Բացել գլխավոր ցանկը
Դժնիկ
Դժնիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկկողմանի
Կարգ Դժնիկ
Ընտանիք Դժնիկազգիներ
Ցեղ Ցածրաճ ծառեր
Լատիներեն անվանում
Rhamnus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Դժնիկ (լատ.՝ Rhamnus), եղջերափուշ, դժնիկազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։

Հայտնի է մոտ 140 (այլ տվյալներով՝ 110), ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • լուծողական դժնիկ (Rhamnus cathartica),
  • պալասի դժնիկ (Rhamnus pallasii),
  • մանրապտուղ դժնիկ (Լ. microcarpa)
  • թիատերև դժնիկ (Rhamnus spathulifolia)։

Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին։

Բովանդակություն

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում, Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է անտառային բոլոր գոտիներում, հիմնականում արիդային տարածաշրյաներում՝ մինչև 1500-1600 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Սևանի ավազանում՝ 2000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսքԽմբագրել

Ցողունը բարձրությունը մինչև 8 մ է։ Տերևները խոշոր են, հերթադիր կամ հակադիր, ամբողջական։ Ծաղիկները դեղնականաչավուն են, մանր, մեկական՝ խմբերում կամ ողկույզներով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սև, հյութալի կորիզապտուղ է, ուտելի չէ, պարունակում է ներկանյութեր, կեղևը՝ աղաղանյութեր, տերևները՝ վիտամին C։ Պտուղների, կեղևի եփուկը, թուրմը, մզվածքը օգտագործում են որպես լուծողական։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործություն մեջ։ Մեղրատու է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

ՄշակումԽմբագրել

Հանրապետության մշակության պայմաններում աճեցվում է նաև Դ. Իմերեթյանը - (R. Imeretina Booth), որն ի տարբերություն Հայաստանում աճող աբորիգեն տեսակների, համեմատաբար մեզոֆիլ է, բարձր գեղազարդ և պիտանի կանաչապատման մեջ լայնորոն օգտագործելու համար։

Բուժիչ նշանակությունԽմբագրել

Բուժիչ նպատակով օգտագործում են կեղևը։ Դրանցից պատրաստած դեղամիջոցներն ունեն լուծողական ազդեցություն։ Հաբերի տեսքով արտադրում են «Ռամնիլ» դեղամիջոցը, կեղևը մտնում է նաև ստամոքսային և լուծողական հավաքների մեջ, նաև համալիր «Վիկալին» և «Վիկաիր» դեղամիջոցների մեջ, որոնք նախատեսված են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման համար։ Տնային պայմաններում դեղամիջոցների պատրաստման համար օգտագործում են 1-2 տարի պահած հումքը, քանի որ թարմ կեղևից դեղամիջոցները առաջացնում են սրտխառնոց, որձկում, ստամոքսային ցավեր։ Բեկտենու պտուղներն օգտագործում են ջրգողության, տենդի, լյարդի ուռուցքի, իջվածքի և որդերի դեմ։ Տերևներն ունեն մանրէասպան ազդեցություն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։