Վայլադոլիդի տաճար (իսպ.՝ Catedral de Nuestra Señora de la Asunción), կաթոլիկ եկեղեցի, Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալյադոլիդ քաղաքում։ Տաճարի հիմնական նախագծողը Խուան դե Էրեյրան է։ Խուան դե Էրեյրան տաճարը կառուցել է Վերածննդի ճարտարապետության ոճով։

Վալյադոլիդի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՎալյադոլիդ[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Valladolid?
Հիմնական ամսաթվերը1595
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածԱստվածածնի վերափոխման տոն
ՃարտարապետԽուան դե Էռերա
Ճարտարապետական ոճHerrerian?
Հիմնադրված1595
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Valladolid Վիքիպահեստում
catedral-valladolid.com

Տաճարի բնօրինակ դիզայնը համապատասխանում է Եվրոպայի ամենախոշոր տաճարների դիզայնին։ Սկզբում նախատեսվում էր տաճարը դարձնել Իսպանիայի մայր տաճարների գլխավորը, սակայն իրականացվեց ծրագրի 40-45%-ը, քանի որ ռեսուրսները բացակայում էին, և տաճարը բարդ հիմքերով էր, գտնվում է բաց տարածքում։

Պատմություն խմբագրել

 
Էրեյրայի բնօրինակ նախագիծը

Տաճարն ունի Գոթական կոլեգիալ եկեղեցիների կառուցվածք, որը սկսվել է 15-րդ դարում։ Վալյադոլիդը երկար ժամանակ չի ունեցել եպիսկոպոս, այս իսկ պատճառով չի ունեցել նաև տաճար։ Այնուամենայնիվ, երբ ձեռնադրվեց Վայլադոլիդի եպիսկոպոսը, որոշվեց Վերածննդի ճարտարապետության ոճով կառուցել ավելի մեծ տաճար, որը հարմար է քաղաքի նոր կարգավիճակին։

Երբ սկսվեց տաճարի շինարարությունները, Վայլադոլիդը դե ֆակտո Իսպանիայի մայրաքաղաքն էր, իսկ թագավորը՝ Ֆիլիպ II Հաբսբուրգը։ Այնուամենայնիվ, ռազմավարական և աշխարհաքաղաքական պատճառներով, 1560-ական թվականներին մայրաքաղաքը տեղափոխվեց Մադրիդ, իսկ տաճարի կառուցման համար դրամահավաքը դադարեցվեց։ Վալյադոլիդի տաճարի կառուցումը չի ավարտվել Էրեյրայի նախագծով, և հետագայում հիմնական ճակատամասը փոփոխվեց 17-րդ և 18-րդ դարերում Չուրիգուերայի (Churriguera) կողմից։

Նկարագրություն խմբագրել

 

Տաճարը 1931 թվականին հայտարարվել է մշակութային կառույց, և նվիրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնին ( Nuestra Señora de la Asunción)։ Չնայած Վալյադոլիդի տաճարը նախագծվել է Խուան դե Էրեյրան, սակայն հիմնական շինարարությունն արվել է իր աշակերտների կողմից 17-րդ դարում։ Տաճարի նախագիծը հիմնականում ճակատամասի երկու կողմերում աշտարակներով ուղղանկյուն է, և երկու բուրգ, սրբարան։

Տաճարն ունի երեք միջանցք, երկու մեծ դռներ՝ իր ծայրերում։ Մատուռը և երգչախմբի ախոռը կառուցված է նույն տեղում՝ աղոթարանի առջև։ Բացի այդ նախատեսվում էր տաճարի երկու կողմում կառուցել մատուռներ, որոնք կառուցվեցին հենակներով։ Առայժմ կառուցվել է եկեղեցու միայն կեսը, իսկ երկու աշտարակներից այժմ կա միայն մեկը, որը չի մտնում Էրեյրանի ծրագրերի մեջ։

Հիմնական ճակատամասի ստորին հատվածը ստեղծվել է դորիական օրդերով։

18-րդ դարում Ալբերտո Չուրիգուերան կառուցեց ճակատամասի երկրորդ մասը, Էլ Էսկորիալ տաճարի կրկնօրինակումով։ Կանգնեցվել են Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանցիի, Սուրբ Ավրելիոս Օգոստինիոսի, Գրիգոր I-ի (Հռոմի պապ) և Հիերոնիմոսի արձանները։ Այնուհետեև կառուցվել է աշտարակը՝ հանդերձատան կողքին, սակայն այն Լիսաբոնի երկրաշարժից հետո տուժեց, և 1841 թվականին վերջնականապես ավերվեց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալյադոլիդի տաճար» հոդվածին։