Էթիլեն
Էթիլենը (էթեն)` C2H4, թույլ հոտով անգույն գազ է, ջրում քիչ է լուծվում, լուծվում է սպիրտում, լավ լուծվում է երկէթիլեթերում։ Օդի հետ առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ։
Էթիլեն | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₂H₄ |
Մոլային զանգված | 4,7E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,001178 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | −169,2 °C °C |
Եռման ջերմաստիճան | −103,7 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 74-85-1 |
PubChem | 6325 |
EINECS համար | 200-815-3 |
SMILES | C=C |
ЕС | 200-815-3 |
RTECS | KU5340000 |
ChEBI | 6085 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԿիրառումԽմբագրել
Էթիլենը կարևորագույն ալկեններից է, արտադրվում է հսկայական քանակներով և կիրառվում օրգանական տարբեր նյութերի` պոլիէթիլենի, պոլիքառաֆտորէթիլենի (տեֆլոն), սպիրտների (էթանոլի և էթիլենգլիկոլի), ացետալդեհիդի, քացախաթթվի, հալոգենածանցյալների և շատ ուրիշ օրգանական նյութերի ստացման համար։ Շատ նյութեր, որոնք ստացվել են էթիլենից, իրենք են հումք ծառայում հետագա սինթեզների համար։ Կարևոր է նշել, որ էթիլենը նպաստում է բույսերի աճին։
ՍտացումԽմբագրել
Լաբորատորիաներում էթիլեն ստացվում է էթիլսպիրտի և խիտ ծծմբական թթվի խառնուրդը տաքացնելիս (t>140 °C)։ Ընթանում է դեհիդրատացում (ջրի պոկում)։ Համապատասխան ազդանյութ ընտրելիս կարող է ընթանալ ընտրողական ռեակցիա՝ ցիս- և տրանս– ալկենների առաջացմամբ։ Ալկինները հեղուկ ամոնիակում մետաղական նատրիումով կամ լիթիումով վերականգնելիս ցածր ջերմաստիճանի պայմաններում ստացվում է տրանս–ալկեն։ Եռակի կապը պալադիում կատալիզատորի առկայությամբ հիդրելիս ստացվում է ցիս–իզոմերը. Ալկենների ստացման մյուս եղանակները կարելի է միավորել ռեակցիաների մեկ խմբի մեջ, որոնք անվանվում են ճեղքման։ Այդ ռեակցիաներում կրկնակի կապն առաջանում է՝ երկու հարևան ածխածնի ատոմներից ատոմներ կամ ատոմային խմբեր պոկելով։ Այդ ռեակցիաներն են՝ դեհիդրոհալոգենացման և դեհալոգենացման։
Էթիլենը որպես բուսական հորմոնԽմբագրել
Էթիլենը հանդիսանում է բուսական հորմոն[2] Այն հետքային քանակներով ազդում է բույսի ամբողջ կենսագործունեության ընթացքում՝ խթանելով կամ կարգավորելով պտուղների հասունացումը, ծաղիկների բացվելը և տերևաթափը։ Պտուղների արտադրական հասունացման սենյակներում կիրառվում են այսպես կոչված «կատալիտիկ գեներատորներ», որոնց միջոցով էթանոլից ստացվում է էթիլեն։ Սովորաբար կիրառվում է գազավորման 500 - 2,000 մբ կոնցենտրացիա, 24 - 48 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում խթանվում է չհասունացված և հավաքված պտուղների հասունացումը[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ETHYLENE
- ↑ Lin, Z.; Zhong, S.; Grierson, D. (2009)։ «Recent advances in ethylene research»։ J. Exp. Bot. 60 (12): 3311–36։ PMID 19567479։ doi:10.1093/jxb/erp204
- ↑ «External Link to More on Ethylene Gassing and Carbon Dioxide Control»։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-14-ին։ Վերցված է 2014-10-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։ |