Զվարճանքի զբոսայգի
Զվարճանքի զբոսայգի (ատրակցիոնների զբոսայգի, թեմատիկ զբոսայգի), հավաքական տերմին, որն առանձնանում է որոշակի թվով ատրակցիոնների և զվարճանքի այլ տեսակների միևնույն տարածքում գտնվելով։ Զվարճանքի այգին տարբերվում է քաղաքային զբոսայգիներից և մանկական խաղահրապարակներից նրանով, որ նախատեսված է մարդկանց լայն շրջանակի զվարճանքի համար: Իսկ ի տարբերություն տոնավաճառների և ժողովրդական զբոսահանդեսների, որոնք ժամանակավոր են և շարժական, զվարճանքի այգիները ստացիոնար են և նախատեսված են երկարատև գործելու համար։ Երբեմն զբոսայգին լինում է թեմատիկ, որը զվարճանքի այգի է՝ ատրակցիոններով, շրջապատող դեկորացիաներով, և որի սպասարկող անձնակազմը ոճավորված է որոշակի թեմայի շուրջ, օրինակ՝ Վայրի արևմուտք կամ Ծովահենների կղզի և այլ թեմաներով:
![]() Դիսնեյլենդ | |
ՊատմությունԽմբագրել
Առաջին հիմնադրում․ ԴանիաԽմբագրել
1583 թվականին Դանիայում կառուցվել է «Բակկեն» (բլուր) զբոսայգին, որը գտնվում է Կոպենհագենից դեպի հյուսիս Կլամփենբորգում։ Այն համարվում է աշխարհում կառուցված զվարճանքի առաջին զբոսայգին[1][2], որով էլ դրվել է ատրակցիոնների ստացիոնար պուրակների պատմության սկիզբը[3]:
Ըստ ավանդույթի, մի աղջիկ, քայլելով Կոպենհագենի հյուսիսում գտնվող Եղնիկների թագավորական պուրակում, նկատել է գետնի տակից դուրս հորդող ստորգետնյա աղբյուր: Այդ ջրից նա տուն է բերել: Աղբյուրի ջուրը համարվել է բուժիչ: Դրանից հետո դեպի պուրակ են ձգտել հազարավոր մարդիկ: Դանիացիներն աղբյուրի մոտ էին հավաքվում հանգստանալու՝ վայելելով լռությունն ու սառնությունը: Դերասաններն այստեղ սկսել են փողոցային ներկայացումներ կազմակերպել, հանրությանը զվարճացնելու համար: Սկսել են ժամանակավոր թատերական ներկայացումներ՝ բալագաններ կազմակերպել։ Կառուցվել են գիշերակացի տներ։ Դրան հաջորդել են պարզունակ ատրակցիոններ: Հետաքրքրական է, որ «Բակկեն» զբոսայգին շարունակում է գործել առ այսօր, առանց ընդմիջման և պահպանելով Դանիայի 16-րդ դարի ոգին[4]:
Հարստության խորհրդանիշԽմբագրել
17-18-րդ դարերում Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա), ապա Ռուսաստանում բարձրաշխարհիկ ազնվականության զբոսայգիներում և պուրակներում տոնական օրերին կազմակերպվում էին զանազան զվարճանքներ: Ազնվականները փորձում էին զարմացնել միմյանց: Սկզբում նրանց ճարտարապետները, օգտագործելով իրենց ամբողջ երևակայությունը, շեշտը դնում էին միայն լանդշաֆտային փոփոխության վրա (ջրի կասկադներ, արհեստական լճեր, քարայրեր): Այնուհետև սկսեցին հայտնվել առաջին ատրակցիոնները: Դրանցից է Սրբազան անտառ այգին (Հրեշների ամառանոց) Բոմարցոյում, որտեղ սովորական ազնվական ագարակը վերածվել է մի ամբողջ զվարճանքի զբոսայգու, որտեղ ատրակցիոնների դերը կատարել են հրեշների վիթխարի արձանները։ Այն նմանատիպ ատրակցիոններից առաջինն է աշխարհում: Մեծ տարածում են ստացել ջրային խաղերով ատրակցիոնների զբոսայգիները (հումորային շատրվաններ): Ինժեներական մտքի սրամիտ լուծումն իրենից ներկայացնում էր շատրվանի նման ջրի շիթերի հանկարծակի ժայթքումը։
