Իսպանիայի տաճարներ
Իսպանիայի տաճարները Իսպանիայի թեմական եկեղեցիներն են և կազմում են ազգի պատմական, կրոնական և ճարտարապետական կարևոր մաս՝ իրենց պատմական նշանակությամբ։ Դարեր շարունակ Իսպանիայի քաղաքները կառուցվել են եկեղեցիների շուրջ։
Տաճարների Ազգային ծրագրի նպատակն է պաշտպանել և պահպանել ընդհանուր առմամբ 91 կառույցներ, որոնք ներառում են տաճարներ, եպիսկոպոսկան նստավայրեր և նախկին տաճարներ։ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում գտնվող Սագրադա Ֆամիլիան ոչ թե տաճար է, այլ Բարսելոնայի արքեպիսկոպոսական թեմի նստավայր, և այդ է պատճառը, որ այն ներառված չէ եկեղեցիների ցանկում։
Եկեղեցիների ավերակների վերանորոգման համար պահանջվող երկար շինարարական աշխատանքների, ինչպես նաև Պիրենեյան թերակզում բնակվող մավրերի ազդեցությամբ է, որ Իսպանիայի տաճարները կառուցված են ռոմանական, գոթական, բարոկկո, նեոկլասիկալ և մուդեխառ ճարտարապետության ոճերով։
Միջնադարում կառուցված եկեղեցիներում կային միայն խորան և աբսիդ։ Դրանից հետո կառուցվել են նաև նավի և տրանսեպտի հատման տեղը՝ խաչակենտրոնը, որն առաջացնում է խաչ։ Այդ ժամանակահտվածում կառուցվել են Իսպանիայի գոթական եկեղեցիներն, ինչպիսիք են՝ Բուրգոսի, Տոլեդոյի և Լեոնի մայր տաճարները։ Հետագայում Իսպանիայի տաճարները սկսեցին կառուցել Վերածննդի ճարտարապետության ոճով, ինչպիսին է Գրանադայի տաճարը։ Ավելի ուշ, Ամերիկայի ֆինանսավորմամբ կառուցվում են բարոկկո ոճով եկեղեցիներ, որի լավագույն օրինակներն են Սարագոսա քաղաքում գտնվող Տիրակալի տաճարը և Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Սանտյագո դե Կոմպոստելաում գտնվող տաճարները։ Այնուհետև Իսպանիայի գոթական ոճով կառուցված եկեղեցիներում փոխեցին լատինական խաչի ձևը և կառուցվեցին նոր դիզայնով (ինչպիսիք են Կադիս քաղաքի նեոկլասիկալ ոճով կառուցված եկեղեցիները)։ Մի քանի Իսպանական տաճարներ կառուցված են ժամանակակից ճարտարապետության ոճով։ Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող Ալմուդենա տաճարի կառուցումը մինչև 1993 թվականը չի ավարտվել, և այդ պատճառով ներկայիս եկեղեցին կառուցված է ավելի ժամանակակից դիզայնով, քան երկրի մյուս տաճարները։
Այսօր, Իսպանիայի տաճարներ են այցելում աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։
Տաճարների ցանկ խմբագրել
Կաթոլիկ տաճարներ խմբագրել
Իսպանիայի կաթոլիկ եկեղեցիների ցանկ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ GCatholic.org: Cathedrals Spain
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսպանիայի տաճարներ կատեգորիայում։ |