Իվիսա
Իվիսա (իսպ.՝ Ibiza, կատ.՝ Eivissa)՝ հետխորհրդային տարածության երկրների լրատվամիջոցների նյութերում և գրականության մեջ լայն տարածում է գտել սխալ արտասանությամբ Իբիցա տարբերակը[1]), կղզի Միջերկրական ծովում։ Գտնվում է Իսպանիայի Բալեարյան կղզիների կազմում։ Տարածքը՝ 572, 56 կմ², բնակչությունը՝ 133, 702 մարդ։ Համախառն ներքին արդյունքի հիմնական մասը բաժին է ընկնում տուրիզմին։
![]() | ||
Տեղագրություն | ![]() | |
Երկիր | Իսպանիա | |
Կղզեխումբ | Բալեարյան կղզիներ | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 571,04 կմ2 | |
Բնակչություն (2012) | 133 702 մարդ | |
Բնակչության խտությունը | 234,138 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 417 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Գիշերային կյանքԽմբագրել
Իվիսան աշխարհում հայտնի է տոնակատարություններով և գիշերային կյանքով։ Համաշխարհային ճանաչում ունեն նաև կղզում գտնվող Բորա-Բորա և Պաչա ժամանցային համալիրները։ Աշխարհի ամենաճանաչված դիջեյներն իրենց նոր ստեղծագործությունների պրեմիերան ներկայացնում են Իվիսայի գիշերային տոնակատարությունների ժամանակ։ Սովորաբար այդ տոնակատարությունները սկսվում են հունիս ամսին և ավարտվում են հոկտենբերին։
ՏրանսպորտԽմբագրել
Չնայած իր փոքր չափերին Իվիսայում կա մայրուղիների լայանածավալ ցանց և միջազգային օդանավակայան, որտեղից ամառային տուրիստական շրջանի ժամանակ իրականցում են չվերթներ աշխարհի տարբեր ծայրերից՝ հիմնականում ԵՄ-ից։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Вопрос № 248577; gramota.ru (ռուս.) /վերցված է 2015-12-18/