Թեղի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
L., 1753

Թեղի (լատին․՝ Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 4 (6) տեսակ՝ թեղի տերևաշատ (Ս. foliacea), թեղի խցանային (Ս. suberosa), թեղի խորդուբորդ (U.scabra) և թեղի էլիպսատերև (U.elliptica), իսկ մշակության մեջ՝ թեղի ողորկ (U.laevis) և թեղի խիտ (U.densa) (օգտագործվում են կանաչապատման, դաշտապաշտպաև անտառաշերտերի ստեղծման ժամանակ)։

Նկարագրություն

խմբագրել

Բարձրությունը 30-35 մ է։ Տերևները հերթադիր են, պարզ, երկշարք, ձվաձև, ատամնաեզր։ Ծաղիկները փնջերով են, մանր, երկսեռ։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների դուրս գալը։ Պտուղը թևավոր սերմիկ է։

Կիրառական նշանակություն

խմբագրել

Խակ պտուղները և տերևները պարունակում են վիտամին E և կարոտին (A նախավիտամին), կեղևը՝ դեղին ներկանյութ։ Բնափայտը ջրադիմացկուն է, օգտագործվում է շինարարության և կահույքի արտադրության մեջ։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Գեղազարդիչ է, սակայն հոլանդ, սնկային հիվանդության և լվիճներից մեծ չափով տուժելու պատճառով հեռանկարային չէ (ոչնչանում է)։

Տարածումը Հայաստանում

խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների հաճարենու, բոխու, կաղնու, լորենու խառնանտառներում, ողողվող անտառեզրերիև և այլն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 146։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի» հոդվածին։