Տարասոնայի տաճար
Տարասոնայի տաճար, կաթոլիկական տաճար, որը գտնվում է Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքի Սարագոսա գավառի Տարասոնա քաղաքում։ Տաճարը կառուցվել է գոթական և մուդեխարյան ոճերով, և այն քիչ պահպանված տաճարներից է, որ նմանատիպ ճարտարապետությամբ է կառուցվել։ Ճարտարապետական նույն ոճով է կառուցվել նաև Տերուելի տաճարը։
Տարասոնայի տաճար Tarazona Cathedral | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տարասոնա քաղաք |
Դավանանք | կաթոլիկ քրիստոնեություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Tarazona? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
Նվիրված | Մարիամ Աստվածածին և Our Lady of the Garden? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն և Արագոնի մուդեխանյան ճարտարապետություն |
Հիմնադրված | 1162 |
![]() | |
![]() | |
catedraldetarazona.es |
Պատմություն Խմբագրել
Տաճարի շինարարությունը սկսվել է 12-րդ դարում ֆրանսական գոթիկայի ոճով։ Տաճարն օծվել է 1232 թվականին։
Տաճարը տեղակայված էր քաղաքի պարիսպներից դուրս, ինչն անսովոր է։ Դրա պատճառը կարող է լինել այն, որ այդ վայրում` նախկին մավրական քաղաքից դուրս եղել է մոսարաբիկ ոճի հին եկեղեցի։
14-րդ դարում, լինելով քաղաքի պարիսպներից դուրս, այն ավերվել է Կաստիլիայի և Արագոնի թագավորությունների միջև մղվող պատերազմում։ Հետագայում դրա նավերը, կողային կապելլաները, արտաքին պատերը, ներքին գմբեթը և աշտարակը վերականգնվել են մուդեխար զարդաքանդակներով։ Աշտարակը վերակառուցվել է 15-րդ դարում։
Վերուելայում գտնվող մոտակա վանքը կառուցվել է գոթական ճարտարապետական ոճով։
1984 թվականին սկսվել է տաճարի լայնածավալ վերականգնումը։ 2012 թվականի փետրվարին արքայազն Ֆիլիպ VI-ը, արքայադուստր Լետիսիայի, Արագոնի նախագահ Լուիսա Ֆերնանդա Ռուդիի և Տարասոնայի եպիսկոպոսի հետ նշանավորեցին տաճարի վերակառուցման ավարտը[1]։
Պատկերներ Խմբագրել
-
Portico and atrium of the cathedral
-
-
-
-
-
New steps of the Plaza de la Seo
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Turiaso website(Իսպաներեն)
- Arteguias website(Իսպաներեն)
- La fiche de la cathédrale sur gcatholic.org
- http://www.catedraldetarazona.es/
- Visita virtual 360º de la Catedral de Tarazona
- http://www.turiaso.com/catedral.htm
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տարասոնայի տաճար կատեգորիայում։ |