Հարավային Շետլանդյան կղզիներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարավային Շետլանդյան կղզիներ (անգլ.՝ South Shetland Islands), հրաբխային լեռնային կղզիների կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում, Անտարկտիկական թերակղզուց հյուսիս։ Բաղկացած են 11 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից։ Տարածությունը մոտ 4300 կմ² է, բարձրությունը՝ մինչև 2300 մ։ Ծածկված են ձյունով և սառույցով։ Կղզիներում մշտական գործում են մի քանի գիտական կայաններ։ Փոկերի և ծովառյուծների մակաղատեղի է, կա կետորսություն։
![]() '
| ||
Կոորդինատներ | 62°00′00″ հվ. լ. 58°00′00″ ամ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() | |
Կղզիների քանակը | 24 | |
Ամենամեծ կղզին | Քինգ Ջորջ | |
Ընդհանուր մակերեսը | 3687 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2300 մ | |
Բնակչություն (0) | 0 մարդ | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզեխումբը ձգվում է հարավ-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք և բաժանված է Անտարկտիկական թերակղզուց Բրանսֆիլդ նեղուցով, իսկ Հարավային Ամերիկայից՝ Դրեյկի նեղուցով։ Կղզեխմբում կան բազմաթիվ կղզիներ, սակայն նրանցից շատերը փոքր են։ Կղզեխմբի մակերեսը 3687 կմ² է։
ՊատմությունԽմբագրել
Հարավային Շետլանդյան կղզիները հայտնաբերվել են Ուիլյամ Սմիթի կողմից 1819 թվականին։ Երկու տարի անց ռուսական Ֆադեյ Բելինգսհաուզենի և Միխայիլ Լազարևի արշավախումբը տվեց կղզիներին ռուսական անվանումներ։ Կղզիների մեծամասնությունը ունեն կրկնակի անուններ։ Շատ քարտեզների վրա փակագծերում նշվում են երկու անվանումները։
ԲնակչությունԽմբագրել
Քանի որ կղզեխմբի կլիման ամենահարմարն է Անտարկտիկայում, կղզիների վրա տեղակայված են տասից ավելի անտարկտիկ կայաններ, այդ թվում ռուսական Բելինգսհաուզենը Քինգ-Ջորջ (Վաթերլոո) կղզու վրա և բուլղարական Սուրբ Կլեմենտ Օխրիդսկիյը Սմոլենսկ (Լիվինգստոն) կղզու վրա։