Ձիակասկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Ձիակասկ (Aesculus)
L., 1753

Ձիակասկ (լատին․՝ Aesculus), ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25) տեսակ։

Ինչ է ԿԱՇՏԱՆ-ը

Ծապիլ,Կասկան(հայ.)-каштан Ծապլի,Ծապռի,Կասկան(հայ.)-плод каштана Ծապռենի,Կասկենի(հայ.)-каштан дерево կաստանայ-(Համշենական Կաստանա քաղաքի անունից), (ընկոյզանման պտուղ), կաստենի, կասկենի, շագանակ(shahdanay-պարս. շահական(թագավորական) պտուղ),շագանակենի (ծառ Հր.Աճ.)

Տարածում խմբագրել

Բնականորեն աճում է Բալկանյան թերակղզու հյուսիսում, որտեղ աճում է լեռնային լայնասաղարթ խառը անտառներում, 1000-1200 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Իրանի լեռնայի և Հիմալայների նախալեռնային շրջաններում։ Հայաստանում կլիմայավարժվել է և հաջողությամբ աճում է խոնավ և զով շրջաններում։ Բարենպաստ պայմաններում ապրում է մինչև 200-300 տարի։ Լավ է տանում վերատնկումը մեծ տարիքում և համարայա չի հիվանդանում (միջատները չեն վնասում)։

Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝

  • Ձիակասկ սովորական (A. hippocastanum)։ Աճում է խոնավ և զով շրջաններում (հյուսիսային անտառներ, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։

Ստվերասեր է, դիմանում է սառնամանիքներին։ Ամենուրեք, համապատասխան կլիմայի առկայությամբ Նույնիսկ Կանադայի հյուսիսային շրջաններում), լայնորեն օգտագործվում է կանաչապատման բնագավառում։ Երևանում, վերջին տարիներին ևս աճեցվում է տնկարաններում և տեղափոխվում քաղաքի այգիներն ու մայթերը։ Հատկապես գեղեցիկ է ձիակասկը ծաղկման շրջանում, երբ գեղեցիկ սաղարթի միջից վեր են խոյանում սպիտակավուն կամ բաց վարդագույն ծաղիկները։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Սաղարթը բրգաձև է, բարձրանում է՝ մինչև 30 մ։ Տերևները բարդ են, հակադիր, բլթակավոր՝ 5-7 նստադիր տերևիկներով։ Ծաղկաբույլը բրգաձև կամ գլանաձև գագաթնային հուրան է, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միաբուն, փշածածկ, կանաչավուն տուփիկ է, բացվում է երեք փեղկով։

Քիմիական կազմ խմբագրել

Կեղևը պարունակում է գլիկոզիդներ (էսկուլին), սապոնիններ, աղաղանյութեր, ներկանյութեր, տերևները՝ մինչև 56 մգ % վիտամին C, ծաղիկները՝ կվերցիտրին, ռուտին, իզոկվերցիտրին, սերմերը՝ սապոնին, էսցին, արտրեսցին, ճարպայուղ (6,45%), աղաղանյութեր (մինչև 0,9 %) և այլն։

Բժշկության մեջ խմբագրել

Բժշկության մեջ ձիակասկի պատրաստուկները (հաբեր, կաթիլներ) օգտագործում են երակների հանգուցավոր լայնացման, թրոմբոֆլեբիտի, թութքի և այլ դեպքերում։ Պտուղներն օգտագործվում են նաև տեխնիկական օսլա ստանալու համար։ Գեղագարդիչ է. օգտագործվում է կանաչ շինյան մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիակասկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիակասկ» հոդվածին։