 2018 – via Internet Archive 
  4. Trencsényi, Kopeček; p.473
  5. Trencsényi, Michal Kopeček (2007)։ Discourses of Collective Identity in Central and Southeast Europe (1770–1945)։ Central European University Press։ էջ 473։ ISBN 963-7326-60-X 
  6. История Великой Отечественной войны Советского Союза, 1941—1945 (в шести томах). / редколл., Н. А. Фокин, А. М. Беликов и др. том 2. М., Воениздат, 1961. стр.392-393
  7. В Одессе открыли памятник болгарскому поэту Христо Ботеву

Արտաքին հղումներԽմբագրել