Բացել գլխավոր ցանկը

Վրացա (բուլղար․՝ Враца), քաղաք Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռնազանգվածի մոտ: Վրաչայի մարզի վարչական կենտրոնն է:

Բնակավայր
Վրացա
բուլղար․՝ Враца bace
Զինանշան
Vratsa-coat-of-arms.svg

Vratsa022.jpg
Կոորդինատներ: 43°12′0″ հս․ լ. 23°33′0″ ավ. ե. / 43.20000° հս․. լ. 23.55000° ավ. ե. / 43.20000; 23.55000
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
Մակերես212 կմ²
ԲԾՄ344±1 մետր
Բնակչություն60 877 մարդ (մարտի 15, 2015)
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ092
Փոստային ինդեքսներ3000
Պաշտոնական կայքvratza.com
##Վրացա (Բուլղարիա)
Red pog.png

Գտնվում է մայրաքաղաք Սոֆիայից 112 կմ հեռավորության վրա: Քաղաքի նշանաբանն է «Վրացա քաղաք` հին և երիտասարդ»:

ՊատմությունԽմբագրել

 
Թրակիական շրջանի գտածոներ

Ավանդաբար ընդունված է համարել, որ քաղաքը միջնադարում հիմնադրել են թրակիացիները: Այն սկզբնական շրջանում եղել է ընդամենը ամրոց` շրջապատված աշտարակներով:

1794-1797 թվականներին քաղաքի եպիսկոպոսը եղել է Սոֆրոն Վրացացին: 1876 թվականին քաղաքից 18 կմ հեռավորության վրա թուրքական զորքերի դեմ կռվի ժամանակ մահացել է բուլղար բանաստեղծ, հեղափոխական գործիչ Խրիստո Բոտևը:

1877 թվականին` Պլևենի պաշարումից հետո, Նիկոլայ Լեոնովի գլխավորությամբ հյուսիսարևմտյան Բուլղարիա է ուղարկվում հեծելագունդ, որը բաղկացած էր լեյբ-դրագուններից և լեյբ-ուլաններից: 1877 թվականի նոյեմբերի 8-ին`կարճ հրաձգությունից հետո, քաղաքն ազատագրվում է: Մի քանի օր անց դրագունյան ոչ մեծ հեծելազոր և երկու ջոկատներ են ուղարկվում Օրխանիե: Ռավնա տեղանքում ջոկատն ընկնում է շրջափակման մեջ, իսկ երեք պրապորշչիկները` Միխայիլ Դանիլևսկին, Նիկոլայ Վելինսկին և Դիմիտրի Մազիմովը, մահանում են: Հեծյալները ստիպված հանձնում են զենքերը, որպեսզի դուրս բերեն զոհված ընկերների դիակները:

Պրապորշչիկները հանդիսավոր հուղարկավորվում են եկեղեցու բակում: Դա առանձնահատուկ պատիվ էր, քանի որ եկեղեցու բակում կարող էին թաղվել միայն հոգևոր և աշխարհիկ այն մարդիկ, ովքեր բացառիկ ծառայություններ էին մատուցել:

Ներկայումս, ի նշանավորումն Բուլղարիայի ազատագրման, բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, տարբեր հաստատություններ կրում են Նիկոլայ Ավագի, բանակի հրամանատար իշխան Վլադիմիր Չերկասկու, գեներալներ Գուրկոյի և Սկոբելևի, Վրացայի ազատագրողներ Նիկոլայ Լեոնովի և Միխայիլ Լուկաշովի, ռուս Ալեքսանդր II արքայի անունները:

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության քանակԽմբագրել

1990-91 թվականներին քաղաքի բնակչությունը կազմել է 85.000 մարդ[1]: 2011 թվականի տվյալներով այն 60.692 բնակիչ ունի[2]:

Տարի Բնակչություն
1985 74 712
1992 75 518
2000 72 710
2005 64 244
2010 61 011

Բնակչության կազմԽմբագրել

2011 թվականիտվյալներով քաղաքի բնակչության կազմն ունի հետևյալ պատկերը.

