Բացել գլխավոր ցանկը

Զբոսայգի՝ ծառուղիներով, ջրային մակերեսներով, խաղահրապարակներով, քանդակներով, ճարտարապետական փոքր ձևերով, զվարճանքի կառույցներով, բնականից կամ արհեստականորեն կանաչապատ հողատարածություն՝ զբոսանքի, հանգստի, կուլտուրական ժամանցի համար։ Զբոսայգիները հիմնականում լինում են երկու ոճի՝ կանոնավոր (նաև կոչվում են՝ ֆրանսիական կամ ճարտարապետական) և բնապատկերային (անգլիական)։ Երբեմն առանձնացնում են «իտալական» դարավանդաձև տիպը։ ՍՍՀՄ-ում տարածված էին կուլտուրայի ն հանգստի, սպորտային, մանկական, ցուցահանդեսային, բուսաբանական, մեմորիալ կառույցի շուրջը ստեղծվող են հասարակական զբոսայգիների ձևերը, նախատեսված դեմոգրաֆիկ տարբեր խմբերի «ակտիվ» և «լուռ» հանգստի համար։ Երևանի նախասովետական շրջանի հասարակական զբոսայգիներն էին՝ Անգլիականը (այժմ՝ 26 կոմիսարների անվան) և «Բուլվարը», ընդհանուր 10 հա տարածությամբ։ Այժմյան Երևանն ունի բազմաթիվ զբոսայգիներ՝ Ծիծեռնակաբերդի, Հաղթանակի, Կոմիտասի, Կոմերիտմիության, Ղուկաս Ղուկասյանի անվան և ուրիշ, 600 հա-ից ավելի տարածությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 678 CC-BY-SA-icon-80x15.png