Էֆթելինգ
Էֆթելինգ (հոլ.՝ Efteling), հանդիսանում է Բենիլյուքսի ամենամեծ զվարճանքների կենտրոնը։ 2014 թվականին դրա տարեկան շրջանառությունը կազմել է 165 000 000 եվրո։ Այգու հանրային սննդի համակարգը Նիդեռլանդների հանրային սննդի ամենախոշոր ձեռնարկությունների ցանկում զբաղեցնում է 26-րդ տեղը։ Նիդեռլանդների բնակչության 94%-ը գոնե մեկ անգամ այցելել է Էֆթելինգ։ 2009 թվականին այգին ունեցել է 100 000 000 այցելու։
Էֆթելինգ հոլ.՝ Efteling | |
---|---|
![]() | |
Տեսակ | Զվարճանքի այգի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լոն օպ Զանդ |
Վայր | Kaatsheuvel? |
Հասցե | Europalaan 15171[1] |
Փողոց | Europalaan? (1) |
Մակերես | 72 հեկտար |
Անվանված է | Efteling? |
Սեփականատեր | Efteling Nature Park Foundation? |
Այցելողներ | 5 400 000 մարդ (2018) |
Հիմնադրված է | մայիսի 31, 1952 |
Հիմնադիր | Anton Pieck? և Peter Reijnders? |
Պարգևներ | , Pomme d'Or? (1972) ,Thea Awards? (1997) ,Thea Awards? (2017) ,Thea Awards? (2004) ևThea Awards? (2012) |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |

Էֆթելինգը գտնվում է Կատսգյոֆելում (Թիլբուրխից ոչ հեռու) Նիդեռլանդների հյուսիսային Բրաբանտ նահանգում։ Էֆթելինգի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1952 թվականին։ Այդ ժամանակ մուտքի տոմսի արժեքը ընդամենը 80 ցենտ էր։ Էֆթելինգն աշխատում է ողջ տարին՝ ամեն օր։ 2018 թվականի մուտքի տոմսի արժեքը 37,5 € էր (մեծահասակի տոմսը՝ դրամարկղում)։
Այգին ընդգրկված է աշխարհում թեմատիկ այգիների 25 առավել այցելվողների և Եվրոպայի ամենախոշորների եռյակում։ Էֆթելինգ այցելել է 5 400 000 մարդ։
Ներկայումս առողջարանը իր մեջ ներառում է թեմատիկ այգի, գոլֆի դաշտ և երեք թեմատիկ հյուրանոց։ Այստեղ են բնակվում Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ Եղբայրների և Շառլ Պերոյի հերոսները։ Էֆթելինգը բաժանված է հինգ թագավորությունների։
Էֆթելինգում կան վեց ամերիկական սահաբլրակներ։ Ինչպես նաև ավելի քան 36 ատրիակցիոններ և շոու։
75 հա մակերեսով և գեղատեսիլ անտառով շրջապատված տարածքում տեղակայված է ատրակցիոնների թեմատիկ այգին և Էֆթելինգ հյուրանոցային համալիրը։ Անտառային թագավորությունը Բոսրեյկ առողջարանային գյուղն է, որը գտնվում է այգու ետևում։ «Էֆթելինգի աշխարհի» ընդհանուր տարածքը կազմում է 276,1 հա, ներառյալ 11 հա մակերեսով կայանատեղին։ Տարվա ընթացքում, միջին հաշվարկով, Էֆթելինգ այցելում է 5 միլիոն մարդ։
Հեքիաթների գյուղ, Հեքիաթային անտառ։ Խոսող ծառը Էֆթելինգում[2]։
Կարմիր Գլխարկը հեքիաթային անտառում
- Fairy tale ghost.jpg
Լուցկիներով աղջիկը հեքիաային անտառում