Բաշիբոզուկներ
Բաշիբոզուկներ (թուրքերեն՝ başıbozuk), անկանոն զինվորական ստորաբաժանումներ Օսմանյան կայսրությունում։

Վասիլի Վերեշագինի պատկերը (1877—1878 թվականներ)

Ծագումնաբանություն խմբագրել
Համաձայն Մաքս Ֆեսմերի ռուսերեն ծագումնաբանական բառարանի «բաշիբոզուկ» բառը թուրքերենից բառացի թարգմանվում է որպես «անուղղելի գլխով», «անգլուխ» (baş` գլուխ, bozuk` փչացած)։ Համարժեք է հայերեն «գլխատող» բառին[1]։
Հավաքագրում խմբագրել
Բաշիբոզուկները սովորաբար հավաքագրվում էին Օսմանյան կայսրությունում ապրող առավել արնախում ցեղերից, ովքեր բնակվում էին հատկապես Ալբանիայում և Փոքր Ասիայում։
Այդ զինվորներին կառավարության կողմից հատկացվում էր զենք և զինամթերք, սակայն նրանց չէր տրվում ֆինանսական փոխհատուցում։ Բաշիբոզուկի զենքը համարվում էր 3 մետրանոց սուրը։ Նրանք կարող էին ունենալ նաև ատրճանակ և դանակ։
Կիրառում խմբագրել
Եվրոպական երկրների դեմ պայքարում բաշիբոզուկները գործում էին բավականին անկանոն։ Նրանց կազմակերպելը և կանոնակարգելը անհնարին գործընթաց էր։ Այս հարցը լուծելուն նույնիսկ չօգնեցին արտասահմանյան գեներալները, ովքեր հանձն էին առել այս գործը։ Դրանցից էին ֆրանսիացի գեներալ Յուսսուֆը և անգլիացի գեներալ Բիթսոնը։ Որպեսզի վերջ դրվի զինվորական հանցագործությանը և դաժանությանը երկրում, որոնք իրականացվում էին խաղաղ բնակչության նկատմամբ, թուրքական կանոնավոր բանակը մի քանի անգամ զինաթափեց բաշիբոզուկներին։ Այս անկանոն զորքերը հետագայում դարձան համիդիե գնդերի հիմքը։
Հեղինակություն խմբագրել
Բաշիբոզուկ անվանումը դարձել է այնպիսի մարդու հատկանիշ, ով առավել հայտնի է դարձել իր ծայրահեղ դաժանությամբ։ Բաշիբոզուկների բարբարոսական գործողությունները նկարագրվում են ռուս փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց պատերազմի, զարգացման և համաշխարհային պատմության ավարտի մասին» աշխատության մեջ, որը գրվել էր դոկումենտալ նյութի հիման վրա։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «БАШИБУЗУК • Большая российская энциклопедия - электронная версия»։ bigenc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-26-ին։ Վերցված է 2020-06-23
Գրականություն խմբագրել
- «Башибузуки»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ խմբագրել
- Montgomery, Viscount Bernard (1968). A History of Warfare, The World Publishing Company. ISBN 978-0-688-01645-6.