18-րդ դարի կեսերին հայտնի ռուս գիտնական և ինժեներ Անդրեյ Նարտովը Պետրոս I թագավորի համար «Մեխանիկական սահելու բլուր» է հորինել: Շինությունը շահագործվել է, բայց ատրակցիոնային ինդուստրիան սկսվել է միայն հաջորդ դարում, երբ Մոսկվայի մոտ ջախջախված նապոլեոնական բանակի նախկին զինվորները ստեղծել են ատրակցիոնի նմանօրինակ՝ այն անվանելով «Ռուսական բլուրներ» (ռուս.՝ Русские горки)։ Այդ անվանումով ատրակցիոնը հայտնի է մինչև օրս։ Ռուսաստանում ավելի հաճախ անվանում են «Ամերիկյան բլուրներ»: Այն աշխարհի ամենահայտնի ժամանցային ատրակցիոնն է համարվում աշխարհի տարբեր ծայրերում:
Ձիերով կարուսելների սկիզբը․ ԱնգլիաԽմբագրել
Մեծ ճանաչում են վայելել նաև ձիերով կարուսելները: Ձիերով կարուսելները դարձել են առաջին շարժական ատրակցիոնները, որոնք հնարավոր էր հեշտությամբ քանդել և տեղափոխել սայլերով։
1860-ական թվականների և 1870-ական թվականների նորարարությունների ալիքը հանգեցրել է մեխանիկական ատրակցիոնների առաջացմանը, ինչպիսիք են գոլորշիով աշխատող կարուսելը (որը կառուցվել է Թոմաս Բրեդշոույի կողմից Էյլշամ տոնավաճառային քաղաքում), հատկապես Ֆրեդերիկ Սավեգի կողմից Քինգս Լիյն քաղաքից, (Նորֆոլկ, Անգլիա), որի կարուսելային սարքավորումները արտահանվել են ամբողջ աշխարհում։ Նրա «ձիեր հեծնելու» նորամուծությունն այսօր կարելի է տեսնել կարուսելներում[5]։ Սա նշանավորել է ժամանակակից զվարճանքների զբոսայգիների դարաշրջանի սկիզբը, քանի որ բանվոր դասակարգին ավելի ու ավելի հասանելի էր դառնում ժամանցը[6]:
Ատրակցիոն պարկերի զարգացումԽմբագրել
ԱՄՆ-ումԽմբագրել
19-րդ դարի սկզբին Ամերիկայում, որտեղ հանգստյան օրերին տրամվայների ուղևորների թիվը զգալիորեն կրճատվում էր, յուրօրինակ կոմերցիոն քայլ են մտածել: Հաճախորդների ուշադրությունը տրամվայով երթևեկելու վրա սևեռելու համար՝ ատրակցիոն զբոսայգիները կազմակերպում էին տրամվայի երթուղիների վերջին կայարաններում: 1925 թվականին կառուցվել է մոտ մեկուկես հազար նման զբոսայգի։ Սկզբում մուտքն անվճար էր, այնուհետև տարածք մուտք գործելու համար գումար էին գանձում: Այդպիսի պուրակներն սկսեցին անվանե «Տրամվայների զբոսայգիներ» (անգլ.՝ trolley park), քանի որ «trolley»՝ մետաղաձողային հոսանքահանիչ (ռուս.՝ штанговый токосъёмник) է այդ ժամանակ կիրառվել ԱՄՆ-ի տրամվայների վրա[7]:
ՌուսաստանումԽմբագրել
