Մալագայի տաճար, (իսպ.՝ Catedral de Málaga) կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի հարավում գտնվող Անդալուզիա ինքնավար համայնքի Մալագա քաղաքում։ Կառուցված է Վերածննդի ճարտարապետության ոճով։ Տաճարը ներկայումս տեղակայված է մավրիտանական պարիսպների ներսում, որոնց ավերակները շրջապատում են մոտակա Ալկասաբան և Գիբրալֆարոյի ամրոցը։ Կառուցվել է 1528 և 1782 թվականների ընթացքում, ըստ Սիլեո Դիեգոյի նախագծերի։ Եկեղեցու ինտերիերը ևս ձևավորած է Վերածննդի ճարտարապետության ոճով։

Մալագայի տաճար
Catedral de Málaga
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԱնդալուզիա, Մալագա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Málaga?
Հիմնական ամսաթվերը1528
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՀիսուս
ՃարտարապետDiego Siloe?
Ճարտարապետական ոճԳոթական , Բարոկկո , Նեոդասական
Հիմնադրված1528
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Málaga Վիքիպահեստում
malagacatedral.com

Նկարագրություն խմբագրել

Տաճարը կառուցվել է ուղղանկյուն ձևով, բաղկացած է մեկ նավից և երկու ենթակողմերից։ Եկեղեցու դասերը Պեդրո դե Մենայի աշխատանքն են։ Ճակատամասը, ի տարբերություն մնացած շենքերի, կառուցված է բարոկկո ճարտարապետության ձևով և բաժանված է երկու մակարդակների, ստորին մասում կա երեք կամար, որոնց ներսում պորտալներ են՝ առանձնացված մարմարյա սյուներով։ Դռների վերևում փորագրված քարե մեդալիոներ են, նրանց կողային դռներում ներկայացված են Մալագայի հովանավոր սրբերը, Սուրբ Կիրիակոն և Սուրբ Պողոսը, մինչդեռ կենտրոնում պատկերված է Ավետումը։

Հյուսիսային աշտարակն ունի 84 մետր բարձրություն, ըստ այդմ երկրորդ ամենաբարձր կառույցն է Անդալուզիայում, Գիրալդայից և Սևիլյայից հետո։ Հարավային աշտարակը մնում է անավարտ։ Աշտարակի հիմքում դրված նկարատախտակի վրա գրված է, որ նրա կառուցման համար եկեղեցականների հավաքած գումարը ավարտին հասցնելու փոխարեն օգտագործվել է Բրիտանական գաղութներին օգնելու համար։ Դրանք Միացյալ նահանգներն էին, որոնք ձեռք էին բերել անկախություն Մեծ Բրիտանիայից։ Ծխական մատյանները վկայում են, որ գումարը հավանաբար օգտագործվել է ճանապարհների վերանորոգման համար։ Այս անավարտ կարգավիճակի համար եկեղեցին ստացել է «La Manquita» անվանումը՝ որը նշանակում է «միաթև օրիորդ»[2][3][4]։

Մի շարք արվեստի գործեր լցնում են սրբավայրը։ Դրանց թվում են Սանտա Բարբարա մատուռի գոթական խորանը և Սան Ֆրանցիսկո մատուռի 16-րդ դարի դամբարանը։ Մարմնավորման մատուռը բաղկացած է նեոդասական խորանից, որը կառուցվել է քանդակագործ Խուան դե Վիլլանուեվայի կողմից և փորագրվել է Անտոնիո Ռամոսի և Ալդեհուելայի կողմից։ Մի խումբ ֆիգուրներ ներկայացնում են Ավետումը և Մալագայի հովանավոր սրբերին՝ Սուրբ Կիրիակոյին և Սուրբ Պողոսին, որոնց հեղինակն է Խուան Սալասար Պալոմինոն։ 1887 թվականին Հռոմում նկարիչ Էնրիկե Սիմոնեն նկարեց «Սուրբ Պողոսի գլխատումը» կտավը, որը նույնպես գտնվում է Մալագայի տաճարում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • EISMAN, E. L.: "Traducción de una bula de la catedral de Málaga", Jábega, nº 41, Diputación Provincial de Málaga, 1983, pp. 17–21.
  • GONZÁLEZ SÁNCHEZ, V.: 'Catálogo general de la documentación del Archivo Histórico de la Iglesia Catedral de Málaga. Málaga: Edinford, 1994.
  • RIESCO TERRERO, Á.: "El Archivo Catedral de Málaga: hacia una nueva reorganización y catalogación de fondos", Baetica: Estudios de arte, geografía e historia, nº 9, Universidad de Málaga, 1985, pp. 269–286.
  • RIESCO TERRERO, Á.: "Colaboración del Obispo y Cabildo Catedral de Málaga a la empresa real de selección y edición de obras de San Isidoro de Sevilla (Edic. Regia 1597–99) y al enriquecimiento de dos grandes centros documentales: El Archivo General de Simancas y a la Biblioteca de El Escorial", Baetica, nº 11, Universidad de Málaga, 1988, pp. 301–322.
  • SÁNCHEZ MAIRENA, A.: "El Archivo de la Catedral de Málaga: su primera organización a partir del inventario de 1523", E-Spania: Revue électronique d'études hispaniques médiévales, ISSN 1951-6169, nº 4, 2007. [1]
  • SÁNCHEZ MAIRENA, A.: "Notas sobre el Archivo de la Catedral de Málaga en el siglo XVI" en M.ª Val González de la Peña (ed.), Estudios en memoria del profesor Dr. Carlos Sáez: Homenaje. Madrid: Universidad de Alcalá de Henares, 2007; pp. 621–650.
  • VEGA GARCÍA-FERRER, M.ª J.: "Los cantorales de gregoriano en la catedral de Málaga", F. J. Giménez Rodríguez et alii (coord.), El patrimonio musical de Andalucía y sus relaciones con el contexto ibérico. Granada: Universidad de Granada, 2008; pp. 111–126.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալագայի տաճար» հոդվածին։