Նիկոլա Յոնկով Վապցարով (բուլղար․՝ Никола Йонков Вапцаров, նոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1909[1], Բանսկո, Օսմանյան կայսրություն[2] - հուլիսի 23, 1942(1942-07-23)[1][3], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[4]), բուլղարացի բանաստեղծ, կոմունիստ հեղափոխական, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։

Նիկոլա Վապցարով
բուլղար․՝ Никола Вапцаров
Ծննդյան անունբուլղար․՝ Никола Йонков Вапцаров
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 7), 1909[1]
ԾննդավայրԲանսկո, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էհուլիսի 23, 1942(1942-07-23)[1][3] (32 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն[4]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և սպա
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունNikola Vaptsarov Naval Academy? (1932)
Ուշագրավ աշխատանքներQ941471?
ԿուսակցությունWorkers Youth League?
ԱմուսինBoyka Vaptsarova?
 Nikola Vapzarov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ռազլոգի գիմնազիայում (1920-1926), ավարտել է Վառնայի ծովագնացության տեխնիկական ուսումնարանը (19321936 թվականին տեղափոխվել է Սոֆիա, մերձեցել է հեղափոխական գրողներին, ստեղծել է մակեդոնական բանաստեղծների խմբակ։ Գերմանական օկուպացիայի տարիներին ծավալել է հակաֆաշիստական ընդհատակյա գործունեություն, որի համար ձերբակալվել է և գնդակահարվել։

Շարունակել է Խրիստո Բոտևի և Խրիստո Սմիռնենսկու պոեզիայի հեղափոխական ոճը («Շարժիչի երգեր», 1940, ժողովրդական)։ Վապցարովի բանաստեղծությունների քնարական հերոսը բանվոր կոմունիստն է։ Դեմ է արտահայտվել ֆաշիզմին, ունեցել է դրական կողմորոշում Խորհրդային Միության հանդեպ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմում սատարել է հանրապետականներին («Երգեր մի երկրի մասին»)։

Վապցարովի պոեզիան բուլղարական գրականության մեջ ունեցել է սոցիալիստական ռեալիզմի ուղղություն։ Ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

հետմահու արժանացել է Խաղաղության միջազգային մրցանակի (1953

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 284  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Վապցարով» հոդվածին։