1912 թվականին Ռուսաստանում առաջին ատրակցիոն պարկը բացվել է Սանկտ-Պետերբուրգի Սպայական փողոցում (այժմ՝ Դեկաբրիստների), որը կոչվել է «Լունա-պարկ»: Համալիրի կազմում, մասնավորապես, ընդգրկված են եղել Սատանի անիվը (բարձր արագության կենտրոնախույս ատրակցիոն, որը մարդկանց այս ու այն կողմ էր շպրտում)[8], սահելու բլուրները (լեռնային երկաթուղի թունելներով և կտրուկ շրջադարձերով)[9][10]: Խորհրդային միությունում Նոր տնտեսական քաղաքականության[11] ժամանակներում սկվել է զբոսայգիների կառուցման իսկական բում: 1928 թվականին ԽՍՀՄ-ում կառուցվել է Մոսկվայի կենտրոնական՝ Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգին[12], որն Արևելյան Եվրոպայում գոյություն ունեցող ամենախոշոր զբոսայգին է (ընդհանուր մակերեսը՝ 219,7 հա)։
Երկարատև ընդմիջումից հետոԽմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմի բերած աղետների հետևանքով, զվարճանքի ինդուստրիայի զարգացումը երկարատև դադար է ունեցել: Իսկական առաջընթաց էր ընտանեկան հանգստի համար նախատեսված Ուոլթ Դիսնեյի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցված զբոսայգին։ 1955 թվականին Դիսնեյը ներդրել է 100 հազար դոլլար: Բայց գործարար գործընկերները Դիսնեյի գաղափարը համարել են ուտոպիա, և սեփականատերը ստիպված էր իր բոլոր բաժնետոմսերը գրավ դնել Անահայմում (Կալիֆոռնիա) առաջին Դիսնեյլենդի կառուցման համար: Ժամանցի ինդուստրիայում ներդրված 17 միլիոն դոլարը ոչ միայն ծախսերը հանեցին, այլև բերեցին հսկայական եկամուտ սեփականատիրոջը:
Գրավիչ ճանապարհորդություն հայտնի մուլտֆիլմերի կախարդական երկրում: - Դիսնեյլենդ զբոսայգու հայեցակարգ
|
Դիսնեյի առաջին պարկի համբավից ոգեշնչված կառուցվել են նմանատիպ զբոսայգիներ ամբողջ Ամերիկայում: Արլինգտոնում ստեղծվել է «Վեց Դրոշ Տեխասի վրա» զբոսայգին, որը նվիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությանը: Նեշվիլում (նահանգ՝ Թենեսի) կառուցվել է «Օփրիլենդ» քանթրի ոճով: Նյու Ջերսիում «Մեծ արկած» և «Սաֆարի առյուծների քաղաքում» զբոսայգիներում միավորված են բացօթյա կենդանաբանական այգին և ատրակցիոնները։ Այստեղ կենդանիները պահվում են բնական պայմաններում։
Քաղաքակիրթ երկրների մյուս մասը զգալիորեն հետ է մնում զվարճանքի ատրակցիոնների կառուցման թվով: Եվրոպայում և Ասիայում խոշոր ժամանցային կենտրոններ հայտնվել են միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Դրանցից առավել հայտնիներից են 1992 թվականին կառուցված «Փարիզյան Դիսնեյլենդը և Սեուլի (Կորեա) «Լոթե Վորլդ» զվարճանքի զբոսայգիները: Վերջինս գրանցվել Է «Գինեսի ռեկորդների գրքում», որպես աշխարհի խոշորագույն փակ զբոսայգի (ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 7560 հա):
ԺողովրդականությունԽմբագրել
Ատրակցիոն զբոսայգիներից մեծ ժողովրդականություն են վայելում: «Բիզնես-ամսագրի» տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում, միայն ԱՄՆ-ում ատրակցիոն զբոսայգիներ այցելելողների թիվը հասնում է 170 միլիոն մարդու: Ընդ որում, նման զբոսայգիների ընդհանուր եկամուտը գերազանցում է տարեկան 1 մլրդ դոլարը։ 2006 թվականին Ռուսաստանում գործել են շուրջ 700 ատրակցիոն զբոսայգիներ, որոնք ջուրջ 3,5 միլիարդ ռուբլի եկամուտ են բերել:
