Ավիլայի տաճարը կաթոլիկ եկեղեցի է Իսպանիայի հին Կաստիլիայի հարավում։ Տաճարը կառուցված է ռոմական և գոթական ճարտարապետական ավանդույթներով։ Շրջապատված է մի շարք տներով կամ պալատներով, որոնցից ամենակարևորն է` Երեկոյան պալատը, Զինվորական պալատը եւ Վալդերրաբանոս պալատը, որոնք պատասխանատու էին Պուերտա դե լոս Լեյլեսի պաշտպանության համար (Հայտնի է որպես La Puerta del Peso de la Harina The Flour Road Gate)։

Ավիլայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԱվիլա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Ávila?
Հիմնական ամսաթվերը1172
Մասն էOld Town of Ávila with its Extra-Muros Churches?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածՓրկություն կրոններում
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և Ռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1172
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Ávila Վիքիպահեստում
catedralavila.com

Պատմություն խմբագրել

 

Անհայտ է, թե հատկապես, երբ է կառուցվել տաճարը։ Կա երկու վարկած։ Մեկը նշում է, որ 1091 թվականին Ալվար Գարսիան սկսեց տաճարի շինարարությունը տեղի Սավիոր եկեղեցու ավերակների վրա։ Վերջիններս մուսուլմանների հարձակումների արդյունք էին։ Եվ տաճարի կառուցման համար անհրաժեշտ գումարը տրամադրել է Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ը։ Այլ պատմաբանները ենթադրում են, որ տաճարը 12-րդ դարում է կառուցվել ճարտարապետ Fruchel-ի կողմից։

13-րդ դարում կառուցվել են տաճարի աշտարակների առաջին հարկերն ու ենթակողմերը, իսկ 14-րդ դարում՝ աշտարակների երկրորդ հարկերը, կամարակապ սրահը, կամարներն ու որմահեցը։ Արդեն 15-րդ դարում տաճարը լիովին կառուցված է եղել, իսկ 1475 թվականին Խուան Գուասը տեղադրել է տաճարի մեխանիկական ժամացույցը։

Բնութագրեր խմբագրել

Ավիլայի տաճարը համարվում է (12-րդ դար) Կուենկայի տաճարի տարեկիցը, և նրանք հանդիսանում են առաջին երկու գոթական տաճարները Իսպանիայում։ Նրանցում ակնհայտ է առաջին եվրոպական գոթական տաճարի՝ ֆրանսիական Սենտ Դենի աբբայության ազդեցությունն ու նմանությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիլայի տաճար» հոդվածին։