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Մեժչիևի աշտարակը

Քաղաքի կենտրոնում տեղադրված է Խրիստո Բոտևի արձանը: Այնտեղ են գտնվում նաև Կուրպաշովի և Մեժչիևի պաշտպանական աշտարակները:

Բուլղարական ազգային վերածնունդն են խորհրդանշում Խաջիտոշևների, Իվան Զամբինի,Նիկոլա Վոեվոդայի Գրիգորի Նայդենովի, Վրաչանսկու տները և Հարության եկեղեցին (ХVІІІ դար):

Քաղաքում գործում է գեղարվեստական պատկերասրահ:

Կալե բարձունքին գտնվում է Խրիստո Բոտևի անվան` 1926-1931 թվականներին կառուցված տունը և Ազատության ավետաբերի արձանը: Որոշ հեռավորության վրա կա կոթող, որի վրա գրված են Վրացան ազատագրողների անունները[3]:

Պատմության քաղաքային թանգարանԽմբագրել

 
Պատմության քաղաքային թանգարան

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թանգարանում ցուցադրված թրակիական գտածոները և տեղի ոսկերչական դպրոցի կողմից ստեղծված ցուցանմուշները:

Թանգարանում երկայացված են նաև Խրիստո Բոտևին վերաբերող տեղեկատվություն և ցուցանմուշներ:

ԲնությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է լեռների ստորոտին. որոշ տեղերում ժայռերն ուղղակի կախված են տների վրա: Քաղաքի միջով հոսում է Լևա գետը:

Քաղաքից 16 կմ հեռու գտնվում է Բուլղարիայում ամենից շատ այցելություններ ունեցող քարանձաներից մեկը` Լեդենիկան:

 
Քաղաքի համայնապատկեր

ԿլիմաԽմբագրել

Վրացայի կլիման չափավոր ցամաքային է:

Վրացայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 3.2
(37.8)
5.8
(42.4)
11.0
(51.8)
17.5
(63.5)
23.1
(73.6)
26.8
(80.2)
29.5
(85.1)
29.7
(85.5)
25.3
(77.5)
18.4
(65.1)
11.6
(52.9)
5.3
(41.5)
17.3
(63.1)
Միջին օրական °C (°F) −0.6
(30.9)
1.6
(34.9)
6.4
(43.5)
12.5
(54.5)
18.1
(64.6)
21.8
(71.2)
24.1
(75.4)
24.1
(75.4)
20.0
(68)
13.5
(56.3)
7.9
(46.2)
1.8
(35.2)
12.6
(54.7)
Միջին ցածր °C (°F) −4.3
(24.3)
−2.7
(27.1)
1.8
(35.2)
7.5
(45.5)
12.1
(53.8)
15.8
(60.4)
17.7
(63.9)
17.5
(63.5)
13.6
(56.5)
8.5
(47.3)
3.7
(38.7)
−1.4
(29.5)
7.5
(45.5)
Տեղումներ մմ (դյույմ) 48
(1.89)
41
(1.61)
52
(2.05)
71
(2.8)
112
(4.41)
106
(4.17)
78
(3.07)
61
(2.4)
59
(2.32)
65
(2.56)
62
(2.44)
54
(2.13)
809
(31.85)
աղբյուր: Stringmeteo.org

Քաղաքական իրավիճակԽմբագրել

Վրացա քաղաքի քաղաքապետը Նիկոլայ Իվանովն է:

Քույր քաղաքներԽմբագրել

Նշանավոր անձինքԽմբագրել

  • Անաստաս Յովանովիչ (1817—1899) - սերբ լուսանկարիչ
  • Միտո Օրոզով (1859—1923) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
  • Անդրեյ Նիկոլով (1878—1959) - քանդակագործ, ստեղծել է Բուլղարիայի արվեստի գործիչների դիմանկարներ:
  • Դիմիտր Սավով (1887—1951) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել