Կարմիր սանդալ

բույսերի տեսակ
Այլ գործածությունների համար այցելեք Սանդալ (այլ կիրառումներ)։
Կարմիր սանդալ
Կարմիր սանդալ
Կարմիր սանդալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Dalbergieae
Ցեղ Պտերոկարպուս (Pterocarpus)
Տեսակ Կարմիր սանդալ (P. santalinus)
Միջազգային անվանում
Pterocarpus santalinus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Սանդալի ծառ, կարմիր ճանդակ, պտերոկարպուս սանդալի (լատ՝ Pterocarpus santálinus), ցածրաճ ծառ, որը աճում է ասիայի արևելյան արևադարձային և Ցեյլոնյան սաղարթավոր անտառներում։ Պտերոկարպուս ցեղի տեսակ է, Բակլաազգիների ընտանիքից։

Ստուգաբանությունը խմբագրել

Պտերոկարպուս սանդալի ինչպես նաև Կարմիր սանդերս, Կարմիր սանդալ և Սանդալենի (սանդալի ծառ) հանդիսանում են Հարավային Հնդկաստանի հարավային Արևելյան Ղաթի լեռնաշղթայի էնդեմիկ։ Հոմանիշն է Lingoum santalinum:

Բուսաբանական նկարագրությունը խմբագրել

Ծաղիկները միայնակ են, դեղին կարմիր շերտերով, ունի 10 առէջներ, որոնցից ինը թելիկներով զողակցված են նմանակվելով խողովակին։ Պտուղը՝ հարթ, կլորավուն փոճոկ է։

Բարձրությունը հասնում է 6-8 մետրի, տերևները փետրավոր են։

Նշանակությունը և կիրառումը խմբագրել

Սանդալի ծառի բնաբայտը օգտագործվում է թանկարժեք կահույքի և ներկերի ստեղծման մեջ, պարունակում է սանտալին, սանդալաթթու, սանտալ և պտերոկարպին։

Ծիսակատարություններ խմբագրել

Հինդուիզմում սանդալենին օգտագործվում է և համարվում է որպես սուրբ ծառ։ Քահանաներ ու ավելի բարձր կարգի կաստերի ներկայացուցիչները, ինչպիսիք են բրահամիններ, լայնորեն օգտագործում են սանդալի փայտը իրենց ծեսերում։

Պահպանության կարգավիճակը խմբագրել

Պտերոկարպուս սանդալը նշված է որպես վտանգված տեսակներից IUCN-ի կողմից, քանի որ նրա փայտանյութը գերշահագործման է ենթարկվել Հարավային Հնդկաստանում։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր սանդալ» հոդվածին։