Ստանդարտ գոտիներԽմբագրել
Վտանգավոր (էքստրեմալ) գոտիԽմբագրել
«Նյարդերը լարել» ցանկացողների համար կան ատրակցիոններ, որոնք գրավում են ակտիվ ապրելակերպ սիրող մարդկանց ուշադրությունը: Որպես կանոն, մինչև 14 տարեկան երեխաների մուտքն արգելված է էքստրեմալ գոտում գտնվող ատրակցիոններ։ Նման ատրակցիոններից են․
- Ազատ անկման աշտարակ, բարձր աշտարակ է, որի վրա ցածրացրած տոռ է ուղևորների համար տեղերով, ովքեր բարձրանում են ≈ 30 մետր բարձրության վրա, իսկ հետո տեղի է ունեցել տոռի ազատ անկում, որտեղ սկսում են աշխատել ռետինե՝ ամորտիզացիոն կապիչներ, որոնք արգելակում են շարժումները: Ատրակցիոնը նախատեսված է մեծերի և փոքրերի համար: Սահմանափակումներ կան 120 սմ-ից բարձր հասակ և 100 կգ-ից ոչ ավել քաշ: Ատրակցիոնից օգտվել հակացուցված է հղի կանանց և այն այցելուներին, ովքեր տառապում են սրտի, ողնաշարի, նյարդային համակարգի հիվանդություններով և վախենում են բարձրությունից:
- Սահելու սար (Ամերիկական սարեր)
- Հսկա ճոճանակներ (սնկշռության էֆեկտներով)
- Կատապուլտ ատրակցիոն
- Բանդժի-բատուտ
- Թայպարկ։
Ընտանեկան գոտիԽմբագրել
Ընտանեկան գոտու ատրակցիոնները համալրվում են այնպիսի շինություններով, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Այդպիսի ատրակցիոնների օրինակներ են՝
- Սատանի անիվ
- Ծիծաղի սենյակ
- Հիդրոդրոմ (բամպերային նավակներով լողավազան)
- Մանկական գնացք
- Լազերային (կամ սովորական) հրաձգարան (տիր)
- Ավտոդրոմ էլեկտրական մեքենաներով
- Շղթա կարուսել
Մանկական գոտիԽմբագրել
Այս տարածքը նախատեսված էր բացառապես 6-14 տարեկան երեխաների համար։ Ատրակցիոնների հիմնական տեսակները՝
- Հիդրոդրոմ (Ավազան բամբերային նավակներով)
- Պնևմատիկ բատուտ
- Փչովի բլուրներ
- Մանկական խաղային լաբիրինթներ
6 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված էր էլեկտրամեխանիկական ճոճանակներ։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- 20-րդ դարի վերջին Տոկիոյի Դիսնեյլենդն աչքի է ընկել ամենամեծ հաճախելիությամբ: Վերջին տասնամյակում այգին այցելել է 179,11 միլիոն մարդ: Հատկանշական է, որ այն Ճապոնիայի բնակչության կեսից ավելին է և գերազանցել է աշխարհի ցանկացած այլ զբոսայիների ցուցանիշներին։
- Սանդասկի (ԱՄՆ) քաղաքում է գտնվում «Cedar Point»[13] զվարճանքների այգին, որն սահելու ատրակցիոնների թվով ամենամեծն է (77): Զբոսայգին գործում է 1870 թվականից և համարվում է աշխարհի ամենահին զբոսայգին։ Այստեղ 17 «Ամերիկյան բլրակներ» կան, որն ավելի շատ է, քան աշխարհի ցանկացած զբոսայգում: 2003 թվականին կառուցվել է «Top Thrill Dragster» ամենաբարձր ամերիկյան բլրակը, որն էլ իր բարձրությամբ գերազանցում է Ազատության արձանը:
