Ցիան, երկցիան, թրթնջկաթթվի երկնիտրիլ, սուր հոտով, անգույն, թունավոր գազ է, հալման ջերմաստիճանը՝ 27,83 °C, եռմանը՝ 21,15 °C։ Վատ է լուծվում ջրում (1,03%, 20 °C), լավ՝ սպիրտում, քացախաթթվում։ Փոխազդում է ալկալիների ջրային լուծույթի հետ (քլորի նման), երկարատև տաքացնելիս (400 °C) պոլիմերվում է։ Ստացվում է ցիանջրածնական թթվի կատալիտիկ օքսիդացմամբ։ Օգտագործվում է օրգանական սինթեզում, օքսամիդի և էթիլեներկամինի արտադրության համար, նաև որպես վառելագազ մետաղները զոդելիս և կտրելիս։ Թունավոր հատկություններով խիստ զիջում է ցիանաջրածնական թթվին և նրա աղերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 155