Պալմայի տաճար, Սանտա Մարիայի Մայր տաճար, ինչպես նաև Լա Սեու (իսպ.՝ Catedral de Santa María de Palma de Mallorca), Մալյորկայի եպիսկոպոսության գոթական Մայր տաճար, որը գտնվում է Պալմա դե Մալյորկա քաղաքում (Բալեարյան կղզիներ, Իսպանիա

Պալմայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՊալմա դե Մալյորկա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Majorca?
Հիմնական ամսաթվերը1229
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածԱնարատ հղիություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1229
40 մետր[3]
Երկարություն109 մետր[3]
Լայնություն40 մետր[3]
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Palma de Mallorca Վիքիպահեստում
catedraldemallorca.org

Պատմություն խմբագրել

 
Ճակատամաս

Լա Սեու տաճարի շինարարությունը սկսվել է անմիջապես Մալյորկայի մավրերից ազատագրումից հետո, 1230 թվականին Արագոնայի Խայմե I թագավորի պատվերով, այստեղ ավելի վաղ կառուցված մզկիթի ավերակների տեղում։ Շինարարությունը շարունակությունը կատարվել է վերջինիս որդու՝ Մալյորկայի թագավոր Խայմե II-ի կողմից։ 1302 թվականին հիմնադրվեց տաճարի հիմնական հատվածը։ Այն պետք է ծառայեր որպես Մալյորկայի արքաների գերեզմանատուն։ Այնտեղ ամփոփված են Խայմե II և III թագավորների աճյունները։ Շինարարությունը ավարտվել է 1587 թվականին։ 1601 թվականին ավարտվում է Լա Սեույի գլխավոր մուտքը։ 1882 թվականին սկսվեցին տաճարի գլխավոր ճակատամասի աշխատանքները։ Մեծ երգեհոնը տեղադրվել է մալյորկացի Գաբրիել Թոմասի կողմից 18-րդ դարի վերջում (վերակառուցվել է 1993 թվականին)։

Սանտա Մարիայի Մայր տաճարը տեղակայված է Պալմա դե Մալյորկայի հարավային մասում՝ ծովափից ոչ հեռու։ Ունի 109,5 մետր երկարություն և 33 մետր լայնություն, նրա գլխավոր սահմանի երկարությունը հասնում է 75,5 մետրի, իսկ լայնությունը՝ 19,5 մետր։ Նրա մեջ կա 14 սյուն, որոնցից յուրաքանչյուրն ունի 30 մետր բարձրություն։ Վերնատան («Թագավորական կապելլա») չափսերն են 16մ/34 մետր։ Կառույցը Հարավային Եվրոպայում համարվում է գոթական ճարտարապետության ամենախոշոր հուշարձաններից մեկը։ Վարդակ պատուհանի մակերեսը ձևավորված է վեցանկյուն աստղի նման, կազմում է 97,5 քառակուսի մետր, որը դարձնում է նրան աշխարհի ամենախոշոր պատուհաններից մեկը։ Պատուհանը ներդրվել է 1320 թվականին և ապակեպատվել է 1599 թվականին։ Տաճարը կառուցվել է ամբողջությամբ գոթական և հետ գոթական ոճով։ Նրանում կան նաև ուշ ճարտարապետական ոճերի հետքեր, ինչպիսին են՝ վերածնունդ, մաներիզմ և բարոկկո։

Մալյորկայի եպիոկոպոս Կամպինսի հրավերով 1904-1914 թվականներին տաճարի վերակառուցման և ձևավորման աշխատանքները գլխավորել է մոդեռն դարաշրջանի կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ 21-րդ դարում տաճարում ձևավորման աշխատանքներ է տարել նաև ժամանակակից նկարիչ Միգել Բարսելոն։

Տաճարի առաջին հարկում երկու մատուռների և զանգակատան շենքում կա թանգարան (Գործում է 1932 թվականից)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմայի տաճար» հոդվածին։