- Յուրաքանչյուր աշուն Մյունխենում (Գերմանիա) հատուկ Օկտոբերֆեստ ամենամյա փառատոնի համար կառուցվում է աշխարհի ամենամեծ ժամանակավոր զվարճանքների զբոսայգին: Այն մի հսկայական համալիր է, որի տարածքում տեղակայվում են մոտ 50 տարբեր ատրակցիոններ: Այդպիսի ժամանակավոր այգիների գլխավոր տեսարժանությունը «Ամերիկյան բլուրներն» են: Այսպես, օրինակ, «Օլիմպիա լուպինգ բան»-ը, որը մշակվել է հայտնի գերմանացի կոնստրուկտոր Անտոն Շվարցկոպֆի կողմից, ունի հինգ կտրուկ շրջադարձ։
- Առաջին չինական Դիսնեյլենդը կառուցվել է Հոնկոնգում (Սյանգան): Այն բացվել է 2005 թվականի սեպտեմբերի 12-ին և ստեղծվել է ֆենշույի օրենքներով։ Այն ամենափոքրն է Դիսնեյի զբոսայգիներից․ մակերեսը կազմում է ընդամենը 126 հա, իսկ սպասարկող անձնակազմը 5 հազար աշխատակից է։ «Միստիկական կալվածք» - վերջին զբոսայգու բացումը տեղի է ունեցել 2013 թվականի մայիսի 17-ին։
Աշխարհի զվարճանքի այգիների (ինտերակտիվ քարտեզ)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Bakken - The worlds oldest amusement park»։ web.archive.org։ 2015-02-22։ Վերցված է 2020-07-31
- ↑ «World's Oldest Operating Parks»։ napha.org։ Վերցված է 2020-07-31
- ↑ жизнь Редакция журнала Наука и։ «Родник на дне моря»։ www.nkj.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-04
- ↑ «Bakken»։ www.bakken.dk (դանիերեն)։ Վերցված է 2020-08-06
- ↑ "Frederick Savage, Victorian fairground manufacturer of King's Lynn". Norfolk.gov.uk. Retrieved 25 February 2018
- ↑ «History of Fairs - Fairground Rides - Chronology :: National Fairground Archive»։ web.archive.org։ 2011-08-11։ Վերցված է 2020-08-07
- ↑ «Survivors of earlier era: 11 beloved trolley parks»։ web.archive.org։ 2010-07-30։ Վերցված է 2020-08-08
- ↑ «Teufelsrad»։ Oktoberfest (en-US)։ Վերցված է 2020-08-06
- ↑ «Прогулки по старому Питеру - "Луна-парк"»։ karta-spb.livejournal.com։ Վերցված է 2020-08-01
- ↑ ljwanderer (May. 31st, 2010)։ «Луна-парк в Петербурге»։ Елена։ Վերցված է 2020-08-01
- ↑ «Про НЭП»։ Razumei.ru (ru-RU)։ Վերցված է 2020-08-04
- ↑ «Парк Горького в Москве»։ mosprogulka.ru։ Վերցված է 2020-08-07
- ↑ «Cedar Point» (ռուսերեն)։ 2020-04-13։ Վերցված է 2020-08-06
Արտաքին հղումներԽմբագրել
- «Category:Amusement parks - Wikimedia Commons»։ commons.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2020-08-04
- Point Cedar։ «Amusement parks – Travel guide at Wikivoyage»։ en.wikivoyage.org (անգլերեն)։ Վերցված է 2020-08-04
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զվարճանքի զբոսայգի կատեգորիայում։ |