Իզմայիլ[4] (ուկրաիներեն՝ Ізмаїл, հայկական աղբյուրներում՝ Իսմայիլ[5]), քաղաք Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմաիլի շրջանում, մարզային նշանակության քաղաք, շրջկենտրոն։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Տուչկով։

Քաղաք
Իզմայիլ
ուկրաիներեն՝ Ізмаїл
Դրոշ Զինանշան


Віра, воля, перемога
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային նշանակության քաղաք, շրջկենտրոն
ՄարզՕդեսայի մարզ
ՇրջանԻզմաիլի շրջան
Առաջին հիշատակում1542
Այլ անվանումներՏուչկով
Մակերես53[1] կմ²
ԲԾՄ31 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն, Ռուսերեն[2]
Բնակչություն73 336[3] մարդ (2012)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ4841
Փոստային դասիչ68600
Ավտոմոբիլային կոդBH / 16
Պաշտոնական կայքizmail-mr.od.gov.ua(ուկր.)
Իզմայիլ (Ուկրաինա)##
Իզմայիլ (Ուկրաինա)
Իզմայիլ (Օդեսայի մարզ)##
Իզմայիլ (Օդեսայի մարզ)

2012 թվականի տվյալներով Իզմայիլ քաղաքում բնակվում էր 73 336 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 53 կմ²։

Հայերը Իզմայիլում խմբագրել

Հայերը Իզմայելում միջին դարերում բնակություն են հաստատել Ամասիայից, Եվդոկիայից և Արևմտյան Հայաստանի զանազան բնակավայրերից։ Ունեցել են եկեղեցի (1669-ից)։

1750-ին Իզմայիլում գործել է հայ դերձակների եղբայրություն (համքարություն)։ 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայերը մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորքերին։ Քաղաքի ազատագրումից հետո ռուս զորավար Ա. Վ. Սուվորովն ու Ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը շատ հայերի ազատել են թուրքական գերությունից։ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը 320 ընտանիք (1658 բնակիչ) գաղթեցրել է նախ Դուբոսար, ապա՝ նորաստեղծ Գրիգորիուպոլիս։ 19-րդ դարի սկզբին Իզմայիլում կար ընդամենը 60 տուն հայ։ Տեղի հայկական ավանը մտնում էր Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ։ 1828-ին Խ. Լազարյանի դրամական օգնությամբ նորոգվել է Իզմայիլի հայոց եկեղեցին և բացվել հայկական տարրական դպրոց։ Սակայն հետզհետե նվազել է հայերի թիվը, և արդեն 1905-թվականին Իզմայիլում կար ընդամենը 25-30 տուն հայ բնակիչ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. Օդեսայի մարզային ռադայի որոշումը «Պետական լեզվի մասին» Օդեսայի մարզի տարածքում Արխիվացված 2014-03-01 Wayback Machine — 15 օգոստոսի 2012 թվական (ուկր.)
  3. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին. (ուկր.)
  4. ««Իզմայիլ» հոդվածը ՀՍՀ-ում». Վերցված է 2017 Մայիս 22-ին.
  5. 5,0 5,1 «Հայկական Սփյուռք» հանրագիտարան, Ե., 2003, էջ 589-590։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզմայիլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 312