Պալադիում

քիմիական միացություն

Պալադիում (լատին․՝ Palladium), քիմիական տարր է, որի նշանն է Pd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Կարգահամարը՝ 46, ատոմական զանգվածը՝ 106,4։

46 Ռոդիում

Պալադիում Արծաթ

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
46Pd

Արծաթափայլ փափուկ, մածուցիկ կռելի մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՊալադիում / Palladium (Pd), Pd, 46
Խումբ, պարբերություն, բլոկ7, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
106,42(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Kr] 4d10
Ատոմի շառավիղ137 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ128 պմ
Իոնի շառավիղ(+4e) 65 (+2e) 80 պմ
Էլեկտրաբացասականություն2,20 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ0
Օքսիդացման աստիճաններ0, +1, +2, +3, +4, +5, +6
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 803,5(8,33) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան1827 Կ
Եռման ջերմաստիճան2940 Կ
Մոլյար ջերմունակություն25,8[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ8,9 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքԽորանարդ, վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ3,890
Դեբայի ջերմաստիճան274 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 71,8 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
46
Պալադիում
106,42
4d10

d տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s°։ К, L, М թաղանթները լրացված են։ Պլատինային մետաղներից ամենաթեթևն ու դյուրահալն է։

Պատմություն

խմբագրել

Պալադիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու․ Վոլաստոնը (անգլ.՝ William Hyde Wollaston) 1803 թվականին, բնածին պլատինում։ Անվանվել է ի պատիվ Պալաս մոլորակի (հայտնաբերվել է 1802 թվականին)։

Ու․ Վոլաստոնը (1766-1828) - պալադիումի առաջին հայտնաբերողը։

Ստացում

խմբագրել

Պալադիումի ստացման հիմնական հումքը պլատինային մետաղների կոնցենտրատն է, որն ստացվում է նիկելի էլեկտրոլիզային ստացման անոդային շլամներից, երբեմն նաև հանքանյութից։ Կոնցենտրատը մշակում են արքայաջրով։

Պլատինը և իրիդիումը լուծույթից անջատվելուց հետո պալադիումը նստեցնում են [Pd(NH3)2Cl2] կոմպլեքսային աղի ձևով։ Այն մաքրում են ամոնիակի լուծույթի ավելցուկում լուծելով և աղաթթվով վերանսաեցնելով։ Այնուհետե շիկացնում են (800-900 °C) և ստացված սպունգաձե պալադիումը մանրելուց հետո վերականգնում ջրածնի հոսանքում։ Ստացվում է 99,8-99,9 % մաքրության պալադիումի փոշի։ Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։

Բնության մեջ

խմբագրել

Պալադիումը հազվագյուտ մետաղ է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3․10−6 զանգված % ։ Բնածին պալադիումը հանդիպում է հազվադեպ՝ պլատինի և այլ մետաղների համաձուլվածքների ձևով։ Հայտնի են նրա մոտ 13 միներալները (70-0,3 % Pd), որոնցից են՝ ալլոպալադիումը, պալադիումական պլատինը (մինչև 37 % Pd).

  • պալադիտը՝ PdO,
  • պոտարիտը՝ PdHg (34,9-35,9 % Pd),
  • ծարիրա պալադինիտը՝ Pb3Sb,
  • բրևգիտը՝ (Pd, Pt, Ni) S (18-20% Pd) և այլն։

Հանքավայրեր

խմբագրել

Հանդիպում է նիկելի և պղնձի սուլֆիդային հանքերում։ Հանդիպում է Ուրալում, Սիբիրում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում։

Ֆիզիկական հատկություններ

խմբագրել

Գեղեցիկ արծաթասպիտակ, պլաստիկ՝ հեշտ գլանվող և կռելի մետաղ է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Պլատինային մետաղներից ամենաթեթեն ու դյուրահալն է։ Հալման ջերմաստիճանը՝ 1552 °C, եռմանը՝ 2937±30°С, խտությունը՝ 12020 կգ/մ3։

Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Քիմիական միացություններում երկարժեք է կամ քառարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Ամենից կայուն է երկարժեք պալադիումը։

Քիմիական հատկություններ

խմբագրել

Քիմիապես ավելի ակտիվ է, քան մյուս պլատինային մետաղները։ Լուծվում է արքայաջրում, ազոտական և տաք ծծմբական խիտ թթուներում, HCl+Cl2 խառնուրդում։

