Բատուտ (իտալ.՝ batuta - հարված), մարզական սարք, հորիզոնական մետաղյա շրջանակին ամրացված ցանց, որը ռետինե հարմարանքներով մեղմացնում է հարվածը։ Կիրառվում է ակրոբատիկական, մարմնամարզական, ջրացատկերի և մասնագիտանան մարզումների (տիեզերագնացներ, օդաչուներ) ժամանակ։ Բատուտի վրա ցատկերը և պտույտները զարգացնում են տարածության մեջ մարմնի անսովոր դիրքում կողմնորոշվելու կարողություններ։

Երեխաները բատուտի վրա ցատկոտելիս

1965 թվականին Երևանում անցկացվել է Խորհրդային Միությունում բատուտի վրա ցատկերի առաջին առաջնությունը։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, Խորհրդային Հայաստանում 1972 թվականին ստեղծվել է բատուտի վրա ցատկերի սպորտային ֆեդերացիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 307