Սալամանկայի Նոր տաճարը (իսպ.՝ Catedral Nueva de Salamanca) Իսպանիայի Սալամանկա քաղաքի երկու տաճարներից մեկն է։ Կառուցվել է 16-18-րդ դարերում՝ երկու ոճով գոթական և բարոկկո։ Շենքի շինարարությունը սկսվել է 1513 թվականին և ավարտվել է 1733 թվականին։ Տաճարի կառուցման պատվիրատուն Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ն է։ 1887 թվականին տաճարը ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ[3]։

Սալամանկայի Նոր տաճար
Catedral Nueva de Salamanca
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ եկեղեցի
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍալամանկա (Իսպանիա)
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Diocese of Salamanca?
Հիմնական ամսաթվերը1513
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1], Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՌոդրիգո Գիլ Հոնտանյոն
Ճարտարապետական ոճգոթական, բարոկկո
Հիմնադրված1513
Քարտեզ
Քարտեզ
 Catedral Nueva de Salamanca Վիքիպահեստում
catedralsalamanca.vocces.com

Ճարտարապետական ոճ

խմբագրել

Տաճարի շինարարությունն սկսվել է այն ժամանակ, երբ նվազում էր գոթական ոճի դերը, և այն միաձուլվում էր նոր՝ Վերածննդի ոճի հետ։ Այնուամենայնիվ, այս տաճարը պահպանել է իր գոթական ոճը, քանի որ իշխանությունները ցանկանում էին, որ նոր տաճարը ունենա ընդհանրություններ հին տաճարի հետ։ Այսպիսով, նոր տաճարի կառուցումը 17-18-րդ դարերում շարունակվել են գոթական ոճով։ Այդուամենայնիվ, 18-րդ դարի ընթացքում ավելացվել են երկու տարրեր, որոնք շքեղ ձևով կոտրել են շենքի ցայտուն տեսքը՝ բարոկկո գմբեթը տրանսեպտի վրա և զանգակատան վերջին հարկերը (92 մ)։ Նոր տաճարը կառուցվել է առանց հին տաճարի ոչնչացման, ինչպես սովորաբար տեղի է ունեցել, այլև նոր տաճարի պատը, հենվում է հին տաճարի հյուսիսային պատի վրա։ Այդ պատճառով հին տաճարը պետք է ամրացվեր, իսկ զանգակատունը կառուցվեր հին շենքում։ 1538 թվականին եկեղեցու գլխավոր ճարտարապետներից երկուսը եղել են Խուան Խիլ դե Օնտանյոնը և նրա որդին՝ Ռոդրիգո Խիլ դե Օնտանյոնը։

Տաճարի հիմնական մուտքը կազմված է երեք հարուստ զարդարված կամարներից[3], որոնցից յուրաքանչյուրը ուղղուրդում է դեպի եկեղեցու երեք նավերը։

Վերականգնումը Լիսաբոնյան երկրաշարժից հետո

խմբագրել

Լիսաբոնի երկրաշարժի ավերիչ հետևանքներից տաճարի վրա առաջացել էին ճեղքեր և կոտրվել էին պատուհանները․ հետևանքները տեսանելի են նաև այսօր։

Վերանորոգումը անհրաժեշտ էր գմբեթի և աշտարակի պատվանդանի համար, որոնք ամրացվել են բրգաձև սյան առանցք կազմող սպիտակ քարի շարքերով, ինչն աղավաղում էր աշտարակի հիմնական տեսքը (այս աշտարակն արտաքնապես կրկնում էր Սեգովիայի տաճարի աշտարակը)։ Այդ աղետի հիշատակը նշվում է հոկտեմբերի 31-ին «Մարիքուելո» ծեսի ժամանակ, երբ ամեն տարի բնակիչները բարձրանում են գմբեթ և նվագում են ֆլեյտա և թմբուկներ։

Պատկերներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://servicios.jcyl.es/pweb/datos.do?numero=9598&tipo=Inmuebles&ruta=
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 Garcia Vincente, Jose (2002). «Catedral Nueva». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամանկայի Նոր տաճար» հոդվածին։