Բադախոսի տաճար
Բադախոսի տաճար (իսպ.՝ Catedral metropolitana de San Juan Bautista de Badajoz)), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի Բադախոս քաղաքի Էստրեմադուրա ինքնավար համայնքում։ Հիմնադրվել է 1994 թվականին, Մերիդայի [2] տաճարի հետ միասին։ Բադախոսի տաճարը Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմի նստավայրն է։
Բադախոսի տաճար Catedral metropolitana de San Juan Bautista de Badajoz | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, հուշարձան և co-cathedral? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բադախոս[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Mérida-Badajoz? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1230 |
![]() | |
![]() | |
meridabadajoz.net/archidiocesis/catedral-de-badajoz/ |
Պատմություն Խմբագրել
1230 թվականին թագավոր Ալֆոնսո IX-ի կողմից Բադախոս քաղաքի վերագրավումից հետո, նոր եպիսկոպոս Պադրո Պերեսը ի սկզբանե Բադախոսի Ալկասաբա մզկիթը դարձրեց տաճար։ Նոր տաճարը չի գործել մինչև 13-րդ դար։
1270 թվականին, տաճարը օծվել և նվիրաբերվել է Սուրբ Հովհաննես Մկրտչին, թեև շինարարությունը դեռ չէր ավարտվել։ Տաճարի տարբեր շինարարական աշխատանքներ տևել են մինչև 15-րդ դար, որին հաջորդել են 16-17-րդ դարերում արված վերանորոգումները և որոշ փոփոխությունները։
Բադախոսի տաճարը 1931 թվականին հռչակվեց ազգային պատմական հուշարձան։ 1994 թվականի հուլիսի 28-ին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապը հիմնեց Մերիդա-Բադախոս արքեպիսկոպոսական թեմը, դրա մետրոպոլիտեն դարձնելով Բադախոսի տաճարը [3]։
Նկարագրություն Խմբագրել
Միջնաբերդի դիրքի շնորհիվ, եկեղեցին ունի ամրոցի տեսք, ամուր պատեր և պատնեշներ, ամուր քառակուսի աշտարակ։ Աշտարակը գտնվում է 11 և 14 մետր բարձրությունների վրա, և ունի 4 հատված, որոնցից մեկում տեղավորվում են բոլոր զանգերը։ Բնօրինակ եկեղեցին ունեցել է երկու նմանատիպ աշտարակ։
Եկեղեցին ունի մեկ պարզ ուղղանկյունաձև ճակատ՝ մեկ մարմարե շքամուտքով, որը կառուցվել է 1619 թվականին։ Շքամուտքի կողքին կան երկու հոնիական սյուներ։ Սուրբ Բլեիսի հյուսիսային շքամուտքը ամենայն հավանականությամբ ամենահինն է, որը շրջապատված է երկու քառակուսի սյուններով, առանձնանում է սրբերի փոքր պատկերներով։ Բոլոր պատերը և աշտարակը կառուցված են գոթական ճարտարապետական ոճով։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ուշ գոթական ճարտարապետական ոճով, ունի նավ, երկու ենթակողմ, կողային մատուռներ, բարձր խորան (բարոկկո ճարտարապետական ոճով) և երգչախմբի տաղավար՝ պլատերեսկո ոճով։
Վանքը կառուցված է պորտուգալական «Մանուելինո» ճարտարապետական ոճով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Official website of the co-cathedral of Mérida [https://web.archive.org/web/20110128210814/http://catedraldemerida.webnode.com/ Archived 2011-01-28 at the Wayback Machine.
- ↑ Pope John Paul II (28 July 1994), «Constitutiones Apostolicae - Emeritensis Augustana» (latin), Acta Apostolicae Sedis (Vatican: Congregation for Bishops) 86: 936–937, http://www.vatican.va/archive/aas/documents/AAS%2086%20%5B1994%5D%20-%20ocr.pdf.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Page with history and a video of the construction phases
- Page at Ciudades Catedrals website
- Detailed guide of the Catedral of Badajoz
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բադախոսի տաճար կատեգորիայում։ |