Ուեսկա (իսպ.՝ Huesca), պրովինցիա Իսպանիայի հյուսիս-արևելքում, Արագոնի հյուսիսում։ Մայրաքաղաքը Ուեսկան է։

Ուեսկա
Flag of Huesca Province? Զինանշան


ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԿարգավիճակԻսպանիայի պրովինցիաներ
Մտնում էԱրագոն
ՎարչկենտրոնHuesca City?
Ամենաբարձր կետԱնետո[1]
Բնակչություն224 264 մարդ (2021)[2]
Տարածք15 626 կմ²
Սահմանակցում էԼյեյդա, Սարագոսա, province of Navarra?, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ և Ատլանտյան Պիրենեյներ
Ժամային գոտիUTC+1
Փոխարինեցcorregimiento of Jaca?, corregimiento of Huesca?, corregimiento of Benabarre? և Corregimiento of Barbastro?
ISO 3166-2 կոդES-HU
Փոստային ինդեքսներ22
dphuesca.es

Տեղակայված է Պիրենեյների կենտրոնում։ Ուեսկայի սահմաններն են Ֆրանսիան և Ֆրանսիայի գավառները՝ Ատլանտյան Պիրենեյները և Վերին Պիրենեյները։ Իսպանիայում Ուեսկայի հարևան նահանգներն են՝ Նավառան, Սարագոսան և Լիեդան։

Աշխարհագրություն

խմբագրել
 

Ուեսկայի հիմնական լեռնային գոտին ընդգրկում է 15,626 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ բնակչությունը կազմում է մոտ 228566 մարդ (2010 թվականին) բնակչության մեկ քառորդն ապրում է մայրաքաղաք Ուեսկայում։ Ունի բնակչության ցածր խտություն՝ 14,62/քառակուսի կիլոմետր, որը նշանակում է, որ Ուեսկայի հովիտները, գետերը և լեռնաշղթաները մնացել են համեմատաբար անփոփոխ և կուսական։

Հրաշալի տեսարան է Պիրենեյների ամենաբարձր կետը՝ Անետոն, հավերժական սառցադաշտերը, ինչպիսիք են Մոնտե Պերդիդոն, Օրդեսայի ազգային պարկը՝ հարուստ բուսական և կենդանական աշխարհով։ Այն մեծ մասսայականություն է վայելում լեռնագնացների, պարապլանիստների և ռաֆթինգիստների շրջանում։ Հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով ինչպիսին են Ֆորմիգալը, Պանտիկոսան, Սերլերը, Candanchú և Astún։

Պատմություն

խմբագրել

Հռոմեացիները գաղութացրել էին Ուեսկայի նահանգը, որը հետագայում ձևավորեց Տառակոնյան Իսպանիայի հյուսիսային մասը, և այնտեղ շարունակեցին բնակվել մինչև 5-րդ դար՝ վեստգոթերի ժամանումը։ Որպես լեռնային սահմանային շրջան դժվար էր այնտեղ տիրապետել։ Հյուսիսային շրջանները մի ժամանակ պատկանում էին Նավառայի թագավորությանը։ Միջնադարում դրանք գտնվել են մավրիտանական տիրապետության տակ։

Վարչական բաժանում

խմբագրել

Պրովինցիան բաղկացած է 10 կոմարկաներից (շրջաններից) և 202 մունիցիպալիտետներից։

Կոմարկայի անվանում Մայրաքաղաք
Ալտո Գալիեգո Սաբինիանիգո
Բախո Սինկա Ֆրագա
Սինկա Մեդիո Մոնսոն
Օյա դե Ուեսկա Ուեսկա
Խասետանիա Խակա
Լա Լիտերա Տեմարիտե դե Լիտերա
Մոնեգրոս Սարինյենա
Ռիբագորսա Գրաուս, նախկինում Բենաբառե
Սոբրաբե Աինսա և Բոլտանիա
Սոմոնտանո դե Բարբաստրո Բարբաստրո

Հետևյալ կոմարկաններն ունեն իրենց մայրաքաղաքներըն Ուեսկայում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուեսկա» հոդվածին։