 
 
 

Ջրում, ալկալիներում, ֆտորաջրածնական թթվում չի լուծվում։ Ունի կատալիտիկ մեծ ակտիվություն։ Պալադիումին բնորոշ է ջրածին (և այլ գազեր) կլանելը՝ 1 ծավալ պալադիումը կլանում է մինչև 900 ծավալ H2 (80 °C-ի և 1 մթն ճնշման տակ), մետաղը դառնում է փխրուն, ծավալն աճում է։ Տաքացնելիս Н2 հեռանում է մասամբ (վակուումում՝ լրիվ)։ Պալադիումի տաք թիթեղը թափանցիկ է ջրածնի համար։ 600-700 °С տաքացնելիս պատվում է օքսիդի շերտով։ Պալադիումի փոշին թթվածնի հոսանքում տաքացնելիս փոխարկվում է պալադիումի (II) օքսիդի՝ PdO, որը ջրում անլուծելի սե փոշի է, 875 °C-ից բարձր քայքայվում է։

 

Պալադիումի (II) հիդրօքսիդը՝ Pd(OH)2, թույլ հիմք է։ Պալադիումի (III) օքսիդը՝ Pd2O3, սև շագանակագույն փոշի է, անկայուն է և օքսիդիչ, օքսիդացնող թթուներում չի լուծվում, լուծվում է աղաթթվում անջատելով քլոր։ Պալադիումի (IV) օքսիդը՝ PdO2, մուգ կարմիր փոշի է, ուժեղ օքսիդիչ, դանդաղ քայքայվում է։

Ի՚ոնավ հալոգենների հետ պալադիումի միանում է սենյակային ջերմաստիճաններում (յոդի հետ՝ տաքացնելիս)։

 
 

Պալադիումի (II) քլորիդի՝ PdCl2 կարմիր բյուրեղները խոնավածուծ են, լավ են լուծվում ջրում։ Այն կամրջային տիպի միացություն է։

 

PdCl2 միանում է CO-h և NO-ի հետ՝ առաջացնելով կարբոնիլ և նիտրոզիլ։ Տաքացնելիս պալադիումը միանում է ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի և սիլիցիումի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Պալադիումի (II) նիտրատը՝ Pd(NO3)2, դեղնաշագանակագույն, ջրում լուծելի բյուրեղական նյութ է, լուծույթը եռացնելիս լրիվ հիդրոլիզվում է։ Պալադիումի (II) սուլֆատի՝ PdSՕ4•2H2Օ) կարմրաշագանակագույն բյուրեղները նույնպես լուծելի են ջրում։ Հայտնի են նաև ցիանիդները՝ Pd(CN)2 և Pd(CN)4։

Իզոտոպներ

խմբագրել

Բնական պալադիումը բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝ 102Pd (0,96 %), 104Pd (10,97%), 105Pd (22,23%), 106Pd (27,33%), 108Pd (26,71%) և 110Pd (11,81%)։ Հայտնի են 98-115 զանգվածային թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից շատերն առաջանում են միջուկային ռեակտորներում՝ ուրանի և պլուտոնիումի տրոհման հետևանքով։ 107Pd (T1/2= 7,5•106 տարի) համարվում է «մեռած» տարր, ենթադրվում է, որ այն եղել է Արեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից մեկը։

Կիրառություն

խմբագրել

Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։ Մաքուր Pd օգտագործվում է էլեկտրոնային կոնտակտներ, ֆիլտրներ (ջրածնի մաքրման) պատրաստելու, պաշտպանիչ և գեղագիտական պա լադի ումապ ատ ման համար։ Պալադիումի համաձուլվածքները այլ մետաղների (Pt, Zn, Os, Ru, Rh, Cu, Ag, Au, Ni) հետ օգտագործվում են որպես կատալիզատորներ (օրինակ, ամոնիակի ստացում), ռեզիստորներ, էլեկտրոնային կոնտակտներ (ճշգրիտ սարքաշինություն), հրակայուն զոդանյութեր են։ Նրանցից պատրաստում են նաև խողովակներ, ապակու հալման անոթներ, սինթետիկ մանրաթելերի ֆիշերներ, աշխատանոցային սարքեր, բժշկական գործիքներ, ատամնապրոթեզներ, ոսկերչական իրեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 440. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8